Երազ թվացող ցավոտ իրականություն


imageԼինու՞մ են,չէ՞ պահեր,երբ ամեն ինչ երազ է թվում,երբ թվում է,թե շուտով արթանալու ես ու ամեն ինչ վերջանալու է,որ սա ուղակի վատ երազ է ու արթանալուց հետո ամեն ինչ էլի առաջվանն է լինելու:Այո լինում են նման պահեր,երբ չես ուզում ապրել,չես ուզում մտածել ու ամեն կերպ փորձում ես փախչել իրականությունից,չես ուզում ընդունել,բայց գալիս է մի շատ ցավոտ պահ,երբ գիտակցում ես,որ սա երազ չէր,այլ իրականություն,որն կոտրեց թևերդ ու այլևս չէս կարող ճախրել երկնքում,որն մի մեծ վերք թողեց հոգուդ մեջ ու այլևս չես ուզում բացել հոգիդ ոչ մեկի առջև,խաբվելով մեկի կողմից,կորցնում ես վստահությունդ բոլորի հանդեպ:
Շուրջն ամեն ինչ փոխվում է,փշրվում է այդ ոսկյա,բարի ու երջանիկ աշխարհը,որում մինչև այդ ապրում էիր ու կորչում է այդ երջանկության,բարության զգացումը,ու հոգիդ սկսում է պատել հիասթափությունը,ատելությունը,վրեժը:Դադարում ես վստահել մարդկանց,հավատալ նրանց խոսքերին ու հասկանում ես,որ միակ մարդը,ում կարելի է վստահել,դա դու ես:Մարում է նույնիսկ այն հույսի վերջին կաթիլը,որն մինչև այժմ օգնում էր ապրել:46605432aab531a358c73fb1129f36f1
Բայց…ամեն ինչ անցողիկ է,ու սա էլ կանցնի…մարդն ի զորու է հաղթահարել ամեն ինչ,թեկուզ մեծ դժվարությամբ,մի կերպ,հազիվ,բայց կարող է,ու պարտավոր է մոռանալ ամեն ինչ,չմտածել,չտխրել,որովհետև ոչ մեկ արժանի չի,բոլորը միայն իրենց մասին են մտածում ու անում են այն,ինչ իրենք են ուզում,հաշվի չառնելով,թե ինչ ազդեցություն կթողնի դա դիմացինի վրա,ինչ կզգա նա:Բայց ոչինչ…ասում են մինչև սխալ չանես,չես իմանա,թե որն էր ճիշտը,երևի ամեն ինչ հենց այսպես էլ պիտի լինի,որ իմանանք,թե որն է ճիշտ ու որը` սխալ,ուղակի այդ ամենից մարդու մեջ մի մեծ սպի է մնում,որն նույնիսկ ժամանակը չի կարող բուժել,այլ այն ուղակի ստիպում է համակերպվել դրա հետ ու սառնասիրտ է դարձնում,բոլոր զգացմունքներդ թաքնվում են հոգուդ խորքում ու այլևս չես ուզում ոչինչ զգալ,որովհետև դու նվիրվում ես մարդուն,կապվում ես նրա հետ,իսկ հետո նրան տանում են քեզնից` պատճառները,իրադրձությունները,այլ մարդիկ…
Ժամանակ կանցնի ու այս երազ թվացող ցավոտ իրականությունն էլ կդառնա անցյալ,բայց երբեք չի մոռացվի…երբեք…

Advertisements