Ինչ կցանկանայի գալիք նոր տարուն


1a14bddfae64667ee7908e030bad7b35_XLՆոր տարի,երբ լսում ենք այս բառը,պատկերացնում ենք ձմեռ,ձյուն,տոնածառ,ամանորյա սեղան,հեքիաթային գիշեր ու սպասում ենք ինչ որ փոփոխության,չէ որ,նոր տարին իր մեջ պարունակում է փոփոխություն:Նոր տարի ասելով սկսում ենք մտածել նոր ուղու,նոր հույսերի ու սպասելիքների մասին:Նոր տարին այն տոնն է,երբ յուրաքանչյուր մարդ ունենում է ինչ որ ցանկություններ ու երազանքներ,և յուրաքանչյուրն իր սրտում հավատում է,որ այն գալիք տարում կկատարվի,ու ամեն տարի բոլորս նոր սպասելիքներով ենք դիմավորում Նոր տարին` հավատալով,որ ամեն ինչ լավ կլինի:
Ես էլ,ինչպես բոլորը,ունեմ երազանքներ,ու ամեն անգամ,երբ մոտենում է Նոր տարին,սկսում եմ ամփոփել հին տարին ու մտածել,թե ինչ կցանկանայի ես ինքս գալիք տարում:Տարեվերջի ու տարեմուտի այս օրեին,ամեն անգամ,դժվար է նոր բան ասելը:Միշտ նույնն է,նույն ամփոփումներն ու սպասումները,հույսերն ու ակնկալիքները:Ցանկություններս,երազանքներս ու սպասելիքներս շատ շատ են ու մեծ հույսեր եմ կապում նոր տարվա հետ:Ինչպես և յուրաքանչյուր մարդ,ես էլ միայն լավն եմ ցանկանումաշխարհին:Պատերազմներից զերծ կյանք,հաշտություն ու55c8b1b3cf7e2 խաղաղություն եմ մաղթում:Ցանկանում եմ,որ 2016 թվականը բոլորիս համար լինի հաջողությունների ու հաղթանակների տարի և այն,ինչ չհաջողեցինք ձեռք բերել անցած տարիների ընթացքում,նվաճենք գալիք տարվա մեջ:Մաղթում եմ պայծառ,լուսավոր ու հիշարժան տարի մեզ բոլորիս,մարդկանց` հաջողություն,երջանկություն ու սեր,իսկ երկրին` խաղաղություն,կայունություն ու զարգացում:Ցանկանում եմ,որ բոլորի երազանքներն իրականանան,սպասելիքներն արդարանան ու բոլորը լինեն երջանիկ:
Շուտով Նոր տարի է,հին տարին կավարտվի,ու կմնա անցյալում,իսկ նորը` նոր թափ առած կսկսի իր ճանապարհը,որպես` նոր կյանքի սկիզբ:
Ահա ևս մեկ ավարտ..բայց նոր` ավելի լավ կյանքի սկիզբ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s