Archive | June 2016

Մոլորվել եմ մտքերիս մեծ աշխարհում

Մարդն այնքան բարդ մեխանիզմ է,որ երբեմն ինքն իրեն ինչպես հարկավոր է,չի ճանաչում:Երբեմն թույլ է տալիս,իր համար էլ անսպասելի այնպիսի արարքներ,որոնց համար հետո զղջում է ապրելու,որոնց հետևանքով նոր ցավ ու դառնություն է ապրելու:wpid-alone-girl-hair-lonely-sad-favim-com-400319
Ինչ-որ կատարվում է մեզ հետ ամեն ինչի մեղավորը մենք ինքներս ենք` չափից ավելի ենք սիրում,չափից ավելի ենք վստահում մարդկանց,չափից ավելին ենք թույլ տալիս,իսկ հետո դրա պատճառով տանջվում ենք:Կապվում ենք մարդկանց հետ,իսկ հետո ստիպված ենք լինում բաժանվել,համակերպվել այդ ամենին:Մարդիկ լքում են մեզ,հեռանում են ու թողնում են մենակ,մեն-մենակ այս մեծ ու դաժան աշխարհում:Մենակություն,որ սպանում է մարդուն ներսից,չի թողնում ապրել,չի թողնում շնչել: Continue reading

Advertisements

Սրտից բխող խոսքեր

blood-hands-heart-love-Favim.com-3029033Դրսում անձրև է,զգում եմ,թե ինչպես է պատուհանից այն կողմ լացում անձրևը` կաթիլ-կաթիլ:Անձրևի հետ համադրվելով կամաց լսվում է տխուր երաժշտության ձայնը:Բայց հաճախ մարդու սրտի ձայնը այնքան ուժեղ է լինում,որ երաժշտության ու անձրևի ձայնը չի լսվում:Բոլոր մտքերը խառնվում են ու գալիս,կանգնում են մի հարցի վրա` “ինչու՞”:Առաջին հայացքից շատ պարզ մի հարց,որին հնարավոր է տալ հասկանալի մի պատասխան,բայց որոշ դեպքերում այնքան բարդ հարց է դառնում,որ չեն կարողանում կամ էլ ուղակի ցանկություն չեն ունենում պատասխանելու:Այդ “ինչու”-ները չեն վերջանում ու ամեն պահի կրկին ու կրկին աչքիդ առջև են գալիս,ու ամենուրեք փնտրում ես այդ հարցերի պատասխանները:
Կյանքում հաճախ լինում են պահեր,երբ մենք սպասում ենք ինչ-որ իրադրաձության,ինչ որ մի լավ բանի,որը կարող է փոխել մեր կյանքը,կարող է երջանկացնել մեզ,թվում է,թե տեղի են ունենում այդպիսի իրադրաձություններ,բայց որոշ ժամանակ անց հասկանում ենք,որ սխալվել ենք,դա այն չէր,ինչին մենք սպասում էինք: Continue reading

Երազ թվացող ցավոտ իրականություն

imageԼինու՞մ են,չէ՞ պահեր,երբ ամեն ինչ երազ է թվում,երբ թվում է,թե շուտով արթանալու ես ու ամեն ինչ վերջանալու է,որ սա ուղակի վատ երազ է ու արթանալուց հետո ամեն ինչ էլի առաջվանն է լինելու:Այո լինում են նման պահեր,երբ չես ուզում ապրել,չես ուզում մտածել ու ամեն կերպ փորձում ես փախչել իրականությունից,չես ուզում ընդունել,բայց գալիս է մի շատ ցավոտ պահ,երբ գիտակցում ես,որ սա երազ չէր,այլ իրականություն,որն կոտրեց թևերդ ու այլևս չէս կարող ճախրել երկնքում,որն մի մեծ վերք թողեց հոգուդ մեջ ու այլևս չես ուզում բացել հոգիդ ոչ մեկի առջև,խաբվելով մեկի կողմից,կորցնում ես վստահությունդ բոլորի հանդեպ:
Շուրջն ամեն ինչ փոխվում է,փշրվում է այդ ոսկյա,բարի ու երջանիկ աշխարհը,որում մինչև այդ ապրում էիր ու կորչում է այդ երջանկության,բարության զգացումը,ու հոգիդ սկսում է պատել հիասթափությունը,ատելությունը,վրեժը:Դադարում ես վստահել մարդկանց,հավատալ նրանց խոսքերին ու հասկանում ես,որ միակ մարդը,ում կարելի է վստահել,դա դու ես: Continue reading

Երբ խոսում է սիրտը)

Ի՞նչ եք կարծում,ի՞նչը կարող է միավորել միմիանցից շատ տարբերվող
երկու մարդկանց:Պատահականություննե՞րը:Իհարկե ոչ,որովհետև 1465058699115_0պատահականություններ չեն լինում,հատկապես այն ժամանակ,երբ այս ամենի մեջ խառնված է սերը:
Ոչ մի բառ,ոչ մի հայացք պատահական չի,ոչ ոք պատահական չի հայտնվում մեր կյանքում:Ամեն ինչ արդեն ծրագրված է վերևից,ու մի գեղեցիկ օր,շատ «պատահական» հանդիպում ես մի յուրահատուկ էակի,ով կարողանում է գրավել սիրտդ,գերում է քեզ իր ամբողջ էությամբ,ով հայտնվում է սրտիդ մեջ ու դրանով փոխում է քեզ,իրականություն է դարձնում երազանքներդ ու դառնում է աշխարհում ամենակարևորը:
Երբեմն մարդու հետ տեղի է ունենում մի հետաքրքիր,անսովոր երևույթ,երբ ամբողջ աշխարհը լռում է և լսվում է միայն սրտի ձայնը,երբ բոլոր մարդիկ կորչում են տեսադաշտից ու տեսնում ես միայն մեկին ու հասկանում ես,որ ճակատագիրն է կապել ձեզ,այնպիսի մի ամուր կապով,որ ոչոք չի կարող բաժանել ու զգում ես,թե ինչքան մեծ սեր կարող է բխել այդ փոքրիկ սրտից: Continue reading