Գիշեր…


Գիշեր է…Աստղազարդ գիշեր…Խավարը տարածվել է երկրի վրա,մթության մեջ է ամեն ինչ,միայն աստղերն են լուսավորում ու իրենց լույսով զարդարում երկինքը:
city_nights__lights-wideԳիշեր է…Մի անկարագրելի ու խորհրդավոր գիշեր,որի տարածած խավարի մեջ արթնանում է մեր երևակայությունը և իր կախարդական ուժերով իրականացնում է մեր երազանքները,իրականացնում է ու մեզ երջանկություն պարգևում:Բայց ցավոք,այդ երջանկությունը երկար չի տևում,քանի որ դա միայն մեր երևակայության արդյունքն է և իրականության մի թույլ հարվածով մեր այդ բոլոր երազանքները փշուր-փշուր են լինում:Գիշեր է…հեքիաթային ու անկրկնելի գիշեր,պատկերացումներն թևեր են առել ու թռչում են դեպի հեռու,շաատ հեռու,թռչում են այնտեղ,ուր մենք երբեք չենք եղել ու չեն էլ լինի:Մենք մեր պատկերացումներով շրջում ենք,ճանապարհորդում ենք ամենուր,ամեն տեղ:Այն ամենը,ինչ մենք չենք կարող տեսնել գիշերվա խավարի մեջ,մենք կարողանում ենք պատկերացնել:Մենք չենք տեսնում սեփական աչքերով և այդ պատճառով փորձում ենք տեսնել հոգով,առաջ է գալիս մեր երևակայությունը և մեր արջև բացում է մի հսկայական տարածություն,որի խորքում գտնում ենք մեր հարցերի բոլոր պատասխանները:vquzQod2XnkԱհա,իմ դիմաց մութ գիշերն է` օրվա ամենահրաշալի ժամանակահատվածը:Ժամանակ երազանքների,ձգտումների ու հնարավորությունների համար,որոնք անընդհատ ծածկվում են ցերեկվա արևային լույսի ներքո:Ցերեկը մենք միայն քայլում ենք ֆիզիկապես,իսկ գիշերը հոգեպես ճանապարհոորդում ենք` մեր պատկերացումներով,երազանքներով ու հույսերով,որոնք գուցե երբեք էլ իրականություն չդառնան:
Գիշեր-օրվա ամենառոմանտիկ հատվածը:Ասում են,որ հենց գիշերվա ժամերին,երբ արևը մայր է մտնում և օրը սկսում է մթնել,մարդը զգում է ամենաանկեղծ ու ամենաճշմարիտ զգացողությունները:Ամեն մի հեքիաթային ու կախարդական բան տեղի է ունենում գիշերը`ժամադրություն,զբոսանք,խոստովանություն,սեր…
6975828-city-night-street-lightsԵվ գիշերն մութ է հենց այն պատճառով,որ իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ,որոնք երբեք չեն բացահայտվի և ընդմիշտ կմնան գիշերվա խորհրդավոր մթության մեջ:
Սիրում եմ գիշերը…Այն իմ ամենասիրած ժամանակահատվածն է,երբ մենակությունն ինձ իր գիրկն է առնում,երբ շուրջը ոչ ոք չկա ու կատարյալ լռություն է,երբ ես մենակ եմ մնում իմ մտքերի,երազանքների ու հույսերի հետ,որոնց համար սահմանափակումներ չկա:Նրանք տարածվում են ամենուր և պատճառում են ինձ ուրախություն`ցավի հետ միախառնված:Եվ այս բոլորը միանում են իրար և դառնում են գիշերվա մի փոքրիկ մասնիկը:
Սակայն կամաց-կամաց գիշերն սկսում է ավարտվել ու իր մեջ գտնված ցավը,երջանկությունը,ուրախությունը,տխրությունը,ամեն ինչ թաքցնում է այնպես,կարծես այդ գիշեր ոչինչ էլ չէր պատահել:8615763
Ամեն ինչ,ինչ որ ունի սկիզբ,պետք է ունենա իր ավարտը:Եվ ամեն ինչ,ինչ որ ունի ավարտ,պետք է ունենա սկիզբ:Յուրաքանչյուր գիշեր,ուշ թե շուտ վերջանում է և բացվում է մեկ այլ առավոտ:Հենց սա է գիշերվա իմաստը:
Սիրում եմ գիշերը…Այն կապում է մեզ առավոտվա հետ…Իսկ առավոտը մի նոր օր է,նոր սկիզբ մեծ հաջողության,նոր հույս ապրելու…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s