Archive | May 2016

Պարզապես մի մեծ դատարկություն

Կյանքում հաճախ գալիս է մի պահ,երբ ամեն ինչ իր նշանակությունը կորցնում է,այլևս ոչ մի բան չի հետաքրքրում,ոչինչ չես զգում,չես ուզում զգալ,հոգնումride ես ամեն ինչից,ամենքից,ու միակ բանը,որ մնում է հոգուդ մեջ`  մի մեծ դատարկություն է:Դատարկվում է հոգիդ,դառնում է կարծես մի ամայի անապատ,ուր ոչ մեկ չի ցանկանում մտնել:ՈՒ ամենացավալին այն է,որ ոչ մեկին չի հետաքրքրում քո այդ վիճակը,ոչ ոք չի ուզում օգնել,իսկ այդ պահին այնքան մեծ է լինում օգնության կարիքը,երբ ամբողջ սրտով սպասում ես մեկին,ով կկարողանա լցնել հոգուդ դատարկությունը,ով նորից շունչ կտա ապրելու ու ձեռքիցդ բռնած կօգնի բարձրանալ:
Բայց այդ սպասումներդ կարծես անհետ կորչում են հեռավորության ու ժամանակի միջև,մարում է վերջին հույսդ,ու… հանկարծ… հասկանում ես,որ ներսումդ ինչ որ բան կոտրվեց… Continue reading

Մի կարևոր էակի հետ դեպի մի ամբողջ հավերժություն…

Հաճախ ենք մենք պլանավորում մեր կյանքը,որոշում` թե ինչ ենք անելու ու ինչ չենք անելու,ինքներս մեզ խոստումներ ենք տալիս,խոստանում ենք չսիրահարվել,ապրել հանգիստ,սովորական կյանքով,բայց հաճախ 11887023_1061140297252690_1474238996_nչենք կարողանում պահել այդ խոստումները,որովհետև հանկարծ հայտնվում է մեկը,ով մոռացնել է տալիս բոլոր այդ խոստումները:Սկզբում լինում ենք բոլորից անկախ,իսկ հետո կապվում ենք այդ մարդու հետ,առանց նրա կյանքը մի տեսակ տխուր ու անհետաքրքիր է դառնում,մի անհասկանալի կախվածություն է առաջանում նրանից:Սրտիդ ամեն մի անկյուն լցվում է նրանով,մտքերդ միայն նրա մասին են լինում ու երազանքներդ միայն նրա հետ են կապվում:Օր ու գիշեր սկսում ես մտածել միայն նրա մասին,նույնիսկ քնել չես կարողանում,իսկ եթե քնում ես,ապա երազում միայն նրան ես տեսնում,ու երազում ես այդ հրաշալի երազը դարձնել իրականություն,որում կլինեք միայն դուք ու ձեր սերը:Սեր,որ իշխում է թե սրտի և թե մտքի վրա: Continue reading

Անսպասելի զգացմունք

Երբեմն թվում է,թե կյանքը հանգիստ,իր հունով գնում է,ամեն ինչ սովորականի պես է ու ոչ մի արտառոց բան չի լինում,բայց…հանկարծ ամեն ինչ փոխվում է…Կյանքդ է մտնում մի զգացմունք,ոlargeրն չունի բացատրություն,չունի պատճառներ,այլ ուղակի անսպասելիորեն գալիս է քեզ մոտ,փոխում է կյանքդ,փոխում է քեզ,թևեր է տալիս,որ ճախրես երկնքում ու ուժ է տալիս,որ պայքարես իր համար:Այդ զգացմունքի անունը ՍԵՐ է,երեք տառ,որի բացատրությունը ոչ մի կերպ չեմ գտնում,բառերն այնքան խղճուկ են թվում,երբ փորձում եմ նկարագրել այս անսպասելի զգացմունքը,նրանք կորցնում են իրենց իմաստը ու ոչ մի կերպ չի ստացվում նկարագրել:
Ամեն ինչ լինում է անսպասելի,ծայր են առնում ծանոթություններ,որոնք կարճ,անցողիկ են լինում և ծանոթություններ,որոնք մարդկանց ճակատագրեր են իրար կապում: Continue reading

Մտորումներ((

Ամեն օր,ամեն ժամ ապրելով հասկանում եմ,թե ինչքան դժվար է այս կյանքը,ինչքան ենք տխրում,հիասթափվում,ընկճվում նրա պատճառով,իսկ հետո նոր ուժով ու մտքերով ոգևորված շարունակում ենք ապրել,ասես ոչինչ էլ չի եղել:80678985_2222299_more_1_
Շատ են լինում կյանքում պահեր,երբ հոգնում ես ամեն ինչից,հոգնում ես կյանքից,անորոշ վիճակից,պահեր,երբ բոլորին թողած ուզում ես փախչել ամենքից,փախչել ինքդ քեզնից,քո մտքերից,ուզում ես գնալ հեռ~ու-հեռ~ու,կորչել,չտեսնել ոչ մեկին,ու վերջապես չմտածել,ազատվել այս տանջող մտքերից…
Մտքերը մի անիրական ուժ են,շատ ավելի մեծ,քան պատկերացնում է մարդը:Միտքը կարող է շարժել մոլորակներ,ստեղծել ու ոչնչացնել մի ամբողջ տիեզերք:Իսկ ես ուզում եմ փախչել այդ մտքերից,դրանք ներսից որդի պես կռծում են հոգիս,սիրտս կտոր-կտոր են անում,չեն թողնում հանգիստ:Ինչպես ապրել դրանով,ինչպես պահել այդ ցավը հոգու մեջ: Continue reading

Բարձր տրամադրություն

accrareport_smile-1Մաքուր օդ,արևոտ եղանակ,նոտբուկ,պոզիտիվ երաժշտություն ու մուսաա~ա,ուրիշ էլ ինչ է պետք բարձր տրամադրություն ունենալու համար:Մեզանից ուրաքանչյուրը ինքն է որոշում,թե ինչպիսի տրամադրություն ունենա ու եթե մեր որոշումը լինի վերջնական,ուրեմն էլ ուրիշ ոչինչ չի կարող խանգարել մեզ ուրախ լինելու համար,ճիշտ է,հաճախ շրջապատի մարդիկ,իրադարձությունները փորձում են ամեն կերպ փչացնել մեր տրամադրությունը,բայց եթե մենք ուզում ենք ուրախ լինել,ուրեմն կլինենք: Լինել լավատես` սա է կյանքի գլխավոր պայմաններից մեկը:Հրաշալի կյանքը սկսվում է հրաշալի մտքերից,ուրեմն ինչի չմտածենք պոզիտիվ,վատ այսպես թե այնպես կարող ենք մտածել,բայց լավը մտածելով ոչ միայն մեզ ենք լավ տրամադրություն պարգևում,այլ նաև շրջապատին: Continue reading

Պետք չի դադարել սիրել…

Ճիշտ են ասում էլի,սերը զոհեր է պահանջում,այն պահպանելու համար շատ ջանքեր են հարկավոր,շատ ու շատ փորցությունների միջով է պետք անցնել ու շատ արգելքներ հաղթահարել և միայն իրական սերը կշարունակի ապրել ու այս ամենից հետո այն ավելի կխորանա ու ավելի կմեծանա,երկու սրտեր tumblr_nf1proQt021u2e7sro1_500իրար կորցնելու վախից էլ ավելի կկապվեն ու այդ սերը էլ ավելի կամրապնդվի:Բայց…այդ սիրո համար մենք հաճախ կորցնում ենք մեզ համար շատ թանկ բաներ,կորցնում ենք մեր հարազատների վստահությունը,նրանց սերն ու հարգանքը,միայն այն պատճառով,որ ուզում ենք ամեն ինչ մեր ուզածով անել,մեր կյանքով ապրել ու մեր սեփական պատմությունը ստեղծել:
Ինչի՞ մեզ չեն հասկանում,ինչի՞ չեն փորձում մտնել մեր դրության մեջ,չէ՞ որ,եթե ինչ որ մեկը ինչ որ քայլ արել է,ուրեմն իր պատճառներն ունի,այդ պահին այդպես է ցանկացել ու ոչ ոք իրավունք չունի խառնվել նրա կյանքին,բայց ցավոք ամեն ինչ չէ,որ մեր ուզածով է լինում ու ամեն մի քայլի համար ստիպված ենք բացատրություն տալ շրջապատին: Continue reading