Պետք չի դադարել սիրել…


Ճիշտ են ասում էլի,սերը զոհեր է պահանջում,այն պահպանելու համար շատ ջանքեր են հարկավոր,շատ ու շատ փորցությունների միջով է պետք անցնել ու շատ արգելքներ հաղթահարել և միայն իրական սերը կշարունակի ապրել ու այս ամենից հետո այն ավելի կխորանա ու ավելի կմեծանա,երկու սրտեր tumblr_nf1proQt021u2e7sro1_500իրար կորցնելու վախից էլ ավելի կկապվեն ու այդ սերը էլ ավելի կամրապնդվի:Բայց…այդ սիրո համար մենք հաճախ կորցնում ենք մեզ համար շատ թանկ բաներ,կորցնում ենք մեր հարազատների վստահությունը,նրանց սերն ու հարգանքը,միայն այն պատճառով,որ ուզում ենք ամեն ինչ մեր ուզածով անել,մեր կյանքով ապրել ու մեր սեփական պատմությունը ստեղծել:
Ինչի՞ մեզ չեն հասկանում,ինչի՞ չեն փորձում մտնել մեր դրության մեջ,չէ՞ որ,եթե ինչ որ մեկը ինչ որ քայլ արել է,ուրեմն իր պատճառներն ունի,այդ պահին այդպես է ցանկացել ու ոչ ոք իրավունք չունի խառնվել նրա կյանքին,բայց ցավոք ամեն ինչ չէ,որ մեր ուզածով է լինում ու ամեն մի քայլի համար ստիպված ենք բացատրություն տալ շրջապատին:
Նոր եմ հասկանում,թե ինչքան բարդ է այս կյանքը,ինչքան դժվար է ապրել ու սիրել,ու դեռ ինչքան դժվարություններ պիտի հանդիպեն ինձ կյանքում,բայց վստահ եմ վերջում ամեն ինչ լավ կլինի:jhjhՊետք չի հանձնվել ոչ մի դեպքում,պետք է հույսով ու հավատով շարունակել ապրել,հասկանալ,որ մեր կյանքը մեր ձեռքերում է:Երբեք պետք չի դադարել սիրել,չնայած որ,այն հաճախ է մեզ ցավ պատճառում,հաճախ ենք ստիպված լինում նրա համար բացատրություններ տալ ու տհաճ խոսակցությունների մեջ ընկնել,բայց եկեք մի պահ մտածենք,զգանք այդ զգացմունքի մեծությունը,նրա գեղեցկությունը,ինչպե՞ս է հնարավոր ապրել առանց սիրո,սերն է կառավարում աշխարհը,նրա շնորհիվ պայծառանում է մեր հոգին,այն մեզ հույս է ներշնչում,ու նրա համար արժի ինչ որ զոհողությունների գնալ:Մենք այսքան ժամանակ չենք ապրել նրա համար,որ ինչ որ դժվարության հանդիպելու դեպքում միանգամից հանձնվենք:Կյանքը պայքար է,իսկ այդ պայքարում հաղթելու համար մեզ պետք է համարձակություն,պայքարելու ու չհանձնվելու ունակության և ինչ որ մեկի սերն ու ուշադրությունը,ով պատրաստ է օգնել քեզ ցանկացած պահի ու ձեռքդ բռնելով ասել “Ես քեզ հետ եմ,ինչ էլ որ լինի”:Նման մարդ վստահ եմ կլինի ձեր շրջապատում,այնպես որ,շարունակեք սիրել,ինչ էլ որ լինի…

Advertisements

5 thoughts on “Պետք չի դադարել սիրել…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s