Archive | August 2016

Մեր հավերժությունը<3∞

e2957586ccb89c6e0e5770a3da354617Ասում են,սերը ցավ է պատճառում,որոշ չափով համաձայն եմ այդ մտքի հետ,որովհետև,երբեմն այդպես էլ է լինում,սերն պահպանելու համար ամեն ինչի միջով պետք է անցնել:Բայց սերն այն զգացմունքներից է,հանուն որի արժե ապրել,արժե տառապել:Միայն այդպես կարող ես զգալ,որ կենդանի ես ու կյանքդ իզուր չի անցնում:Կյանքն իմաստ չունի,եթե նրանում չկա սեր,եթե անընդհատ չես մտածում ինչ որ մեկի մասին,չես տենչում տեսնել նրան,լինել նրա կողքին:ՈՒ աննկարագրելի հաճելի է,երբ այդ ինչ որ մեկն էլ քո մասին է մտածում,անհանգստանում է,անընհատ զանգում ու գրում է,ու հետաքրքրում է նրան ամեն ինչ քո հետ կապված:Սերն ուրիշ զգացմունք է:Այն թևեր է տալիս մարդուն:Նրանով կարծես ճախրում ես երկնքում:Նրանով կյանքդ իմաստ է առնում:Ինչքան էլ ասեն մարդիկ,որ սերը ցավ է պատճառում,միևնույնն է,առանց նրա ոչ մեկ չի կարող ապրել ու սիրահարվում են մարդիկ,իմանալով,թե ինչ է սպասվում իրենց:
Սերն փոխում է մարդուն:Սիրահարված մարդը ուրիշ է լինում:Նա նայում է խորը-խորը այն մարդու աչքերին,ում սիրում է:Այնքան խորը,որ այդ պահին դու քարանում ես ու չես ուզում գնալ ոչ մի տեղ:ՈՒզում ես ապրել քո հավերժությունն հենց այնտեղ:Քեզ համար միևնույնն է լինում,եթե անգամ այրվի ամբողջ մոլորակը: Continue reading

Advertisements

Հեռավորություն

airport-boy-couple-fashion-favim-com-2516009

Ցույց տվեք ինձ այն մարդուն,ով հորինել է հեռավորությունը:Ես ուզում եմ նայել նրա աչքերի մեջ ու հասկանալ,միթե՞ նա չգիտի,թե ինչ է հնարել,միթե՞ երբեք չի զգացել այդ ցավը,կարոտը,այդ սպասումը,որն սպանում է մարդուն ներսից:Նա չգիտի “Պետք ես ինձ”,”ՈՒզում եմ կողքիս լինես հենց հիմա”,”Էլ չեմ կարող առանց քեզ” բառերի արժեքը:Չգիտի որ,ինչպես մարդիկ սպասում են գարնան կամ աշնան գալուն,այդպես էլ անհամբեր սպասում են,տենչում են մարդկանց,երկար սպասված հանդիպմանը:
Այդ մարդն անխղճորեն ստեղծել է մի երևույթ,որն ստիպում է տառապել շատ սիրահարների,միևնույն ժամանակ,հանդիսանում է փորձություն իսկական սիրո համար:Հեռավորության մեջ սերն ավելի է խորանում,իրար տեսնելու,գրկելու ցանկությունն ավելի է մեծանում ու հեռավորությունը միմյանց կարոտելու համար է,այլ ոչ` դավաճանելու:Դու կարոտում ես ու նշանակություն չունի մի քանի մետր,թե հազարավոր կիլոմետրեր են բաժանում ձեզ:ՈՒզում ես գրկել,իսկ ձեր միջև քաղաքներ ու երկար ճանապարհներ են ու միակ ձեզ կապող օղակը լուսինն է ու հույս ունես,որ ինչ-որ մի տեղ,նա էլ նայում է լուսնին ու կարոտում է քեզ,ու զգում ես,որ մենակ չես ու ոչ մի հեռավորություն սարսափելի չէ,որովհետև գիտես,որ աշխարհի այն ծայրում քեզ առաջվա պես սիրող ու սպասող կա: Continue reading

Սիրո հետքերով

Dollarphotoclub_69484559-700x466Ճանապարհ…Մի երկա~ր ճանապարհ եմ անցնում մտքերով,գնում եմ սերն բացատրելու ու նկարագրելու փնտրտուքներով,գնում եմ…սիրո հետքերով:Ամեն մի բառի իմաստը գտնելով ուզում եմ հասկանալ,թե ինչ է սերը,ինչ է արդյոք իրենից ներկայացնում:Ամեն մարդու համար սերն իր նշանակությունը ունի ու յուրաքանչյուր իր ձևով է սիրում,իր ձևով է արտահայտում իր սերը:
Սերն մի ճանապարհ է,որն պետք է անցնել երկուսով,ձեռք ձեռքի բռնած,իրար հասկանալով ու անկեղծ սիրելով:Սերը դա,երբ նայում ես սիրելիիդ աչքերի մեջ ու հասկանում ես,որ նա ամբողջությամբ քոնն է,հասկանում ես,որ երջանկությունը այցելել է քեզ ու տվել է մի շատ թանկ մարդու,առանց որի,կյանքն իր իմաստը կորցնում է,մի մարդու,ով իր ներկայությամբ լուսավորում է ամբողջ աշխարհն ու քո հոգին:Մարմինդ փշաքաղվում է,շունչդ ասես կտրվում է ու միայն գրկել ես ուզում նրան,գրկել ամուր-ամուր ու բաց չթողնել:ՈՒ լինում են պահեր,որ ուզում ես երջանկությունից լաց լինել,սկսում ես չհավատալ,որ այդ ամենը կատարվում է քեզ հետ ու դու այդքան երջանիկ ես: Continue reading

Կարոտել եմ…

Աշխարհում չկա սիրո նման հրաշալի ու գեղեցիկ զգացմունք,այն մեր գոյության սկիզբն ու վերջն է,առանց սիրո չկա կյանք,բայց կա սիրուց ավելի ուժեղ մի զգացմունք,այն կարոտն է:Երանի այն մարդկայնց,ովքեր չգիտեն այդ բառի իմաստը,ովքեր երբեք չեն զգացել այդ կարոտ կոչվող զգացմունքը:cute-girl-i-miss-you-love-saudade-Favimcom-114395_large_zps7cd83c9b
Յուրաքանչյուրիս մոտ էլ,երևի,լինում են պահեր,երբ գժի պես կարոտում ենք ինչ-որ մեկին:Թվում է,թե ամեն ինչ լավ է,բոլոր հարազատ մարդիկ կողքիդ են,բայց միևնույնն է,ինչ-որ մի բան բացակայում է:ՈՒ բացակայում է միայն մեկը,թեկուզ շուրջն լինի 10…կամ 20…100…կամ 1000 հոգի,միաևնույնն է,չկա այն մեկը,ում կարոտում ես ահավոր շատ:
Կարոտել` այս բառն այնքան փոքր ու չնչին է,որպեսզի փոխանցեմ ներսումս եղած խառնաշփոթ զգացմունքների միասնությունը:Ես կարոտել եմ քեզ ավելի ուժգին,քան կարող եմ նկարագրել այն բառերով:Ես կարոտել եմ քեզ հետ անցկացրած ամեն մի վայրկյանը,երբ գրկում էիր ինձ ու միասին երազում էինք մեր ապագա կյանքի մասին: Continue reading

Սերն բառեր չի հասկանում

Պատահականություններ չեն լինում,երևի բոլորն էլ գիտակցում են դա,ուղակի մեր կյանքում լինում են այնպիսի դեպքեր երբ մենք մեզ կամ էլ մեր կյանքում տեղի ունեցած ինչ որ իրադարձություն արդարացնելու unuTCoJgEVQհամար ամեն ինչ կապում ենք պատահականությունների հետ:Չնայած,հնարավոր է,որ որոշ դեպքերում լինում են պատահականություններ,բայց հաստատ ոչ սիրո հարցում:Սերն մեր կյանք է մտնում շատ անսպասելի,այն ժամանակ,երբ մենք նրան ամենաքիչն ենք սպասում,բայց երբեք պատահական չի մտնում:Սերն բառեր չի հասկանում,նրան չես կարող համոզել կամ դիմադրել,չես կարող հրաժարվել ու չես կարող թաքցնել:Սիրուց չես փախչի ու չես էլ կարող ստիպել փախչել:Այն չի զգուշացնում իր գալստյան մասին,բայց այդ պահին զգում ես մի տարօրինակ զգացողություն ու հասկանում ես,որ շուտով ինչ որ բան փոխվելու է քո մեջ:Սերը փոխում է մարդուն:Այն երջանկացնում է,դարձնում է բարի ու սիրալիր:Անկախ քեզանից սկսում ես մտածել նրա մասին,ուզում ես հոգ տանել,միշտ նրա հետ լինել: Continue reading