Ակնթարթային պահեր,որոնք էլ երբեք չեն կրկնվի


9_G6iofWgp8

Յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի ժամանակահատված,որ կազմում է մեր կյանքի մի մասը,ժամանակահատված,որտեղ գտնվում է մեր անցած կյանքի ողջ պատմությունը` սկսած մեր ծնված օրից,մինչև այս վայրկյանը,որը հենց նոր նույնպես դարձավ այդ ժամանակահատվածի մասնիկը:Այդ ժամանակահատվածը անցյալն է…Ա~խ այդ անցյալը…Ինչքա~ն շատ հիշողություններ կան այդ բառի մեջ,ինչքա~ն երջանիկ պահեր ու ցավ կա,ինչքա~ն տխրություն:Բառեր,հայացքներ,պահեր,որոնք էլ երբեք չեն կրկնվի,և ինչքան էլ ձգտենք միևնույնն է,էլ երբեք չենք զգա այդ զգացմունքներն նորից,այդ ամենից մնում է միայն հիշողություններ:
Անցյալը մեր կյանքի մի մասն է,առանց անցյալի մարդ չի կարող գոյություն ունենալ,սակայն երբեք չպետք է
խառնել անցյալը ներկայի հետ,երբեք չպետք է ապրել անցյալով:Մենք ապրում ենք ներկայում,իսկ ներկան ևս մեկ շանս է կերտելու մի նոր պատմություն:Դրա համար պետք է ապրել ներկայոով` չմոռանալով անցյալի մասին:

Անցյալն այն չէ,ինչ արդեն անցել է,այլ այն,ինչն էլ երբեք չի կրկնվի:Երբեք չի կրկնվի այն պահերը,որոնք կյանքում արդեն մեկ անգամ ապրել ու զգացել ենք:Եվ միակ բանը,որ մեզ կապում է անցյալի հետ,դա մեր հիշողություններն են,որոնք իրար միանալով կազմում են մեր պատմությունը…

Թողնել մեկնաբանություն))