Archive | February 2016

Երբ ծաղկում է հոգին…

Cioyw27hf8gԿյանքում շատ հաճախ լինում են պահեր,որոնք կարծես թևեր են տալիս մարդուն,օգնում են ճախրել երկնքում,ճիշտ է,հաճախ այդ պահերը տևում են վայրկյաններ, բայց դա էլ է հերիք երջանիկ զգալու համար:Միայն այդ պահերի համար մենք զոհաբերում ենք ամեն ինչ,ուշադրություն չենք դարձնում ոչ մի արգելքի ու խոչնդոտի ու ամեն ինչ անում ենք,որպեսզի վայելենք այդ մի քանի վայրկյանը:
Կյանքում անչափ շատ են այդ պահերը,ուղակի հարկավոր են նկատել դրանք ու գնահատել:Երևի յուրաքանչյուրի մոտ էլ կա այնպիսի մի օր,որը կուզենար նորից,ևս մեկ անգամ ապրել,բայց ցավոք,ամեն ինչ լինում է միայն մեկ անգամ և երբեք այդ պահերը չեն կրկնվում,այդ պատճառով էլ պետք է գնահատել:Դրանք մեր կյանքը լիարժեք դարձնող անգին վայրկյաններ են:Իսկական երջանկությունը հենց այդ վայրկյանների մեջ է,և ճիշտ են ասում,որ երջանկությունը երբեք մեծ չի լինում,այն մեծացնում են մարդիկ,ովքեր միշտ մեզ հետ են,սիրում են մեզ ու վստահում են:
Հաճախ այդ պահերը լինում են շատ անսպասելի,բայց ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում,կարծես հոգիդ սկսում է ծաղկել,ու այդ պահին… Continue reading

Advertisements

Առանց երաժշտության կյանքը սխալմունք կլիներ…

Music-Photo-Of-The-Day1Երաժշտություն` միակ բանը որ կարող է հանգստացնել,կարող է հասկանալ քեզ` ինչ տրամադրություն էլ ունենաս, ու արտահայտել մտքերդ նոտաների ու մեղեդու միջոցով:
Ինձ թվում է,չկա կյանք առանց երաժշտության,այն օգնում է հանգստանալ,օգնում է ցրվել,օգնում է հավաքել մտքերդ ու ճիշտ կողմնորոշվել:Այն երբեք մենակ չի թողնում,եթե անգամ ոչ ոք չկա կողքիդ:
Միայն երաժշտությունն ունի բնավորություն ձևավորելու ուժ,երաժշտության օգնությամբ հնարավոր է հասկանալ,թե ինչ ես զգում:Այն հոգուն թևեր է տալիս,պատրաստում երևակայության թռիչքին:Երժշտությունն կյանք է տալիս ու Continue reading

Կյանքն իմ աչքերով

dggdgՅուրաքանչյուր մարդ տեսնում ու ընկալում է այս կյանքը իր ձևով:Յուրաքանչյուրիս համար այն իր իմաստն ունի,իր գույներն ու երանգները:Շատ հետաքրքիր բան է կյանքը,այն իր մեջ պարունակում է շատ գաղտնիքներ ու այդ գաղտնիքները
բացահայտելու համար հարկավոր է միայն ապրել,և դրանք հետզհետէ իրենց կամքով կբացահայտվեն,իսկ թե ինչպես ապրել,դա մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում:
Իմ կարծիքով չարժի լինել պիսիմիստ,տեսնել կյանքի մեջ միայն վատը,անընդհատ
բողոքել,այլ պետք է ապրել պոզիտիվ,պետք է ամեն մի վատ բանի մեջ փնտրել լավը:Մենք ինքներս ենք դրդում մեզ անհաջողության:Այն ինչից մենք վախենում ենք,հենց դա էլ տեղի է ունենում մեզ հետ,այդ պտճառով Continue reading

Մի պահ է գալիս,որ հասկանում եմ…

-LOVE-love-36983825-1680-1050

Մի պահ է գալիս,որ հասկանում եմ,
Որ իրոք սերը գոյություն ունի,
ՈՒ այդ ժամանակ ինձ լավ եմ զգում,
Քանզի կա մեկը,ով ինձ է սիրում:

Մի պահ է գալիս,որ հասկանում եմ,
Որ սեր կոչվածը գոյություն չունի,
Եվ սիրտս ցավելով ես փոշմանում եմ,
Որ այն ժամանակ ես քեզ եմ սիրել:

Մի պահ է գալիս,որ հասկանում եմ
Չէ` ինձ թվում է բան չեմ հասկանում,
Բան չեմ հասկանում այդ երեք տառից,
Գոյություն ունի՞,թե ինձ է թվում:

Ոչ հեղինակային

Happy Birthday To Me :D


Aksan hj201fffffd4 (26)17 տարեկան…Այսօր լրանում է իմ ծննդյան 17 տարին:Տարիներ,որոնք կազմում են իմ կյանքի ամենաանհոգ ու երջանիկ ժամանակահատվածը` մանկությունը,իմ կյանքի պատմության սկիզբը:Ինչքան արագ անցան այս 17 տարիները,ոնց որ երեկ լիներ,որ մայրիկիս ձեռքը բռնած ման էի գալիս 🙂 ,ուրախ,զվարթ թռչկոտում էի,իսկ հիմա մեծ աղջիկ եմ դարձել` ավելի լուրջ ու հավասարակշռված (չնայած իմ մեջ մնացել են ու միշտ էլ մնալու են էտ իմ խենթ ու խելառ բնավորության գծերը,որոնք առաջին հայացքից չեն երևում 😀 ):
Այսօր իմ ամենասիրած տոնն է,որին ամեն Continue reading