Archive | June 2015

Հիշողություններ

BzBrgzUSXWwԿան բաներ,որոնք երբեք չեն մոռացվի և մեր հիշողության մեջ կմնան հավերժ և ինչքան էլ փորձենք մոռանալ մեկ է չի ստացվի:Հիշողություններ,որոնք մեզ հետ կլինեն մինչև մեր կյանքի վերջին վայրկյանը:Հիշողություններ,որ մեզ անկախ մեր կամքից տանում են անցյալ,ստիպում են անընդհատ հետ նայել,հիշել ու վերապրել այն ամենը,ինչն արդեն վաղուց անցել է և էլ երբեք չի կրկնվի:Հիշողությունները ակնթարթներ են,որ մեզ մի պահ տանում են անցյալ:Բայց պատահում է,որ մի ամբողջ կյանք դառնում է հիշողություն:Հիշողությունների մեջ է մեր կյանքի այն ժամանակահատվածը,որ կոչվում է անցյալ: ՈՒ հիմա,երբ հիշողությունների գիրկն ենք ընկնում,նորից վերապրում ենք այն բոլոր զգացողությունները Continue reading

Advertisements

Պատկերացումների աշխարհ…

zB_oRv057v4Կա մի աշխարհ,որի մասին գիտենք միայն մենք ինքներս,և բացի մեզանից ոչ ոք չգիտի,թե որտեղ է այդ աշխարհը,ինչ կա այնտեղ և ովքեր են ապրում, ոչ ոք չգիտի թե ինչ է կատարվում այնտեղ:
Յուրաքանչյուրն ունի մի այդպիսի աշխարհ,դա մեր պատկերացումների աշխարհն է,միակ տեղը,որտեղ մենք ինքներս ենք որոշում,թե ինչպիսին պետք է լինի կյանքը,ինչպիսին պետք է լինեն այնտեղ ապրող մարդիկ,և դա երևի միակ աշխարհն է,որտեղ չկա չարություն,չկա սուտ ու կեղծիք,բոլորը բարի են միմյանց հանդեպ:

Եվ յուրաքանչյուր մարդ երազում է,որ այդ աշխարհը լինի իրական,որ մարդիկ իրոք լինեն բարի ու կամեցող,ուրախ ու երջանիկ:Բայց,ցավոք դա միայն մեր պատկերացումների աշխարհն է և միշտ չէ,որ մեր 5299_originalերազանքները իրական են դառնում,բայց երբեք պետք չէ հանձնվել,պետք է պայքարել հանուն երազանքի և գուցե կգա մի օր,երբ ամեն ինչ կլինի մեր ուզածով,միայն պետք է հավատալ:
Բոլորս էլ ունենք մի անկյուն,որտեղ մենք երջանիկ ենք ու կարևոր չէ,թե այդ անկյունը իրականում գույություն ունի,թե դա միայն մեր երևակայությունն է,կարևոր չէ,թե մենք ով ենք և ինչպես է վերաբերվում մեզ կյանքը,կարևորն այն է,թե ինչպես ենք մենք վերաբերվում կյանքին և ինչպես ենք տեսնում այն,և կարևորն այն է,որ ունենք այնպիսի մի տեղ,ուր մենք ուրախ ու երջանիկ ենք,շրջապատված մեր սիրելի մարդկանցով: Continue reading

Հունիսի 1`երեխաների պաշտպանության օր

Այսօր հունիսի 1-ն է,տարվա 152-րդ և ամռան առաջին օրը,բայց օրը կարևորվում է հատկապես նրանով,որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է:Սա ամենահին միջազգային տոներից մեկն է:
maxresdefault
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին,ամեն տարի այս օրը մարդիկ յուրահատուկ  ուրախությամբ
են նշում և տարեցտարի ավելի լայն ընդգրկում է ձեռք բերում այս տոնակատարությունը:
Բայց հունիսի 1-ը` երեխաների պաշտպանության օրը,ոչ միայն ուրախ տոն է փոքրերի համար,այլ նաև այն հիշեցնում է հասարակությանը,որ միշտ պետք է պաշտպանել երեխաներին,հաշվի առնել նրանց իրավունքները,քանի որ հենց երեխաներն են մեր ապագան,հենց նրանք պետք է զարգացնեն ու շենացնեն մեր երկիրը:
Շնորհավոր ձեր տոնը սիրելի փոքրիկներ,միշտ լինեք առողջ,ուրախ ու երջանիկ,թող ձեր աչքերից ոչ մի կաթիլ արցունք չհոսի:Թող ձեր ծնողները միշտ լինեն ձեր կողքին ու լինեն այնքան սիրով, որ այդ սերը լինի ձեր ամենամեծ ուսուցիչը: 🙂