Մտորումներ((


Ամեն օր,ամեն ժամ ապրելով հասկանում եմ,թե ինչքան դժվար է այս կյանքը,ինչքան ենք տխրում,հիասթափվում,ընկճվում նրա պատճառով,իսկ հետո նոր ուժով ու մտքերով ոգևորված շարունակում ենք ապրել,ասես ոչինչ էլ չի եղել:80678985_2222299_more_1_
Շատ են լինում կյանքում պահեր,երբ հոգնում ես ամեն ինչից,հոգնում ես կյանքից,անորոշ վիճակից,պահեր,երբ բոլորին թողած ուզում ես փախչել ամենքից,փախչել ինքդ քեզնից,քո մտքերից,ուզում ես գնալ հեռ~ու-հեռ~ու,կորչել,չտեսնել ոչ մեկին,ու վերջապես չմտածել,ազատվել այս տանջող մտքերից…
Մտքերը մի անիրական ուժ են,շատ ավելի մեծ,քան պատկերացնում է մարդը:Միտքը կարող է շարժել մոլորակներ,ստեղծել ու ոչնչացնել մի ամբողջ տիեզերք:Իսկ ես ուզում եմ փախչել այդ մտքերից,դրանք ներսից որդի պես կռծում են հոգիս,սիրտս կտոր-կտոր են անում,չեն թողնում հանգիստ:Ինչպես ապրել դրանով,ինչպես պահել այդ ցավը հոգու մեջ:
Երբևէ չի՞ հետքրքրել,թե ինչո՞ւ են մարդիկ երաժշտություն լսում,ինչո՞ւ են կարդում գրքեր:Որպեսզի գոնե որոշ ժամանակով մոռացության տան իրենց,որոշ ժամանակով փախչեն իրենք իրենցից:Լավ գիրքը,լավ երաժտությունը խլացնում են մեր ներքին ձյանը,մենք տրվում ենք նրանց,ընկղմվում ենք երգի մեջ,ընկղմվում ենք գրքի մեջ և ազատվում ենք մեր սեփական անհանգստություններից ու մտքերից և ներթափանցում ենք նրանց մեջ:Ասես դուրս ենք գալիս մեր մարմնից ու ուրիշ մարդ դառնում:ՈՒ երազում ենք երբեք չվերադառնալ այդ մարմին,որտեղ մեզ սպասում են անսահման դժվարություններ:Վախենում ենք իրականությունից ու ամեն կերպ փորձում ենք խուլսափել ու փախչել նրանից:
Հոգնել եմ,շատ եմ հոգնել,ուզում եմ փախչել շատ հեռու,փախչել ինքս ինձանից,իմ մտքերից,ուզում եմ դադարել մտածել,դադարել տանջվել…

Advertisements

3 thoughts on “Մտորումներ((

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s