Archive | April 2016

Tiktime-ը մեկ տարեկան է :)

birthday-wishes-my-friend-8Այսօր Tiktime բլոգը դառնում է մեկ տարեկան: Ընդամենը մեկ տարի առաջ էր,որ գրեցի առաջին գրառումս ու չգիտեյի,թե ինչպիսի հաջողություններ կունենա բլոգս,չէի պատկերացնում,որ սա կդառնա իմ ամենասիրած զբաղմունքներից մեկը:
Վաղուց էի ուզում սարքել բլոգ,որտեղ կլինեն իմ մտքերը,որտեղ կկարողանամ կիսվել ինձ հետաքրքրող թեմաներով,ու որոշեցի իրականացնել այդ նպատակս,մտածեցի անուն,ընտրեցի կայքի դիզայնը,ձևավորեցի իմ ուզած ձևով, (ճիշտ է այդ ժամանակ այնքան էլ բան չէի հասկանում բլոգներից,բայց ժամանակի ընթացքում շատ բաներ սովորեցի),և ահա ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը գցեցի առաջին գրառումս:Այն դառձավ իմ փոքրիկ աշխարհը,լցված իմ մտքերով ու պատկերացումներով,որտեղ ես առանց քաշվելու ու վախենալու կարող էի արտահայտել մտքերս:Չնայած ես այդ ժամանակ պատկերացում անգամ չունեյի,որ կարող է իմ այս բլոգը գործել,բայց արի ու տես որ արդեն մեկ տարի է այն գործում է ու ունեմ շատ այցելուներ` մարդիկ,ում իրոք հետաքրքում են իմ գրառումները: Continue reading

Advertisements

Հայոց Ցեղասպանություն

Yw9ACD80.jpegՀայ ազգի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ,որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով,դա 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունն էր,որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից:Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ:
Մեկ դար առաջ թուրքերը որոշեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ,մի ողջ ժողովուրդ,չնայելով սեռին ու հասակին:Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով,որ հայ էր:Ցեղասպանության պատճառով հար917852236.jpgյուրավոր երեխաներ լույս աշխարհ չեկան,հարյուրավոր մարդիկ մեռան գաղթի ճանապարհին,հազարավոր մարդիկ թողեցին իրենց հայրենիքը ու գաղթեցին օտար երկրներ,հազարավոր աչքեր արցունքով լցվեցին:Մի ամբողջ ազգ մեռավ թուրքի սրով:
Այդ օրից անցել է արդեն 101 տարի,բայց ցավը մինչև այսօր էլ չի թեթևացել ու էլ ավելի է խորացել:Հայի վերքերը դեռ բաց են ու այդ ցավը երբեք չի անցնի,քանի որ դա հոգու ցավ է,այլ ոչ մարմնի… Continue reading

Սիրո լույսով լուսավորեցիր հոգիս

214829_485462Կյանքում գալիս է մի պահ,երբ հայտնվում է մեկը,ով իր ներկայությամբ լցնում է հոգուդ դատարկությունը,կյանքիդ ամեն մի վարկյանը լուսավորում է աշխարհդ: երբ խենթացնում է նրա ամեն մի շարժումը,ուրախանում ես,երբ նա ուրախ է և տխրում ես,երբ նա տխրում է:Ամեն ինչ կապվում է նրա հետ:Յուրաքնչյուրի խոսքի, շարժումի,ժպիտի փնտրում ես նրան:
Բոլոր երազանքներդ ու պատկերացումներդ կապում ես նրա հետ և ուզում ես ամբողջ կյանքդ անցկացնել իր հետ:Շատ կարճ ժամանակահատվածում ենք մենք սովորում մարդկանց,կապվում ենք նրանց հետ ամուր կապով և այդ մարդը դառնում է շատ կարևոր ու թանկ,նա դառնում է սրտիդ ընկերը:Եվ նրա մասին ամեն բան սկսում է հետաքրքրել քեզ,սկսում ես անչափ կարոտել,երբ կողքիդ չէ և ամբողջ հոգով լուսավորվում ես,երբ նա քեզ հետ է: Continue reading

Անվերջ տանջող մտքեր

Նորից գիշեր է,պատուհանից այն կողմ ցրտաշունչ քամին է սուլում ու քշում է ամեն ինչ,իսկ այս կողմում նորից տխրությունն է պատել,նորից խե
alone-girl-lonely-night-Favim.com-2834474լագառության հասցնող մտքերը չեն թողնում քնել,հիշողություններն տեսիլքի նման գալիս են աչքերիս առաջ ու ոչ մի ձև չկա այս իրավիճակից դուրս գալու համար:
Կյանքում հաճախ լինում են պահեր,երբ մենք մեզ մենակ ենք զգում,դժբախտ,երբ ամեն ինչ իր նշանակությունը կորցնում է և այլևս ոչինչ չի հետաքրքրում:Երբ հանուն մեզ համար թանկ մարդկանց զոհում ենք ինքներս մեզ,մեր երջանկությունը,և թեկուզ տանջվելով,բայց ամեն ինչ անում ենք,որ մեր շրջապատում գտնվող մարդիկ ուրախ ու անհոգ լինեն,որ մեր պատճառով չտանջվեն: Continue reading