Archive | May 2015

Հաջողության գաղտնիքը

Մենք բոլորս ուզում ենք հասնել հաջողության,յուրաքանչյուր մարդ երազում է,երազում է հաջողության ու համաշխարհային ճանաչման մասին:Յուրաքանչյուր մարդ ունի նպատակներ ու ցանկություններ,ունի ինչ որ տաղանդ և ուզում է իր տաղանդով ինչ որ բանի հասնել:128237_or

Բայց որն է հաջողության գաղտնիքը? Ինչպես հասնել հաջողության? Ահա,այս է խնդիրը:
Առաջին հերթին հաջողության հասնելու համար պետք է սիրել այն աշխատանքը,որն անում ես և ինչպես ասել է Ստիվ Ջոբսը.”Շատ կարևոր է ունենալ քաջություն առաջնորդվելու սրտի թելադրանքով և ինտուիցիայով, նրանք իսկապես գիտեն, թե ինչ եք իրականում դուք ուզում անել:Մնացածը երկրորդական է:Զբաղվեք սիրելի գործով: Գտեք ձեր իրական կիրքը և փոխեք աշխարհը դեպի ավելի լավը: Աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է:Արեք այն,ինչ դուք սիրում եք ամենից շատ: Դա անպայման կբերի ձեզ հաջողություն:”Եվ իրոք,եթե ուզում եք հաջողություն գտնել,ուրեմն պետք է նախ և առաջ սիրեք այն գործը,որով ցանկանում եք հետագայում հաջողության հասնել:Պետք է միշտ,ամեն իրավիճակում պոզիտիվ ու լավատես լինել:Անպայման պետք է լինեք վստահ ինքներդ ձեզ և ձեր ուժերի վրա:Եթե վախենում եք ձախողվել,ուրեմն իմացեք,որ հաջողության երբեք չեք հասնի,քանի որ ձախողման վախը ձեզ հնարավորություն չի տա առաջ շարժվելու դեպի նպատակ: Continue reading

Advertisements

Մայրամուտ

Մայրամուտ-ինչ գեղեցիկ տեսարան է,երբ արևը մայր է մտնում և կամաց-կամաց օրը սկսում է մթնել:everything_will_be_ok-66254Արևի վերջին ճառագայթները լուսավորում ու ոսկեգույն երանգ են տալիս երկնքին:

Ամենագեղեցիկ մայրամուտը երևում է ծովում,երբ աչքերիդ առաջ բացվում է հրաշալի տեսարան,ծովն ու երկինքը միաձուլվում են իրար և ստեղծում են անսահման հորիզոն,արևը թեքվում է դեպի ծովը և թվում է,թե մտնում է ծովի մեջ:Ծովի ալիքները արտացոլում են արևի վերջին ճառագայթները և նրա պատկերը երևում է ծովում…
Մայրամուտը ամենագեղեցիկ նկարներից մեկն է,որ նկարել է ամենատաղանդավոր նկարիչը:Այն գեղեցիկ է ինչպես ծովում,այնպես էլ քաղաքում ու բաց տարածությունում:Մայրամուտի ժամանակ գույներն ավելի վառ են,ավելի վառ կարմիր է ու ավելի վառ դեղին:Շատ հաճելի է նայել,թե ինչես է արևը մայր մտնում,և երևի բոլորն էլ տեսել են այդ գեղեցկությունը սեփական աչքերով:
Ամեն անգամ վայելում եմ մայրամուտը ու մտածում,թե ինչ ամենակարող է Աստված,միայն նա կարող է շրջակա միջավայրը ներկել այսպիսի գեղեցիկ գույներով: 🙂
2
Գեղեցիկ է ծովի մայրամուտը,երբ օրը վերջանում է ու մոլեգնած ալիքները ոսկեգույն երանգ են ստանում:Ծովի փրփուրը անդրադառնում է ավազին և նրա յուրահատուկ բուրմունքը տարածվում է օդում:Լռություն է տիրում….Միայն ծովն է աղմկում և ափից լսվում է ճայերի ձայնը…Արևը մտնում է և երկինքը լուսավորվում է ծիածանի գույներով:Քանի անգամ եմ ներկա գտնվել ու հիացել այդ գեղեցկությամբ: Continue reading

Մայիսի 9

Պատերազմը միշտ էլ սկսվում է հանկարծակի,թեև տարիներ անց պատմաբանների համար այն թվում է,թե  անխուսափելի էր:1941 թվականին սկսվեց ամենասարսափելի,կործանիչ ու ամենաթանկ պատերազմը`Մեծ Հայրենական պատերազմը:
Այսօր մայիսի 9-ն է`հաղթանակի օրը :1945 թվականին այս օրը Խորհրդային Միությունը հաղթանակ տարավ ֆաշիստական Գերմանիայի դեմ:Հաղթանակ,որ պարգևել են մեզ մեր նախնիները` իրենց իսկ կյանքի գնով:
Մայիսի 9-ի մասին գիտեն բոլորը`մեծ թե փոքր,նրա մասին գիտի ամբողջ աշխարհը:Այս մեծ հաղթանակը տոնում են Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում:
Այսօր տոն է նաև մեզ մոտ,Խուլգումոյի հանրային դպրոցում անցկացվեց միջոցառում`նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին:Աշակերտությունը բանաստեղծությունների միջոցով իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց,ովքեր իրենց կյանքով են գնել այս մեծ հաղթանակը: Continue reading

Իմ պահապան հրեշտակը

angel-222264Միշտ լինում են պահեր,երբ զգում ենք ինչ որ մեկի կարիքը,ուզում ենք,որ նա միշտ մեր կողքին լինի և նրա հետ անցկացնենք օրը և նա,ով միշտ մեզ հետ է,մեր կողքին մեր`ընկերն է:Բայց շատերը չգիտեն,որ մարդը ոչ միայն երկրի վրա ունի ընկերներ,այլ նաև երկնքում:Այդ ընկերը մեր պահապան հրեշտակն է 😇 ,ճիշտ է մենք նրան չենք տեսնում և նա մեր աչքերին չի երևում,բայց նա ամենավստահելի ընկերն է,ով միշտ մեր կողքին կանգնած պաշտպանում է չարից ու փորձանքից:
Հրեշտակները հոգևոր էակներ են ու այդ պատճառով չեն երևում,բայց հավատարիմ են ու լավ ընկերություն գիտեն:Նրանք ազատ էակներ են, ում Աստված է ուղարկել:Նրանք գիտեն ինչ ենք անում ու ինչ ենք մտածում մենք,գիտեն ինչ երազանքներ ու ինչ նպատակներ ունենք: 🙂
Պահապան հրեշտակը միշտ մեզ հետ է և օգնում է մեզ բարի գործերի ու բարի կյանքի մեջ:Նրանք ունեն ձյան պես սպիտակ թևեր,որոնցով գրկում ու պաշտպանում են մեզ:Հրեշտակները շատ ուժեղ են,դրա համար էլ անընդատ մենք զգում ենք նրանց կարիքը:Նրանց համար ամենակարևորը սերն է,մեր և Աստծո սերը:S4
Մեր պահապան հրեշտակները մասնակցում են մեր կյանքին,նրանք անհանգստանում են մեզ համար,ուրախանում են,երբ Աստծո խոսքն ենք կատարում:Հրեշտակները նման են Continue reading

Իմ հայրենիք`Վրաստան

saqartvelo___georgia-1600x900  Վրաստան – սա երկիր է գեղեցիկ բնությունով,երկիր`հնագույն պատմությունով ու յուրահատուկ մշակույթով,բարի ու հյուրասեր ժողովրդով,սա երգի ու պարի երկիր է,եկեղեցիների ու վանքերի երկիր,լեռների ու կապույտ երկնքի երկիր:
Վրաստանը այն յուրահատուկ երկրներից մեկն է,ով ունի այնպիսի մշակույթ ու պատմություն,որ անհնար է անտարբեր անցնել նրա կողքով:Վրաստանը այն երկրներից է,ով փոքր է,բայց բազմազգ:Մարդկանց հետաքրքրում է Վրաստանը,նրա պատմությունը,մշակույթը և մարդկանց համար այն ճանապարհորդության հիանալի վայր էmaxresdefault:Բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այստեղ,և հաճախ մնում են,որովհետև այստեղ լավ է ու հարմարավետ,և սա է պատճառներից մեկը,որ մեր երկրում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Վրաստանի մշակույթը դարերի ընթացքում աճել ու զարգացել է:Բազմակողմանի պատմությունը,հարուստ ավանդույթները,ուժեղ ազգային ինքնագիտակցությունը,ժողովրդի մեջ հաստատված ամուր հավատքը,այս ամենը մերն է: Continue reading

Նամակ անծանոթ զինվորին..

Բարև…
Բարև ինձ անծանոթ,բայց շատ հարազատ զինվոր:Ես շատ ուրախ եմ և հպարտ,որ քեզ եմ գրում,չէ որ դու իսկական հերոս ես,քաջ մարտիկ,ով իր կյանքի գնով պաշտպնում է հայրենիքը:qaR3kJWIB_4
Որպիսությունդ չեմ հարցնում,որովհետև գիտեմ,թե ինչ դժվար է քեզ համար,չնայած,երևի երբեք էլ չեմ զգա այն վախն ու տառապանքը,որ դուք եք զգում,բայց ինչ արած,դա քո պարտքն է հայրենիքիդ առաջ,և ինչպես բոլոր տղաները,դու էլ պարտավոր ես ծառայել ու հատուցել պարտքդ:
Դու ծառայելու ես,որպեսզի աշխարհում լինի խաղաղություն ու համերաշխություն,որպեսզի մարդիկ ապրեն հաշտ ու խաղաղ կյանքով:  
Սիրելի զինվոր,ուզում եմ քեզ երախտագիտությունս հայտնել,անչափ շնորհակալ եմ քեզ,որ սահմանին կանգնած անքուն գիշերներ ես անցկացնում`հայրենիքի սուրբ հողերը պաշտպանելու համար:Քո շնորհիվ ես հանգիստ գլուխս բարձին եմ դնում`իմանալով որ դու այնտեղ ես:Ամեն առավոտ,արթնանալով,ես նայում եմ պատուհանից ու տեսնում եմ պարզ երկինք ու պայծառ արև և դա միայն քո ու քո ընկերների շնորհիվ:
Soldier_Gun_29472bՇնորհակալ եմ,որ ապրում եմ խաղաղ երկրում և ցանկանում եմ,որ այդ խաղաղությունը երբեք չխախտվի,ուզում եմ ողջ ու առողջ վերադառնաս տուն,ծնողներիդ ու հարազատներիդ մոտ:Թող ոչ մի մոր աչքեր արցունքով չլցվի որդի կորցնելու ցավից և ոչ մի երեխա չլսի պատերազմի ահարկու ձայները:
Քեզ բարի ծառայություն սիրելի զինվոր,իմ ազգի հերոս,միշտ եղի’ր արթուն ու զգոն,որպեսզի մեր երկիրը միշտ մնա ազատ ու անկախ,և ողջ ու առողջ վերադառձիր տուն,քեզ բոլորը անհամբեր սպասում են,բոլորը հպարկանում են քեզանով,իմ ավագ եղբայր,մաղթում եմ քեզ անփորձանք ծռայություն և բարի վերադառձ հայրենի տուն: Continue reading

Ժպիտներ

Ասում են ժպիտը երջանկացնում է մարդկանց:Այն ամենախորհրդավոր ու միաժամանակ ամենահաճելի դեմքի արտահայտությունն է:Երբեք պետք չի դադարել ժպտալ,եթե անգամ տխուր ես ,որովհետև ժպիտը երջանկության նշան է,և ինչ-որ մեկը կարող է քո ժպիտից երջանկանալ:2012052221Չէ որ,լռությունը և ժպիտը երկու հզոր զենքեր են`ժպիտը լուծում է բազմաթիվ խնդիրներ,իսկ լռությունը օգնում է նրանցից խուսափել:Հիանալի է ժպտալ այն պահին,երբ բոլորը սպասում են քո արցունքներին,ու պետք է ամուր կանգնել ոտքերի վրա ու շարունակել ապրել,վերջ ի վերջո կյանքը չի կարող լինել առանց դժվարությունների,ու պետք է հաշտվել դրա հետ ու ձգտել հեշտությամբ հաղթահարել այն բոլոր դժվարությունները,որոնք մեր կյանքի մի մասն են դարձել:Հիշի’ր,եթե դժվարությունների առաջ խոնհարվես,ամբողջ կյանքդ կռացած կքայլես:Պետք է միշտ ժպտալ,որ աշխարհն էլ ժպտա քեզ:Մեկ ժպիտից կաարող է ծնվել սիրո մի ողջ տիեզերք:Ժպիտը ամենաթանկ նվերն է,թանկ ու անվճար:Անվճար նվեր,որ երջանկացնում է մարդկանց:Աշխարհում կա երկու անվճար բան`սերը և ժպիտը,երկու բան,որ մարդուն երջանկացնում է անկախ իր կամքից:Ժպտալն ավելի հեշտ է,քան բացատրելը,թե ինչու ես տխուր: Continue reading