Իմ երազանքի հերոսը


10386750_541156115987000_8470896040680807780_nԿարծում եմ,չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքների հերոս,չէ՞ որ,նա հենց մեր պատկերացրած իդեալական մարդն է և մենք միշտ փորձում ենք նրանից օրինակ վերցնել և անընդհատ հետևել նրա ճանապարհին:

Իմ երազանքների հերոսը զինվորն է:Քաջազուն,հերոսական և դժվար ժամանակների հերոսը,ում համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն,քան հայրենիքի պաշտպանությունը:Նա ծառայում է,որպեսզի աշխարհում լինի խաղաղություն ու համերաշխություն,որպեսզի մարդիկ ապրեն հաշտ ու խաղաղ կյանքով:Նրա շնորհիվ ես հանգիստ գլուխս բարձին եմ դնում,իմանալով,որ նա այտեղ կանգնած պաշտպանում է ինձ:Ամեն առավոտ արթնանալով,նայում եմ պատուհանից և տեսնում եմ պարզ երկինք ու պայծառ արև,և դա միայն նրա շնորհիվ: soldiers-army-military-hd-wallpaper

Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պիտի լինի հայրենասեր,և ամեն մարդ պետք է պաշտպանի հայրենի հողը:Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ ու վճռական,և յուրաքանչյուր զինվոր պիտի գիտակցի,որ անձնական պատասխանատվություն է կրում հայրենիքի պաշտտպանության գործում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը` կյանքը:Գերադասել են մեռնել,քան իրենց սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնել:Մեր պապերը նահատակվել են,որպեսզի ապրի իրենց երկիրը,պահպանվի իրենց LlbCRXcG9kkպատիվն ու արժանապատվությունը:
Միթե՞ սա հերոսություն չէ,միթե՞ նրանք իսկական հերոսներ չեն:Իսկ հիմա,մեր երկրի պաշտպանները այդ վերտերանների ժառանգներն են` մեր քաջ ու արի զինվորները:Ովքեր,օր ու գիշեր կանգնելով սահմանին,պաշտպանում են հայրենիքի սուրբ հողը:Եվ ինչպես կարելի է նրանց հերոս չկոչել,ինչպես չարժանացնել մեծ հարգանքի ու գնահատանքի:Զինվորի երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե:Եվ ահա թե ով է իսկական հերոսը` նա,ով պայքարում է հանուն ազգի խաղաղության,ում համար սեփական կյանքից ավելի կարևոր է ազգի պաշտպանությունն ու ամրությունը:✊💪💪

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s