Archive | March 2016

Երբ երազանքներն դառնում են իրականություն

5644b70cef0d7Մենք բոլորս ունենք երազանքներ և յուրաքանչյուրս երազնում ենք ինչ-որ բանի մասին,պատկերացնում ենք մեր աշխարհն ու ապրում այդ երազանքներով ու պատկերացնումներով:Եվ երբ սկսում ենք անընդհատ մտածել դրանց մասին,սրտանց ցանկանում ենք և հավատում ենք որ կկատարվեն,դրանք կատարվում են,դառնում են շատ սպասված իրականություն ու ամբողջությամբ փոխում են մեր կյանքը,փոխում են մեզ:
Շատ մեծ նշանակություն ունեն երազանքները մեր կյանքում,դրանք մեզ հույս են տալիս,լուսավորում են,գունավորում են ու զանազան գույներով են լցնում մեր կյանքը,մեզ երջանկություն են պարգևում: Continue reading

Երջանիկ պետք է լինել լուռ

eiffel-tower-fashion-flowers-girl-Favim.com-2242917Երջանկությունը սիրում է լռություն,այն չի սիրում,երբ բարձրաձայն գոռում են իր մասին,այլ սիրում է,երբ բոլորից թաքուն են պահում իրեն,և ասում են միայն հարազատ մարդկանց,ում հետ կարող են այն կիսել:
Յուրաքանչյուր մարդ լցված է զգացմունքներով,որոնց մասին պետք է միշտ լռել,ոչ մեկին չասել,ում որ պետք է,նա արդեն գիտի,քանի որ հիմնականում հենց նա է լինում մեր ժպիտի պատճառը,հենց նա է մեզ երջանկություն պարգևում և բացի նրանից ոչ ոք չպիտի իմանա:Աշխարհը լիքն է նախանձ մարդկանցով,դրա համար էլ պետք է լռել այն ամենի մասին,ինչ զգում ես,դա լինի սեր կամ ցավ,ուրախություն կամ տխրություն,շրջապատին դա չի հետաքրքրում,իսկ ում հետաքրքրում է, առանց քո ասելու էլ գիտի…տեսնում է…զգում է…
Եթե երջանիկ ես,լռիր այդ մասին,երբ դժբախտ ես,մի ասա ոչ մեկին,միայն համբերիր,քանի որ յուրաքանչյուր դժբախտությունից հետո երջանկության մի դուռ է բացվում:Եվ այդ երջանկությունը ամուր պահիր ձեռքերիդ մեջ ու ոչ մեկին մի ասա,որպեսզի ոչ ոք չկարողանա քեզանից խլել այն: Continue reading

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8 :)

sGdtLnhy5SAԱյսօր գարնանային հրաշալի մի օր է,արևոտ ու պայծառ,լցված ջերմությամբ ու սիրով:Այսօր մարտի 8-ն է,աշխարհի 8-րդ հրաշալիքներին` կանանց ու աղջիկներին նվիրված միջազգային տոնը:Այս գեղեցիկ օրը գալիս է այն ժամանակ,երբ բնությունը կենդանանում է,ծաղկում ու բողբոջում է,և մեծ ջերմություն է հաղորդում շրջապատին:Այդպիսին ենք նաև մենք,մեծ սեր ու պայծառություն ենք հաղորդում բոլորին,գարնանային ջերմություն ու տրամադրություն:
Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին այս հրաշք տոնի կապակցությամբ, Continue reading