Archive | July 2015

Կինոներ (մաս 2)

Այսօր ես Ձեզ կներկայացնեմ այլ ժանրերի ֆիլմեր,որոնք նույնպես շատ լավն են ու արժի նայել:
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Մուլտֆիլմեր-Նայում ենք ու ժպտում 🙂 Ինձ թվում է կապ չունի թե քանի տարեկան ես,մուլտֆիլմեր պետք է դիտել միշտ ու կան մուլտիկներ,որ շատ ֆիլմերից ավելի իմաստ են իրենց մեջ պարունակում, մտածելու տեղիք են տալիս ու արժի նայել թեկուզ միայն տրամադրություն բարձրացնելու նպատակով:

Big_Hero_6_poster“Big Hero 6/Город героев (2014)”-Կարևոր չէ թե քանի տարեկան ես այս,մուլտֆիլմը նայելիս հերոսների հետ ապրում ես,նրանց հետ տխրում ես ու ուրախանում,զգում այն ամենը,ինչ իրենք են զգում:Այս մուլտիկը իր մեջ համատեղել է ամենալավ բաները,ինչ կա մարդկանց ու հերոսների աշխարհում:Ստացված համադրությունն առաջացնում է միայն ժպիտ ու խանդավառություն:Մուլտֆիլմը ստացվել է միաժամանակ և ժամանակակից և փոլիսոփայական:Անպայման նայեք,շատ լավնա 🙂

Up/Вверх/Վերև (2009)-Սա Լավագույն մուլտֆիլմերից մեկը,որ ես երբևէ տեսել եմ:Մուլտֆիլմը Up_(2009_film)մի պապիկի կյանքի մասին է,ով ապրում է իր կյանքը,և ծերության ժամանակ,երբ մահանում է նրա կինը,նա որոշում է գնալ իր և իր կնոջ երազանքի հետևից:Այն մուլտը իր մեջ պարունակում է խորը իմաստ:Ցույց է տալիս,թե ինչպես է նա ձգտում հասնել իր երազանքին,իր կնոջ երազանքին,թե ինչպես է նա սիրում կնոջը…Այս մուլտֆիլմը նայելիս այնպիսի էմոցիաներ է առաջանում,որ բառերով անհնար է նկարագրել…Մանկական երազանք,որ ուղակի հիմարություն էր թվում,բայց այդ երազանքը դառնում է նրա կյանքի իմաստը…Ամենինչ շատ գեղեցիկ է ցուցադրված և… մուլտֆիլմը արթնացնում է սեփական զգացմունքները և ստիպում է մտածել…

MPW-34216WALL · E (2008)-Սա մեկն է այն մի քանի մուլտֆիլմերից,որի դիտումից հետո ոչ միայն մնում է պայծառ զգացողություն,այլ նաև ստիպում է մտածել մեր հետագա կյանքի ու աշխարհի մասին:Մուլտֆիլմը ռոբոտ WALL · E-ի մասին է,ով արդեն 700 տարի է ջանասիրաբար աշխատում է ամայի Երկրի վրա,մաքրելով մեր մոլորակը աղբի կույտերից,որոնք թողել են իրենցից հետո տիեզերք թռած մարդիկ:Նա չեր էլ կարող պատկերացնել,որ շատ շուտով տեղի կունենա անհավատալի իրադարձություն,որը կփոխի նրա կյանքը:Շուտով երկիր մոլորակի վրա նա կհանդիպի մեկ այլ ռոբոտի`Իվաին,ում կսիրահարվի առաջին հայացքից,և որի հետ նա կփոխի տիեզերքում ապրող իր նախկին տերերի կյանքը:Մուլտֆիլմն առաջին հերթին պատմում է երկու ռոբոտների միջև մարդկային սիրո մասին,և նաև ցույց է տալիս,թե ինչ կլինի մոտ ապագայում,եթե մենք չդադարենք կեղտոտել մեր շրջապատը:Անպայման նայե’ք:
a42316mv4kh

Tangled/Рапунцель:Запутанная история (2010)-Զվարճալի պատմություն սիրո,հավատարմության և ընկերության մասին,որի գլխավոր հերոսուհին 23 մետր երկարությամբ մազեր ունեցող Ռապունցելն է:Լիքը ծիծաղ ու դրական հույզեր:Նայե’ք,չեք փոշամանի:

Մուլտերից արժի նայել նաև “Despicable me 1,2”,”Monsters universitety 1,2”,”The smurfs 1,2”,”How to train your Dragon 1,2”,”Turbo”,”Alvin and Chipmunks 1,2,3”,”Rio 1,2”,”Madagascar 1,2,3”,”Ice age 1,2,3,4”,”Beauty and the Beast”,”Cars 1,2”,”The lion king 1,2,3”,”Frozen”,”Spirit”,”The croods”,”Bolt”,”Wreck-It Ralph”,”Tinker Bell”,”Igor”:

Ֆանտաստիկա-Չնայած որ այս ժանրի ֆիլմեր այնքան էլ շատ չեմ նայում,բայց կան այնպիսի ֆիլմեր,որոնք ինձ շատ են դուր եկել ու որոնց մասին ուղակի չէի կարող չխոսել:

LucyLucy /Люси /Լյուսի (2014)-Դեռ երեկ Լյուսին մի հասարակ աղջիկ էր,իսկ այսօր նա ամենավտանգավոր և մահացու արարածն է մոլորակի վրա`գերբնական ուժով ու ինտելեկտով:Ֆիլմը այն մասին է,թե ինչ կլինի մարդու հետ եթե նրա ուղեղը աշխատի ամբողջությամբ,100%-ով:Ֆիլմը ինձ շատ է դուր եկել:Սյուժեն շատ հետաքրքիր է,սա գիտության ու ֆանտաստիկայի խառնուրդ է և ում որ հետաքրքրում է այս թեման նայեք անպայման:

57322
Avatar /Аватар/Ավատար (2009)-
Հրաշալի ֆիլմ,հետաքրքիր սցենար,հոյակապ սպեցէֆեկտներ:Ֆիլմը հենց սկզբից գրավում է և ցանկանում ես նայել այն կրկին ու կրկին:Այն բացահայտում է մեզ մի հրաշալի աշխարհ,գեղեցիկ բնությամբ և այնտեղ ապրող կապույտ արարածներով,որոնք ամեն կերպ փորձում են պաշտպանվել,և որոնք որ մարդկանց նման ունեն զգացմունքներ ու զգում են այն ամենը ինչ մարդիկ:Անպայման նայեք շատ հետաքրքիր է: Continue reading

Կինոներ (մաս 1)

Բարև ձեզ,այսօր ուզում եմ ձեզ պատմել իմ նայած ֆիլմերից մի քանիսի մասին:Կինոներ,որոնք ինձ շատ են դուր եկել ու որոնց մասին կուզեի անպայման խոսել:Ես նայում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր,այսինքն ամեն ինչ,բացի սարսափ ֆիլմերից (փոքր ժամանակվանից ինձ դուր չեն եկել էտ սարսափ ֆիլմերը ու մինչև հիմա էլ չեմ նայում 😀 ),այնպես որ այստեղ կկարողանաք կարդալ ձեր սիրած ժանրի ֆիլմերի մասին:

Դրամա,մելոդրամա-շատ եմ սիրում այս ժանրերի ֆիլմերը,ու այստեղ կլինեն ինձ դուր եկած ռոմանտիկ կինոները,որոնց մեծ մասը ինձ ուղակի լացացնումա 😀 ու որոնք որ դիտելուց հետո թողնում են լավ տպավորություն ու ակամա բարձրացնում են տրամադրությունդ:

“Dear John /Дорогой Джон /Թանկագին Ջոն (2010)”-Ֆիլմը երիտասարդ Սավանայի և ԱՄՆ-ի բանակի Dear-Johnզինվորի`Ջոնի մասին է,որոնք սիրում են իրար ու իրենց զգացմունքները փոխանցում են նամակների միջոցով,որոնք Ջոնի համար այդ անվերջալի պատերազմում ուրախության ու հույսի միակ աղբյուրն էին:Ջոնի համար կար <<տուրք>> հասկացությունը,որ ստիպում էր նրան մնալ բանակում ու ծառայել սեպտեմբերի 11-ի իրադարցություններից հետո,որը խանգարում է նրան կատարել խոստումը`վերադառնալ ու ամուսնանալ Սավանայի հետ:Այս որոշումը նրանց հետզհետէ բաժանում է իրարից և նամակներ Սավանայից սկսում են ավելի ու ավելի քիչ գալ…Խորհուրդ եմ տալիս նայել,շատ լավնա:

poster_notebook“The Notebook/Дневник памяти/Նոթատետր (2004)”-Հուզիչ սիրո պատմություն,որը տարեց մի տղամարդ նոթատետրից  կարդում է հիշողության հետ խնդիրներ ունեցող կնոջ համար:Պատմությունը հասարակ ընտանիքից երիտասարդ Նոյի և ապահովված ընտանիքից Էլլիի մասին է… Այս ընկերությունը բնականաբար դուր չի գալիս աղջկա ծնողներին, ովքեր որոշում են բաժանել նրանց… 😦 բայց միևնույն է` սերը հաղթում է:Շատ հուզիչ ֆիլմ է,անպայման նայեք:


“Now Is Good /Сейчас самое время (2012)”
-Շատ հուզիչ ֆիլմ`անբուժելի հիվանդ աղջկա`Տեսսայի մասին:Նա 17 տարեկան է ու ուզում է ապրել այնպես,ինչպես մնացած բոլոր երիտասարդները,բայց նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել և նա որոշում է ապրել այնպես,որ իր մնացած կյանքի ոչ մի վայրկյան անտեղի չանցնի:
Նա կազմում է ցուցակ այն արարքների,որոնք նա անպայման պետք է հասցնի կատարել`թռնել պարաշյուտով,փորձել թմրանյութ,սիրահարվել ու այդպես շարունակ:Նա քայլ առ քայլ իրականացնում է իր մտադրությունները:Սակայն հանկարծակի առաջացած զգացմունքները իրենց հարևան Ադամի նկատմամբ փոխում է Տեսսայի բոլոր ծրագրերը:

Life as We Know It /Жизнь, как она есть /Կյանքն ինչպես կա(2010)”-Ֆիլմը իհարկե սիրո մասին է,սեր Life_as_We_Know_It_Posterերեխաների հանդեպ:Հանուն երեխաների ֆիլմի հերոսները պատրաստ են նույնիսկ ապրել միասին,թեկուզ և տանել չեն կարողանում իրար:Հոլլի Բերենսոնը հրուշակեղենի խանութի սեփականատեր է,Էրիկ Մեսսերը`սպորտային հեռարձակումների տեխնիկական տնօրեն:Նրանք`առաջին չստացված ժամադրությունից հետո, միակ ընդհանուր բանը,որ ունեին,դա ատելությունն էր միմյանց հանդեպ և սերը իրենց սանուհու`Սոֆիի հանդեպ:Սակայն Սոֆիի ծնողները ավտովթարի հետևանքով մահանում են և Հոլլին ու Մեսսերը դառնում են Սոֆիի միակ հարազատները և ստիպված են լինում մոռանալ իրենց ատելությունը և մեծացնել Սոֆիին միևնույն հարկի տակ:Դա,իհարկե հեշտ չէր,բայց նրանց մոտ ամեն ինչ ստացվում է:Շնորհակալություն այս ֆիլմի ստեղծողներին բարի,ռոմանտիկ,թեթև և իսկական կոմեդիայի համար`համեմված դրմայի էլեմենտներով:

The_Vow_PosterThe Vow /Клятва /Երդում (2012)”-Հիանալի ֆիլմ այն մասին,թե ինչքան ուժեղ կարող է լինել սերը:Այս ֆիլմը ստիպում է հանդիսատեսին ապրել հերոսների հետ,նրանց հետ տխրել,ուրախանալ,անհագստանալ:
Ֆիլմը Լեոի ու Փեյջի մասին է,որոնք իրենց մեղրամսի ժամանակ ավտովթարի են ենթարկվում:Քանի դեռ կինը գտնվում էր կոմայի մեջ,Լեոն անգամ մեկ րոպեով չի հեռանում նրա կողքից,շուտով աղջիկը դուրս է գալիս կոմայից,բայց ունենում է հիշողության կորուստ,նա ոչինչ չի հիշում,նույնիսկ Լեոին ու նրանց միասին անցկացրած օրերը:Եվ այդ ժամանակ Լեոն որոշում է չհանձնվել ու փորձել կրկին նվաճել Փեյջի սիրտը:Այս ֆիլմը սովորեցնում է չհանձնվել,եթե սիրում ես ու  նույնիսկ եթե քո սիրելին մոռացել է քեզ և քեզ հետ կապված ամեն ինչ: Continue reading

Dance is my Life

my-dance-is-my-life-2Ամեն մարդ չէ, որ սիրում է պարել բայց կան մարդիկ, որ ծնվել են պարելու համար:Պարը այդ մարդկանց համար ասես օդ լինի ,առանց որի ապրել չեն կարող:

Մարդիկ պարում են մանուկ հասակից ,նրանք մեծանում են պարով ու այդ պատճառով չեն կարող ապրել առանց պարի:

Պարը` մարմնի ռիթմիկ շարժումն է և մտքերն արտահայտելու միջոց: Այս գործը սիրում են մարդիկ և մեծ եներգիա են հատկացնում դրան և երբ պարում են իրենց երջանիկ են զգում:

Պարը ուղակի շարժումների միասնություն չէ,այն ունի իր լեզուն և յուրաքանչյուր մարդ ով պարում է գիտի այդ լեզուն,և պարտադիր չէ դպրոց հաճախել այդ լեզուն իմանալու համար,ուղակի հարկավոր է թույլ տալ
danceխոսելու սրտին և այն պարային շարժումների միջոցով կխոսի այն ամենի մասին ինչ կատարվում է իր ներսում:

Երբ պարում ես,ուրիշ մարդ ես դառնում:Երբ պարում ես,չես մտածում ուրիշ ոչ մի բանի մասին:Պարով կարող ես արտահայտել մտքերդ: Եվ կարևոր չէ,թե դու ով ես,որտեղից ես կամ ինչ ազգի ներկայացուցիչ ես,կարևորն այն է դու պարում ես… Continue reading

Իմ պուպուշ ընկերուհի

fe063155470812de03d1e39cd9d39016Այսօր իմ գիժ ընկերուհու ծննդյան օրն է ու էտ պաճառով որոշեցի այսօրվա պոստս նվիրել հենց նրան ու մի քիչ պատմել իր մասին:Sight_2015_06_23_130207_325

Ես քույր չունեմ,բայց իմ կողքին ունեմ այնպիսի մի անձնավորություն,ով ինձ համար քրոջ դեր է կատարում,դա իմ ընկերուհի Ինեսան է,որի հետ ես ծանոթացել եմ դպրոցում`առաջին դասարանում,և արդեն 9 տարի է մենք ընկերություն ենք անում,և այդ 9 տարին ինձ բավական էր հասկանալու,որ գտել եմ իսկական ընկեր,մարդ ում հետ կարող եմ կիսվել,գիտենալով,որ մեր խոսակցության մասին մեզանից բացի ոչ ոք չի իմանա,կարող եմ ասել այն,ինչ մտածում եմ և խոսել ամեն ինչի մասին:

collage1Նա հրաշալի աղջիկ է,բարի,ընկերասեր,ուրախ,ժպտերես,չնայած,նա իր բնավորության մեջ ունի մի հատ գիծ,որը ես տանել չեմ կարողանում , 😀 դա նրա համառությունն է:D նա շատ համառ է ու միշտ ամեն ինչ պիտի իր ուզածով լինի ու մեկ էլ չեմ սիրում,որ սկսումա նեռվերս ուտել (մի բան,որը իր մոտ շաաատ լավ ստացվումա) 😀collage3

Բայց իրոք,կատակը մի կողմ,նա շատ լավ անձնավորություն է,ում ես վստահում եմ բոլոր գաղտնիքներս ու այնքան ուրախ եմ,որ դա փոխադարձ է ու ես էլ իրա համար վստահելի ընկեր եմ:Մենք իրար կես բառից հասկանում ենք,բավական է իրար նայենք ու նույն պահին երկուսս էլ նույն բանն ենք մտածում:Էլ չասեմ մեր գժությունների մասին,դրանք ուղակի վերջն են 😀 Մի խոսքով “натуральный” գիժ որ ասում են, էտ մեր համարա ասված 😀 Continue reading