Archive | April 2015

Պետք է լինել ուժեղ

Լինել ուժեղ,պայքարել նպատակների իրագործման համար, ամեն մի պարագայում ոտքի կանգնել ու առաջ շարժվել, ահա թե ինչ է պետք կյանքում:Ապրելը հեշտ չէ ու կյանքում դժվարությունները շատ են,եթե ընտրել ես հեշտ, առանց դժվարությունների ճանապարհ, ապա իմացիր, 28108280որ այն ոչ մի տեղ չի էլ տանում: Կյանքը հաճախ է մեզ դաժան հարվածներ հասցնում, բայց պետք է դիմանալ ու պայքարել, պայքարել հանուն նպատակի: Երբեք երազանքներն ու նպատակներն իրականություն չեն դառնում, առանց մեր օգնությամբ: Բոլորս էլ անխտիր ունենք երազանքներ, այդ երազանքները պետք է դարձնել նպատակներ, իսկ նպատակները ճակատագիր: Ոչ-ոք իր նպատակներին հեշտությամբ չի հասել, ամեն մի իրավիճակում պետք է ուժեղ գտնվել,պայքարել դրա իրականացման համար: Նպատակներին հասնելու ճանապարհը երկար է ու դժվարին, խոչնդոտներով ու խնդիրներով լի, ու չպետք  է Աստծուն ասես, որ դու խնդիրներ ունես, այլ պետք է խնդիրներիդ ասես,որ դու Աստված ունես: Continue reading

Advertisements

Ինչու են մարդիկ այսքան չար

Ինձ միշտ հետաքրքրել է,թե ինչու են մարդիկ այսքան չար:Չար են միմյանց հանդեպ,և իրենց չարությունը փոխնցում են դիմացինին:Դիմացինն էլ իր հերթին չարանում է մարդկանց ու կյանքի նկատմամբ:Բոլոր մարդիկ դարձել են էգոիստ,եսասեր,միայն իրենց “ես”-ն են առաջ տանում և անտեսում են դիմացինի իրավունքները,հաշվի չառնելով,որ նա էլ ունի ապրելու,ինքնուրույն որոշում կայացնելու և իր կյանքը դասավորելու իրավունք:1374487097_656621719

Եվ ոչ ոք չի մտածում բարության մասին,ոչ ոք չի ուզում լինել բարի ու կամեցող,ոչ ոք չի մտածում լավություն անելու ու օգնելու մարդկանց կողմնորոշվելու,ճիշտ ընտրություն կատարելու,կյանքը դասավորելու մեջ:
Մարդիկ,հանե’ք ձեր միջից այդ չարությունը,չարություն,որ կործանում է աշխարհը,փոխում է մարդուն,այն մարդու մեջ սպանում է “մարդուն” և թողնում է միմիայն դատարկ մարմին`առանց սիրտ ու հոգու:Եվ այն ամեն ինչը,որ ստեղծվել է տարիների ընթացքում վերանում է,ցնդում,հողին է հավասարվում և նա այլևս ոչնչի պիտանի չի լինում,միայն ու միայն մարդկանց չարության պատճառով:
Ասածս ինչ էր,մարդիկ,միքիչ մարդ եղեք,եղեք բարի միմյանց հանդեպ,դուք չարությամբ երբեք չեք օգնի դիմացինին,այլ ընդհակառակը,դրանով վերացնում եք բարությունը աշխարհքի երեսից և կործանում եք աշխարհը:Մի’ արեք տենց բան:

                                                                                                                                By Inna and Tik

Ամենաթանկարժեքը

Մարդու կյանքում տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ և դա ստիպում է մարդուն գնահատել այն,ինչ ունի,այն,ինչ թանկ է իր համար և նա կորցնելու վախից փորձում է ամեն կերպ պինդ պահել ձեռքերում:Ամենաթանկը մարդու համար միանշանակ կյանքն է,այն կյանքը,որ ստեղծվել է միլիոնավոր տարիներ առաջ ու շարունակվում է մինչև այսօր`մնալով ամենաթանկը յուրաքանչյուրի համար,իհարկե այն պատճառով,որ եթե չլինի կյանքը,ուրիշ ոչ մի այլ բան իմաստ չի ունենա:Բայց մարդը հաճախ չի գնահատում այն ինչ ունի և միայն կորցնելուց հետո է տխրում ու ափսոսում:

d456smgQZ4Y
Ինձ համար կյանքում ամենաթանկն է.
*կյանքը
*վարկյանները,որոնց ընթացքում ինձ երջանիկ եմ զգում
*ընտանիքս,արաջինն այն,որում ծնվել եմ,իսկ երկրորդը այն,որը ես ինքս եմ կառուցելու
*ընկերներս
*երեխաները
*ազատությունը
*սերը`ցանկացած ձևով արտահայտված
*բարությունը`ցանկացած ձևով արտահայտված
*աշխատանքը`որն ինձ դուր է գալիս:

Ջերմություն,Սեր ու Հարգանք

Սեր և հարգանք միմյանց հանդեպ,մենք ապրում ենք աշխարհում,որտեղ պակասում է այս ամենը:Յուրաքանչյուր մարդ յուրովի է իր ձևով ,իր տեսակով,յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները,որոնք մենք շատ հաճախ չի գնահատվում և դրա արդյունքում մարդիկ սկսում են իրենց համարել հասարակությանը ոչ պիտանի էակներ,նրանց մոտ առաջանում է եսասիրություն,նրանք սկսում են մտածել միայն իրենց մասին ու կարծում են,որ ոչ մեկի պետք չեն այս կյանքում:Այդպիսի մարդիկ շատ են,ովքեր իրենց միայնակ են զգում:Բայց բավական է նրանց մի քիչ ջերմություն ցույց տալ,սեր ու հարգանք նրա նկատմամբ,որպեսզի նրանք զգան իրենց կարևորությունը,իրենց տեղը կյանքում և նրանք կարող են մի ոողջ աշխարհ փոխել:Հարկավոր է միայն նրանց ներսում արթնացնել խիղճն ու բարությունը,հույսն ու հավատը այն բանի համար,որ ամեն ինչ լավ է լինելու:
Ինչքան անհատներ կան,որոնք իրենց ա 34YcZ4jADksնտեսված են զգում հասարակությունում:Նրանց հարկավոր է մեկը,ով կլսի և անկեղծ կսիրի`իրենց թերություններով ու առավելություններով հանդերձ,չէ որ իդեալական ու անթերի մարդ չկա,բոլորս էլ սխալներ ենք արել,և հաճախ հարկավոր է գործել սխալներ,թեկուզ միայն նրա համար,որ հասկանաս թե ինչու չպետք է անեիր դա: Continue reading

Ճանապարհ դեպի երջանկություն

Ինչ է երջանկությունը?Այս հարցին իհարկե յուրաքանչուր մարդ յուրովի է պատասխանում:
“Երջանկությունը մտավոր-զգացմունքային վիճակ է,որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ”։Սա այս հարցի գիտական պատասխանն է,բայց ինչ է երջանկությունը մեզ համար,ինչպես կարող ենք գտնել այն?
love-happiness-girl-heart-valentines-1920x1200Երջանկությունը մեր մեջ է,յուրաքանչյուրիս մեջ,կարևորը տեսնել ու գտնել կարողանալն է…Եթե երջանիկ չես,դա ամենևին չի նշանակում,որ կյանքը իմաստը կորցնում է,այլ ընդհակառակը,դա պատճառ է,որ սկսես երջանկության որոնումը:Վերջ ի վերջո դրանով չի սկսվում ու չի ավարտվում կյանքը:Դա էլ է երջանկություն,որ ունես տեսողություն և կարող ես տեսնել ամեն ինչ,և լավը,և վատը:Դա էլ է երջանկություն,որ ունես լսողություն և կարող ես լսել սիրածդ երաժշտությունը,մարդկանց ձայները,ծովի աղմուկը:Երջանկություն է,երբ ինչ որ մեկի համար թանկ ես և ինչ որ մեկն էլ թանկ է քեզ համար:Հիմա,երբ նայում եմ այս ամենին,հասկանում եմ,որ երջանիկ անձնավորություն եմ:
Հետաքրքիր ֆենոմեն է մարդը,ինչքան էլ ունենա,մեկ է,միշտ էլ ավելիին է ձգտում ու հենց այդ պատճառով լիարժեք երջանկություն չի եղել ու երբեք էլ չի լինի երկրագնդի վրա:Եվ իրոք,մարդուն լիարժեք երջանկության համար անընդատ ինչ որ բան պակասում է և խանգարում է մարդուն լիարժեք երջանիկ կյանքով ապրել: Continue reading