Archive | September 2015

Աշուն …

tricycle-trees-fallen-leaves-autumn-photo-wallpaper-1920x1080Շատ շուտ անցավ ամառը:
Եվ ահա,վրա հասավ աշունը, եկավ իմ ամենասիրելի տարվա եղանակը:
Կամաց-կամաց օրերը կարճանում են,սկսվում է հով եղանակն ու տերևաթափը:Հասնում է բազմատեսակ միրգն ու բանջարեղենները:Թփերն ծածկվել են հատապտուղներով:Սկսվում է բերքահավաքը:Մարդիկ և շատ կենդանիներ ձմեռվա պաշար են հավաքում և պատրաստվում են ձմռան գալուն:Սեպտեմբերի վերջին սկսվում է խաղողի բերքահավաքը:Թռչունների մեծամասնությունը չվում է տաք երկրներ…
Եկավ աշունը և ներկեց բնությունը իր գույներով:Սար ու ձոր ծածկվեց գունագեղ տերևներով:Այն կիզիչ արևն,որն չէր թողնում ամռանն հանգստանալ,այլևս չի փայլում և չի տաքացնում:Կամաց-կամաց բնությունն մտնում է մեկ ուրիշ աշխարհ ու ամբողջովին փոխում է իր տեսքն ու հագուստը:
Սեպտեմբերի գալու հետ մեկտեղ,ասես օդի մեջ է ներթափանցում աշնան շունչը:Մի հաճելի զգացողություն է 1405968980341299պատում հոգիդ:Զգացողություն,որն ստիպում է ավելի թեթև զգալ մեզ և ապրել ավելի պոզիտիվ,հանել մեջ միջից բոլոր վատ մտքերն ու մտածել միայն լավի մասին:Չգիտեմ ինչ զգացողություն է դա,բայ
ց այն անչափ հաճելի է…Աշնան շունչը շատ բաներ է ինձ հիշեցնում:Հիշողություններ,որոնց մասին մտածելիս անկախ իմ կամքից ժպտում եմ:🍁

Շատ եմ սիրում ոսկեգույն աշունը,սիրում եմ նրա բազմատեսակ գույները,ընկած գույնզգույն տերևների ձայնը` երբ սկսում ես քայլել նրանց վրայով:🍂 Continue reading

Advertisements