ՄԱՅՐ


mothers-love-images-and-wallpaper-10ՄԱՅՐ,երբ լսում ես այս բառը,արդեն մնացած ամեն ինչ իմաստը կորցնում է:Սա մի հրաշալի բառ է,որը լսելիս անկախ քեզանից փշաքաղվում ես:Մայրը սիրտ է շաաատ մեծ,նրա արցունքը մեր`երեխաներիս սրտի լաց է:Մայրն մի այնպիսի էակ է,որ եթե նրան սրտիդ մոտ չպահես,ուժդ կկորի:
Մարդկային զգացմունքների մեջ մոր սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա:Մնացած բոլոր զգացմունքներն անցողիկ են:Մայրն,առաջին հերթին,սրբության հետ է ասոցացվում,նա միակ մարդն է,ով կարող է նայել որդու աչքերի մեջ ու նրա սրտի ցավը հասկանալ:Մայրն այն մարդն է,ով աղոթքի ժամանակ միշտ առաջին հերթին որդու համար երջանկություն է խնդրում Աստծուց:Մոր կյանքի ամեն մի վայրկյանը որդու մասին խնամքով է լցված,նրա կյանքի ամենամեծ նպատակը իր երեխաներն են:Նա միայն նրանց երջանկության ու հաջողության մասին է մտածում` իր սեփական կյանքի մասին մոռանալով:Մոր արցունքներն սուրբ են ու շատ թանկ,մոր սիրտը անկոտրում սիրո անվերջալի աղբյուր է:Եվ հենց այդ պատճառով,այս զգացմունքը ամենակարևորն ու ամենաթանկն է մնացած բոլոր զգացմունքների մեջ:
Միայն մայրն է հասկանում մեզ և ներում ամեն ինչ,ինչ էլ որ պատահած լինի… 🙂
Յուրաքանչյուր մարդու համար աշխարհում ամենակարևոր էակը մայրն է:Մեր մեջ ամեն ինչ սկսվում է մորից,ով նվիրել է մեզ ամենակարևորն ու ամենաթանկը` կյանքը:Մենք նրան մշտապես պատք ենք այդ ամենի համար:Մենք չենք զգում նրա կարիքը,երբ նա միշտ մեր կողքին է,բայց հենց թեկուզ մի վայրկյանով հեռանում է մեզնից,հասկանում ենք,թե ինչքան թանկ է նա մեզ համար և այդ պահին սկսում ենք գնահատել նրան:Մենք չենք կարող առանց նրա,նա մեր կյանքի մի մասնիկն է և մենք միշտ նրա պատկերն ունենք մեր աչքերի առաջ:

Մայրն իր կյանքի ամեն մի վայրկյան մեզ խնամելով ու հոգ տանելով է անցկացնում,բայց մենք երբեք նրան mother-7շնորհակալություն չենք հայտնում այդ պահերի համար:
Մայրն է սովորեցրել տարբերել լավը վատից,նա է սովորեցրել սիրել ու հարգել,լինել բարի:Եվ ինչքան էլ մեծանանք,միևնույնն է մենք նրա համար միշտ էլ փոքր կմանանք և նա միշտ կմտածի ու կանհանգստանա մեզ համար:
Մայրն ամենաթանկն է այս աշխարհում,ինձ համար մայրս է սրբության,համեստության,գեղեցկության ու բարու իդեալը և ես ամբողջ կյանքով պարտական եմ նրան այն պահերի համար,որ անցկացնում է ինձ հետ ու հոգ է տանում իմ մասին:
Եթե չլնեին մայրեր,ոչ մի կենդանի արարած գոյություն չէր ունենա:Մայրն այն մարդն է,ով 9 ամիս պահում է մեզ իր որովայնի մեջ,2 տարի իր ձեռքերում և ամբողջ կյանքի ըբթացքում իր սրտի մեջ: 🙂
Միայն մայրն է կարող ապրել մեր կյանքով,իր սրտի յուրաքանչյուր զարկ նվիրել մեզ,քանի որ,այս աշխարհում չկա մեզ համար ավելի հարազատ էակ,քան մայրն է:Մոր երջանկությունը իր երեխաների երջանկությունից է կախված…Սա բնական է…Ոչ մեկի խորհուրդը չի կարող լինել մոր խորհրդից առավել օգտակար,աղոթքը`առավել բարեսրտորեն,և արցունքները`առավել անկեղծ ու հոգատար,քան մորը:

Մամ ջան սիրում եմ քեզ շատ շաաատ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s