Archive | July 2016

Մարդուն գեղեցկացնում է հասարակ ու բարի հոգին

84117Շատ գեղեցկություններ կան աշխարհում,մեր շուրջը,որոնք մենք չենք նկատում,նայում ենք,բայց չենք տեսնում:Այդ ամենը մեզ համար սովորական է թվում,բայց եթե ուշադիր նայենք մի նոր աշխարհ կբացենք մեզ համար,որտեղ ամեն ինչ աննկարագրելի գեղեցկությամբ է օժտված:
Շուրջն ամեն ինչ ունի որոշակի տեսք,այդ թվում նաև մարդը:ՈՒ հաճախ նայելով,մենք միայն արտաքինն ենք տեսնում,այն,ինչ դրսից է երևում ու արտաքինին ենք սիրահարվում,բայց երբ խոսում ենք,շփվում ենք,ճանաչում ենք այդ մարդուն,մի տեսակ հիասթափություն ենք ապրում:Իսկ երբ սիրահարվում ենք հոգուն,արտաքինն այլևս կարևոր չի լինում:Որովհետև,երբ սիրահարվում ես,երբ անկեղծ սիրում ես,փակվում են աչքերդ,դադարում ես աչքերով տեսնել,դրա փոխարեն տեսնում ես սրտով,սիրտդ է խոսում,ուղություն ցույց տալիս,շուրջն ամեն ինչ գեղեցիկ է երևում,բարի,գունավոր,ու սկսում ես նկատել ամեն մի մանրուք,որոնց վրա նախկինում երբեք ուշադրություն չես դարձրել: Continue reading

Advertisements

Հոգիս ազատություն է ուզում

019b836f41f75e5588ddaa2c1c273139Բոլոր մարդիկ ծնվում են ազատ,միմյանցից անկախ:Երբ ծնվում ենք,ամեն ինչ շատ նոր է լինում,ամեն ինչ հրաշալի,ոչ մի խնդիր չի լինում ու մտածելու ոչ մի բան չենք ունենում,այդպիսին է կյանքի դրվածքը,բայց կյանքի ճանապարհին հանդիպում են մարդկանց,որոնցից կախվածություն է առաջանում:Մարդը,կարծես,կորցնում է իր ազատությունը ու ամբողջությամբ կախված է լինում մեկ ուրիշից:Խոսքս ֆիզիկապես ազատ լինելու մասին չէ,այլ` հոգեպես,որովհետև,երբեմն մեզ մեր մտքերն են բանտարկում,մեր մտքերն են դառնում պատճառ տխրելու կամ ուրախանալու,տանջվելու կամ էլ ավելին` հոգեպես մեռնելու,իսկ մեր ներաշխարհը դառնում է ամենավատ,ամենասարսափելի բանտը:Մենք փակվում ենք մեր մեջ ու մեր այդ բանտից դուրս գալու միակ ձևը ինքներս մեզ արդարացնելն է դառնում:
Ահավոր դժվար է հավաքել մտքերը,դասավորել իրար կողք կողքի,հասկանալ ու ընդունել ամեն ինչ այնպես,ինչպիսին որ կա,բայց դա միակ միջոցն է ազատվելու:Ազատությունը կյանքում ամենաթանկ բաներից մեկն է,նամանավանդ,եթե խոսքը գնում է հոգու ազատության մասին:Այն հնարավոր չէ տեսնել,այլ միայն կարող ես զգալ:Այն ուղակի մի զգացողություն է,որն անհնար է նկարագրել,այն հոգու կարգավիճակ է,որում միայն հանգստություն է: Continue reading

Մարդկային հոգուն հարազատ գիշերն ու հուշերը

81b9366ebcf2e430c6224d8e57a2b35fԷլի գիշեր է,հոգուս համար այնքան հարազատ դարձած գիշեր:Արդեն սովորություն է դարձել ամեն գիշեր բացել սենյակիս պատուհանը,շնչել գիշերային մաքուր օդը ու նայել աստղերին:Ոչ ոք չկա,ոչ մի մարդկային շունչ ու դա ինձ ավելի է օգնում հանգիստ լինել,որովհետև հոգնել եմ բոլորից,միայն ես եմ ու իմ աստղերը,որոնք,կարծես, ինձ համար են փայլում ու լուսավորում են իմ գիշերը:Նայում եմ աստղերին ու հասկանում եմ,որ կյանքում,այս անծայրածիր երկնքից ու միլիոնավոր աստղերից բացի,ոչինչ հավերժ չի` սկսած մեր կյանքից,որն ապրում ենք այնպես,ասես երբեք չենք մեռնելու,մինչև մեզ տված խոստումներն ու երդումները,որոնք պահում են ընդամենը մի որոշ ժամանակ,իսկ հետո մոռանում են,ասես ոչինչ էլ չեն ասել,չեն խոստացել: Continue reading

Նոր օր,նոր շանս :)

Ամեն մի օր նոր սկիզբ է,նոր կյանքի սկիզբ:Հաճախ է լինում,երբ մենք սկսում ենք օրը 212154-every-new-day-is-another-chance-to-change-your-lifeտխուր, տրամադրություն չենք ունենում ու ամբողջ մի օր անցկացնում ենք այդպես,չգիտակցելով,որ այդպիսի օրեր իրար փոխարինելով` մի ամբողջ կյանք է անցնում:
Կարծում եմ,մենք սխալ ենք ապրում:Գիտեմ,գուցե ասածս մի քիչ տարօրինակ է հնչում,բայց ինձ այդպես է թվում:Հաճախ,ես ինձ հարց եմ տալիս,թե ինչ կանեի,եթե իմանայի,որ այսօր իմ կյանքի վերջին օրն է,կանեյի՞ այն ամենը,ինչ սովորականի պես անում եմ ամեն օր,իհարկե ոչ,չէի անի,այլ կփորձեի ամեն ինչ անել,որ վերջին օրս անցնի հետաքրքիր,որ լինեմ երջանիկ:Կյանքում ամեն օրը պետք է ապրել այնպես,ասես այն մեր կյանքի վերջին օրն է,միայն այդ դեպքում է հնարավոր երջանիկ լինել,իսկ երբ երջանիկ ենք լինում,կարծես ժամանակը կանգ է առնում ու այդ պահին նույնիսկ կարևոր չի լինում,թե վաղվա օրը գալու է,թե չէ:Պետք է գնահատել ամեն մի օրը,քանի որ ամեն մի օր նոր շանս է,նոր շանս ապրելու,երջանիկ լինելու: Continue reading

Կյանքը կարճ է տխուր լինելու համար

11352338_993114057394790_1846840602_n (1)Երբ տխուր ես լինում,շուրջն ամեն ինչ կարծես սև ու սպիտակ է երևում,ամեն ինչ կորցնում է իր իմաստը ու թվում է,թե ժամանակը կանգ է առնում:Բայց իրականում կյանքը շարունակվում է ու ժամանակը երբեք կանգ չի առնում,այլ հսկայական արագությամբ ընդանում է առաջ ու երբ այդ ամենը հասկանում ես,գիտակցում ես,որ պետք չի տխրել:Կյանքն այնքան կարճ է տխուր լինելու համար,պետք է միշտ լինել ուրախ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:Արագ է անցնում ժամանակը,տարիները փոխարինում են իրար,բայց չի նկատվում դա,այլ կյանքիդ ճանապարհին մի պահ կանգ առնելով հասկանում ես,թե արդեն ինչքան շատ ժամանակ է անցել ու այլևս չես ուզում այդ թանկագին ժամանակը ապրել տխուր:
Տխրե՞լ` ու՞մ համար,ի՞նչ պատճառով:Ոչ մի պատճառ,ոչ ոք իրավունք չունի մեզ տխրություն պատճառել,ոչինչ մեր տխրությանը արժանի չի` առավել ևս մարդիկ:
Կյանքը շարունակվում է,ժամանակը կանգ չի առնում ու տխրելու ժամանակ չկա,նույնիսկ եղանակը բարձր տրամադրություն է պարգևում,արևը պայծառ շողում է ու ջերմացնում է ոչ միայն դրսից,այլ նաև ամբողջ հոգիս է ջերմությամբ,պայծառ արևի տաք շողերով լցնում ու ցանկություն է առաջանում երգելու ու պարելու,շարժվելու:Ինչ էլ լինի,կյանքը հրաշալի է,եթե նայես նրան վարդագույն ակնցներով,իսկ դա երբեմն շատ հարկավոր ու օգտակար է լինում: Continue reading

Երևակայությունով դեպի տիեզերք

ՈՒզում եմ գնալ,ուզում եմ թողնել ամեն ինչ,ամենքին ու հեռանալ,գնալ հեռու-հեռու,ուր ոչab412b7fe520c58844880708c75f6bf3
մեկ ինձ չի գտնի,ուր կլինեմ մենակ ու կկարողանամ հավաքել մտքերս:
Հիմա ինձ միայն դա է պետք` մնալ մենակ ու մտածել,կշռդատել այն ամենն,ինչ կատարվեց ու դրանից հետևություն անել:
Լինում են,չէ,պահեր,երբ մարդիկ ուզում են թողնել ու գնալ,երբ հոգնում են ամեն ինչից ու միակ լավագույն որոշումը հեռանալն է լինում:Կյանքում հաճախ մարդն մենակ մնալու կարիք է ունենում,ոչ ընդմիշտ,այլ` որոշ ժամանակով,որ կարողանա երկար մտածել,հասկանալ,որ հավաքի մտքերը,հավաքի ինքն իրեն ու ուզում է գնալ հեռու,մի ուրիշ քաղաք կամ երկիր,կամ էլ ավելի հեռու` աշխարհի ծայրը,կամ գուցե դեպի տիեզերք,անծայրածիր,անվերջալի տիեզերք,որտեղ կատարյալ հանգստություն է:Դա ամենալավ վայրն է ապրելու համար,որովհետև ոչ ոք չկա,ոչ ոք չի ստի,չի դավաճանի քեզ,որտեղ չես վախենա երջանիկ լինել: Continue reading