Անվերնագիր


birds-free-girl-ocean-Favim.com-1796741Չգիտեմ ինչ ասեմ, ինչ գրեմ, բայց անկախ իմ կամքից գրել եմ ուզում, ուզում եմ թղթին հանձնել այն ամենը, ինչ կատարվում է հոգուս մեջ` հույս ունենալով, որ դա կօգնի մի քիչ թեթևանալ ու շատ չմտածել: Չգիտեմ ինչ է կատարվում իմ հետ, հոգումս ամեն ինչ տակնուվրա է լինում ու ամենավատն այն է, որ ես ինքս էլ չգիտեմ ինչու ու ոչնչով չեմ կարող օգնել ինքս ինձ: Ինչ անեմ չգիտեմ, ե՞րբ պետք է վերջանա այս անորոշությունը, ե՞րբ պետք է հասկանամ էս կյանքը, ե՞րբ պիտի սովորեմ ապրել:
Չգիտեմ… Խոսքերն անկախ իմ կամքից դուրս են թռչում բերանիցս, ուզում են գոռալ, լաց լինել, գուցե դա կօգնի հանգստանալ, գուցե ոչ, բայց միևնույնն է, ուզում եմ կիսվել ինչ-որ մեկի հետ ու այդ “ինչ-որ մեկ”-ն էլ հենց թուղթն է, ուզում եմ գրել այն ամենի մասին, ինչ կատարվում է իմ հետ, բայց վախենում եմ, վախենում եմ բարձրաձայնել սրտիս մեջ եղած բառերը, զգացմունքներն ու իմ վիճակը:
PINTEREST (21)Ա~խ, այդ վախն ու անհամաձակությունը… ինչքան մարդու կյանք են կործանում, ինչքան մարդու են դժբախտացնում և միայն այդ վախի ու
անհամարձկության պատճառով մարդիկ չեն արտահայտում իրենց զգացմունքներն ու մտքերը:
Մենք դժվարանում ենք ասել այդ մասին, քանի որ վախենում ենք նրանից, թե ինչպես կարձագանքեն դրան շրջապատող մարդիկ ,ինչ կմտածեն ,իսկ եթե չասենք մենք երջանիկ չենք լինի…Չգիտեմ ինչ անեմ, բայց չեմ էլ կարող մեղադրել այդպիսի մարդկանց, քանի որ ես էլ եմ այդպիսին ու գիտեմ ինչ դժվար է բարձրաձայնել սրտիդ մեջ եղածը: Չգիտեմ, բայց հույսով եմ կգա մի պահ, երբ ես էլ ինձ երջանիկ կզգամ և համարձակություն կունենամ բարձրձայնելու այդ մասին…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s