Archive | August 2015

Անսխալ ոչինչ չկա

Տխրությունն է նորից պատել հոգիս,շուրջն ամեն ինչ անգույն է երևում,սև ու սպիտակ,ամեն ինչ կորցրել է իր գեղեցկությունը,ինքս էլ չգիտեմ ինչու:Բայց ոչ,իրականում շատ լավ գիտեմ թե ինչու,ուղակի մեջս ուժ չեմ գտնում բարձրացնելու ու վախենում եմ ինքս իմ սեփական աչքերի մեջ նայելուց,որովհետև գիտեմ,որ սխալ եմ,նորից գիտակցելով սխալվել եմ ու նորից տանջվում եմ էտ սխալիս համար:Իհարկե անսխալ ոչինչ չկա,ոչ ոք անսխալ չի:Յուրաքանչյուր մարդ կյանքում գործում է սխալներ,յուրքանչյուրն ունի թերություններ,որոնք ինչքան էլ ուզենա oshibki2-min-copyծածկել,մեկ է,օրերից մի օր կբացահայտվի բոլոր թերությունները,բոլոր սխալ քայլերը:Բայց մի բան եմ հասկացել,որ հաճախ հարկավոր է սխալներ գործել,եթե չսխալվենք չենք իմանա,թե որն է ճիշտը:Չէ որ,մենք մեր սխալների վրա ենք սովորում և սխալներն են օգնում մեզ ճիշտը գտնելու:Անսխալ մարդ չկա,ուղակի հարկավոր է ճիշտ ժամանակին գիտակցել սխալը և Continue reading

Գիշեր…

Գիշեր է…Աստղազարդ գիշեր…Խավարը տարածվել է երկրի վրա,մթության մեջ է ամեն ինչ,միայն աստղերն են լուսավորում ու իրենց լույսով զարդարում երկինքը:
city_nights__lights-wideԳիշեր է…Մի անկարագրելի ու խորհրդավոր գիշեր,որի տարածած խավարի մեջ արթնանում է մեր երևակայությունը և իր կախարդական ուժերով իրականացնում է մեր երազանքները,իրականացնում է ու մեզ երջանկություն պարգևում:Բայց ցավոք,այդ երջանկությունը երկար չի տևում,քանի որ դա միայն մեր երևակայության արդյունքն է և իրականության մի թույլ հարվածով մեր այդ բոլոր երազանքները փշուր-փշուր են լինում:Գիշեր է…հեքիաթային ու անկրկնելի գիշեր,պատկերացումներն թևեր են առել ու թռչում են դեպի հեռու,շաատ հեռու,թռչում են այնտեղ,ուր մենք երբեք չենք եղել ու չեն էլ լինի:Մենք մեր պատկերացումներով շրջում ենք,ճանապարհորդում ենք ամենուր,ամեն տեղ:Այն ամենը,ինչ մենք չենք կարող տեսնել գիշերվա խավարի մեջ,մենք կարողանում ենք պատկերացնել:Մենք չենք տեսնում սեփական աչքերով և այդ պատճառով փորձում ենք տեսնել հոգով,առաջ է գալիս մեր երևակայությունը և մեր արջև բացում է մի հսկայական տարածություն,որի խորքում գտնում ենք մեր հարցերի բոլոր պատասխանները:vquzQod2XnkԱհա,իմ դիմաց մութ գիշերն է` օրվա ամենահրաշալի ժամանակահատվածը:Ժամանակ երազանքների,ձգտումների ու հնարավորությունների համար,որոնք անընդհատ ծածկվում են ցերեկվա արևային լույսի ներքո:Ցերեկը մենք միայն քայլում ենք ֆիզիկապես,իսկ գիշերը հոգեպես ճանապարհոորդում ենք` մեր պատկերացումներով,երազանքներով ու հույսերով,որոնք գուցե երբեք էլ իրականություն չդառնան:
Գիշեր-օրվա ամենառոմանտիկ հատվածը:Ասում են,որ հենց գիշերվա ժամերին,երբ արևը մայր է մտնում և օրը սկսում է մթնել,մարդը զգում է ամենաանկեղծ ու ամենաճշմարիտ զգացողությունները:Ամեն մի հեքիաթային ու կախարդական բան տեղի է ունենում գիշերը`ժամադրություն,զբոսանք,խոստովանություն,սեր… Continue reading

Լաբիրինթոսում

Ինչ է կյանքը? Որն է նրա իմաստը? Ինչու են մարդիկ ծնվում,ապրում ու մահանում? Այս և այլ նմանատիպ հարցերը հաճախ են հետաքրքրում  մարդկանց և նրանք պատասխան չգտնելով փորձում են կյանքը նմանեցնել ինչ-որ բանի,ավելի պարզ ձևով հասկանալու համար:

life_is_a_maze_!_!!!!!!!!!!!!!!!!!!!!!-592101Մեր կյանքը կարելի է նմանեցնել մի հսկայական լաբիրինթոսի…որի միջով մենք բոլորս քայլում ենք ու ելք են փնտրում:Դա է մեր նպատակը,և մի լաբիրինթոսից դուրս գալով մտնում ենք մյուսի մեջ,և այսպես ամբողջ կյանքում անցնում ենք տարբեր փորձությունների ու դժվարությունների միջով:Այդ լաբիրինթոսները կյանքի տված փորձություններն են,որոնց մեջ մենք փորձում ենք ամեն կերպ ելք գտնել,սակայն այդ լաբիրինթոսներից կենդանի դուրս գալ ցավոք ոչ բոլորին է հաջողվում: Continue reading

Իմ Ջավախք


Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ,որն Ջավախք են անվանում:Մի փոքրիկ թագավորություն`գեղեցիկ բնությամբ ,հյուրասեր ու հյուրընկալ բնակչությամբ,հետաքրքիր ու յուրօրինակ տեսարժան վայրերով:Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է,բնակեցված հայերով:imagbne
Հնարավոր է,շատ մարդկանց համար այն ուղակի բնակավայր է,ուղակի բնություն,բայց,երբ եղել ես այս չնաշխարհիկfgdgd վայրերում,երբ զգացել ես Ջավախքի լեռների վեհությունը,ամուր կանգնել ես հողին ու հպարտություն ես զգացել,որ Ջավախքցի ես,երբեք,երբեք չես մոռանա այդ հիասքանչ վայրը ու չես կարող առանց հուզմունքի հիշել նրա մասին:Ինձ,իհարկե,միայն Ջավախքցին կհասկանա,քանի որ,միայն նա կարող է զգալ Ջավախքցու հպարտությունն ու համարձակությունը:
Ջավախքը մի միասնական ուժ է,կազմված հայրենասեր ու եռանդով լի երիտասարդությունից`տաքարյուն ու համարձակ տղեքից և համեստ ու հեզ աղջիկներից:Ջավախքի ODL9OtKp9Wgուժը հենց երիտասարդության մեջ է,որոնք ամերուրեք բարձր են պահում իրենց հայրենիքի` Ջավախքի պատիվը:Եվ հենց մենք ենք կառուցում,կազմավորում մեր Ջավախքի ապագան,մենք ենք կերտում նրա պատմությունը և զարգացնում բազմադարյա մշակույթը: 🙂i-am-from-javakhq-i-can-t-keep-calm
Ջավախքը դա վայր է,ուր դու անպայման կցանկանաս վերադառնալ,այնտեղ մեկ անգամ լինելուց հետո:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քո դիմաց իրենց սիրտն են բացում:Ջավախքը դա վայր է,որտեղ յուրաքանչյուր մարդու համար առաջին տեղում ոչ թե կարիերան է,այլ ընտանիքը:Ջավախքը դա վայր է,որտեղ աղջիկը կարող է ճանաչել տղային ընդամենը մեկ ամիս,ամուսնանալ և ապրել նրա հետ մինչև կյանքի վերջ:Ջավախքը դա,երբ ինչ-որ խախտում կատարելու դեպքում ոստիկանը առանց տուգանելու քեզ բաց է թողնում:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քշում են Mercedes-ներ ու  BMW-ներ,բայց կրկին բողոքում են կյանքից 😀 Continue reading

Intouchables /1+1

127Այսօր ուզում եմ խոսել մի հրաշալի ֆիլմի մասին,որն ինձ անչափ դուր է եկել և ուզում եմ կիսվել այդ ֆիլմից մնացած տպավորություններով:
1+1/Intouchables/Неприкасаемые (2011)-Հրաշալի ֆիլմ,տաղանդավոր դերասաններ,հետաքրքիր սյուժե`հիմնված իրական դեպքերի վրա,հիանալի երաժշտություն և իհարկե բարձր տրամադրություն:Ֆիլմի յուրահատկությունը կայանում է նրանում,որ ֆիլմի մեջ ընդգրկված է և դրամա և կոմեդիա,ու այդ երկու ժանրերը իրար հետ համադրած է հիանալի կերպով: 🙂
Ֆիլմը դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մեծահարուստ արիստոկրատ Ֆիլիպի և բանտից վերջերս դուրս եկած ռեպեր Դրիսսի ընկերության մասին է:Առաջին հայացքից,այս երկու անձնավորությունները միմյանցից անչափ տարբերվում են և նրանց միչև ընկերությունն անհնար է,բայց դա միայն առաջին հայցքից,այո,բոլորովին տարբեր մարդիկ մտերմանում են իրար հետ և ստեղծում են մի հրաշալի խումբ:
Նրանց ընկերությունը սկսվում է նրանից,որ Ֆիլիպը քաստինգ է անցկացնում,թե ով պիտի խնամի ու հոգ տանի իր մասին,և թեկնածուների շրջանում լինում է նաև Դրիսսը,ով եկել էր այնտեղ ոչ թե աշխատանքի ընդունվելու համար,այլ միայն ցանկանում էր ստանալ գործազրկության preview-650x390-650-1425282831համաձայնություն:Իր պահվածքով ռեպերը հետաքրքրում է մեծահարուստ Ֆիլիպին և նա բազմաթիվ թեկնածուների միջից որոշում է աշխատանքի ընդունել հենց Դրիսսին,ով չունի ոչ փորձ և ոչ հմտություններ,սակայն Ֆիլիպն այդ տղայի հարցում չի սխալվում,և այդ տղան դառնում է նրա ամենամոտ ընկերը: Continue reading

Ընկերություն

Կյանքում ամեն մարդ ունի իրեն սրտակից և հարազատ մեկը,ում հետ նա կարող է կիսել ուրախությունը,տխրությունը,հույզերը և անհանգստությունները,այդ մարդը ընկերն է:Իսկական ընկերը նվիրում է քեզ սեր,հարգանք,ջերմություն,ժպիտ և ամենակարևորը կյանք,նա քեզ թռչելու թևեր է տալիս և ամեն մի դժվար պահի քեզ հետ է,քո կողքին:Ընկեր չունեցող մարդն անտեր թռչուն է:Best-Friends-ForeverԿան ընկերներ,որոնց կարող ես չգրել,չզանգել,չհանդիպել նրանց,բայց միևնույնն է,նրանք ամենալավն են:Իսկական ընկերներն հավերժ են,ամբողջ կյանքի համար,և երջանիկ է այն մարդը,ով իր կողքին ունի իսկական ընկերներ:Բայց առաջին հերթին իսկական ընկեր ունենալու համար պետք է ինքդ էլ լավ ընկեր լինես: Continue reading

Երազանքի հետքերով :)

Աշխարհում երևի չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքներ,չերազի թեկուզ ինչ որ մի փոքրիկ բանի մասին:Յուրաքանչյուրն էլ ունեն երազանքներ,մի մասը երազում է լավ տուն ունենալու մասին,մյուս մասը` երջանիկ ընտանիքի,իսկ մյուսներն էլ ինչ որ մեկ այլ բանի մասին,բայց միևնույնն է նրանք բոլորն էլ ունեն երազանքներ,որ միշտ պահում են սրտի մի փոքրիկ անկյունում: 🙂a440ecee95dcd19c2a0fe1fb9b
Երբ մարդն ունենում է երազանքներ,պետք է այնպես պահի իր ձեռքում,որ այն դառնա իրականություն,դառնա ապագա,դառնա ճակատագիր:Մարդիկ իրենց երազանքին հասնելու համար անում են ամեն ինչ,անհնարինը դարձնում են հնարավոր,անցնում են երկար ճնապարհ,նույնիսկ եթե այդ ճանապարհը շատ փշոտ է և գնալով երազանքի հետքերով վերջապես հասնում են նրանց,որովհետև նրանք ունեն նպատակ,նպատակ հասնելու երազանքներին: Continue reading