Նոր տարի-տոն`որը սիրում են թե փոքրերը և թե մեծերը,և այն ինչքան էլ մարդկանց անհանգստություն պատճառի ու ինչքան էլ մարդիկ բողոքեն ու սպասեն նրա ավարտին,միևնույնն է յուրաքանչյուր մարդ,երբ զարկում է ժամը 12-ը,իր սրտի խորքում մի մեծ ոգևորություն է ապրում,մի պահ մոռանում է բոլոր հոգսերի մասին և ուրախանում է,որ մեկնարկում է նոր տարին:
Բայց ո՞րն է այս տոնի իմաստը,ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար:
Երբեմն թվում է,թե աշխարհում կան շատ բաներ,որոնք մենք չենք կարող կառավարել` երկրաշարժ,ջրհեղեղ,պատերազմներ,բայց շատ կարևոր է հիշել,որ նաև կան բաներ,որոնք մեր ձերքերում են,մենք կարող ենք կառավարել,օրինակ` ներել,հնարավորություն ստեղծել,ինչ որ մեկին ևս մեկ շանս տալ և սկսել ամեն Continue reading
Archive | December 2015
Ինչ կցանկանայի գալիք նոր տարուն
Նոր տարի,երբ լսում ենք այս բառը,պատկերացնում ենք ձմեռ,ձյուն,տոնածառ,ամանորյա սեղան,հեքիաթային գիշեր ու սպասում ենք ինչ որ փոփոխության,չէ որ,նոր տարին իր մեջ պարունակում է փոփոխություն:Նոր տարի ասելով սկսում ենք մտածել նոր ուղու,նոր հույսերի ու սպասելիքների մասին:Նոր տարին այն տոնն է,երբ յուրաքանչյուր մարդ ունենում է ինչ որ ցանկություններ ու երազանքներ,և յուրաքանչյուրն իր սրտում հավատում է,որ այն գալիք տարում կկատարվի,ու ամեն տարի բոլորս նոր սպասելիքներով ենք դիմավորում Նոր տարին` հավատալով,որ ամեն ինչ լավ կլինի:
Ես էլ,ինչպես բոլորը,ունեմ երազանքներ,ու ամեն անգամ,երբ մոտենում է Նոր տարին,սկսում եմ ամփոփել հին տարին ու մտածել,թե ինչ կցանկանայի ես ինքս գալիք տարում:Տարեվերջի ու տարեմուտի այս օրեին,ամեն անգամ,դժվար է նոր բան ասելը:Միշտ նույնն է,նույն ամփոփումներն ու սպասումները,հույսերն ու Continue reading
Կինոներ (մաս 3 – ամանորյա ֆիլմեր)
Չուտով Նոր տարի է,որին բոլորս անհամբեր սպասում ենք,նրա հետ կապում ենք շատ երազանքներ ու նպատակներ:Բոլորիս մոտ ամանորյա տրամադրություն է տիրում ու այդ տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու համար առաջարկում եմ նայել ամանորյա ֆիլմեր:Ֆիլմեր,որոնք կպատմեն Նոր տարվա մասին,այդ ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և հերոսների կյանքի ու ապրումների մասին:
“Home Alone /Один дома 1,2,3,4,5” – Ֆիլմեր,որը կարծում եմ ոչ միայն ինձ համար,այն շատ մարդկանց համար ևս ամենալավ ամանորյա ֆիլմերն է:Դրանք մեկն են այն մի քանի ֆիլմերից,առանց որոնց ես չեմ պատկերացնում իմ Նոր տարին,և ամեն տարի տարեմուտի օրերին շատ մեծ հաճույքով նայում եմ այս ֆիլմերը ու երբեք չեմ հոգնում:Այն ամանորյա մտնոլորթ է բերում տան մեջ ու ամեն անգամ նայելիս տրամադրությունս բարձրանում է ու լիաթոք ծիծաղում եմ:
Սյուժետի մասին չեմ ուզում խոսել,որովհետև ինձ թվում է յուրաքանչյուր մարդ ծանոթ է այս ֆիլմերին,միայն կասեմ,որ Նոր տարին չի լինի Նոր տարի,եթե Կևինը չմնա տանը մենակ:Եթե չեք նայել այս ֆիլմերը,անպայման նայեք,հաստատ չեք փոշմանի,այն ձեզ կպարգևի ամանորյա ուրախ տրամադրություն 🙂
“New Year’s Eve / «Старый» Новый год (2011)” – Ֆիլմը միաժամանակ մի քանի մարդկանց կյանքի պատմության մասին է,որոնք տեղի են ունենում Տոր տարվա նախօրեին:Այս ֆիլմը առաջացնում է միայն դրական էմոցիաներ ու հենց առաջին կադրերից գրավում է:Այն ստիպում է շատ բաների մասին մտածել ու հասկանալ,որ պետք է գնահատել այն ամենը,ինչ ունենք ու երբեք չհանձնվենք:
Նյու-Յորկը Նոր տարվա նախօրեին համախմբում է մի քանի հերոսների կյանքը` հիվանդանոցում պարկած հիվանդ մարդու,քարտուղարուհու,իրեն տված խոստումները կատարել որոշողի,Թայմս Սկվերում ամանորյա շոու կազմակերպող հայտնի պրոդյուսորի և մի մարդու կյանքը,ով ատում է այս տոնը:Այս ֆիլմը ցույց է տալիս,որ բոլոր ցանկությունները,բոլոր նպատակները կարող են կատարվել,միայն պետք է հավատալ ու գործել:Այն պայծառ,բարի,անկեղծ ֆիլմ է:Եվ ֆիլմի ավարտից հետո ցանկություն է առաջանում գնալ ու ինչ որ մի լավ բան անել ինքդ քեզ ու շրջապատող մարդկանց:Մենք բոլորս հավատում ենք հրաշքների,հատկապես Նոր տարվա գիշերը,քանի որ դրանք հաճախ են կատարվում:
Ռուսական արտադրության այս ֆիլմերը ամանորյա իմ ամենասիրած ֆիլմերից են,որոնք սովորեցնում են երազել ու հավատալ հրաշքներին:Նրանց մեջ կա բարություն,սեր,երջանկություն,հումոր,երազանքներ և հրաշքներ,որոնք հաճախ են տեղի ունենում Նոր տարվա գիշերը:Դրանք 4 հրաշալի ֆիլմեր են հետաքրքիր սյուժետով,որոնց մասին ես մեկ մեկ կխոսեմ:
“Ёлки 1 (2010)” – Ամանորյա կատակերգության իրադարձությունները տեղի են ունենում Ռուսաստանի 11 քաղաքներում` Կալինինգրադում,Կազանում,Պերմում,ՈՒֆայում,Բավլաներում,Եկատերինբուրգում,
Կրոսնոյարսկում,Յակուտսկում,Նովոսիբիրսկում,Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում:Ֆիլմի հերոսներն են տաքսու վարորդն ու փոփ աստղը,բիզնեսմենն ու դերասանը,սնոուբորդիստն ու դահուկորդը,ուսանողն ու թոշակառու տատիկը,հրշեջն ու տնօրենը,գողն ու ոստիկանը,արտագնա աշխատողը (խոպանչին 😀 ) ու Ռուսաստանի նախագահը:Նրանք բոլորը Նոր տարվա նախօրեին հայտնվում են շատ բարդ իրավիճակում,որից կարող են դուրս գալ միայն հրաշքով…կամ Վեց ձեռքսեղմումների տեսությունով (Теория шести рукопожатий),ըստ որի,Երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանց ճանաչում են 6 ծանոթների միջոցով:
“Ёлки 2 (2011)” – Նոր տարուց առաջ Բորիսը կորցնում է հիշողությունը,և միակ միջոցը,որ կարող է օգնել,հանդիսանում է «З. Г.» գրությունը,որը նա տեսնում է իր ձեռքի վրա:Միևնույն ժամանակ,ոստիկանության կապիտանը փորձում է լուծել անձնական խնդիրները եւ բաժանել իր դստերը եւ իր ընկերոջ,երկու էկստրեմալ ընկերներն ու իրենց սիրելի տատիկը կրկին պատրաստվում են նոր արկածների,Վերա Բրեժնևան նորից խենթացնում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին,իսկ ավելի կոնկրետ` նախկին տաքսու վարորդ շարքային Բոնդարևին:
“Ёлки 3 (2013)” – Երկու տարի անց այս հրաշալի կատակերգության
հերոսները կրկին վեռադարնում են:Բորյան և Ժենիան,ում երեխաները տոնի նախօրեին ընկերներին կհասցնեն հոգեբուժերան :Դ :Փոքրիկ Նաստյան,ում ծնողները փորձում են բաժանել իրար սիրահարված շներին:Դահուկորդն ու սնոուբորդիստը իրենց կյանքի ամենածայրահեղ մրցավազքի մեջ են և ուզում են ազատվել զինվորական ծառայությունից:Եկատերինբուրգից պրոֆեսոր Անդրեյը,որի մեծ սերը նորից բարություն չի բերում:
Այս նոր հերոսներին այս անգամ միավորում է բարության բումերանգը:Ավարտելով իր շրջանը,այն կրկին վերադառնում է յուրաքանչյուրին,ով մի անգամ այն սկսել է,ով գրկախառնվել ու ժպտում է հարազատներին ու ընկերներին,և նրանց ովքեր լցված են տոնական տրամադրությամբ:
“Ёлки 1914 (2014)” – 100 տարի առաջ…Ռուսական կայսրություն…Նոր տարվա Նախօրե…Դեկտեմբերյան խցանումներ,տոնական շքերթներ,շքեղ երեկույթներ,պատվավոր իշխանավորներ և շարքային գյուղացիներ,թագավորական ընտանիք և Առաջին համաշխարհային պատերազմի զինվորներ,առաջադեմ բանաստեղծներ ու առաջին գեղասահորդներ,ամեն ինչ ուրիշ էր, բացի…տոնից:Մարդիկ պատրաստվում էին,ապրում էին,հավատում էին,երազում էին և սպասում էին իսկական հրաշքին` Ամանորին:
Միշտ պետք է Continue reading