Archive | September 2016

Այս փոփոխական կյանքը

Այնքան փոփոխական է այս կյանքը,ինչքան բան հնարավոր է փոխվել մեկ օրվա,ժամվա կամ էլ մի քանի վայրկյանի ընթացքում:Իսկ առավել ևս տարիների ընթացքում կյանքն ամբողջությամբ կարող է փոխվել,ու կյանքի հետ միասին փոխվում է մարդը:Կյանքն ստիպում է փոխել մտածելակերպդ,մարդկանց հանդեպ karusel' kacheli parizhվերաբերմունքդ,ամեն ինչ,կարծես,մահանում է ներսումդ ու նորից է առաջանում,զգում ես,որ մեծացել ես ու մեծավարի ես սկսում մտածել,ամեն ինչին ուրիշ աչքերով ես նայում,սառն ես դատում ամեն ինչ ու փորձում ես ամեն կերպ դիմադրել կյանքի հարվածներին,փորձում ես հեշտությամբ անցնել քեզ տրված փորձությունները ու հաղթող դուրս գալ,իսկ պարտվելու դեպքում էլ չհանձնվել,կամաց-կամաց,ժամանակի ընթացքում ձեռք ես բերում բնավորություն,կամքի ուժ ու արարքներիդ մեջ ես տեսնում փոխվելուդ արդյունքը:
Կյանքում շատ զգացողություններ ստիպում են փոխվել,այդ թվում սեր,տխրություն,հոգու ու սրտի անբուժելի ցավ,հիասթափություն,ու նույնիսկ երջանկությունն է ստիպում փոխվել,չնայած ամենքը իր յուրովի ազդեցությունն են թողնում փոփոխությանդ վրա,ու զգում ես,որ փոխվում է քո մեջ ինչ որ բան:Կյանքի ամեն մի հարված պատճառ է դառնում փոփոխության,ամեն ինչ,ինչ որ չափով փոխում է: Continue reading

ՈՒ թող ամբողջ աշխարհը սպասի)

df2879e007dd4aee22b8aef0a257d5adԱմենքի հետ էլ պատահում է,մի քանի վայրկյան ու սրտում հրդեհ է,կարծես երկինքը ընկնում է,փլվում են քաղաքները,այրվում է ամբողջ մոլորակը,բայց ոչինչ չի հետաքրքրում,մոռացվում է ամեն ինչ,ու միայն մեկ միտք է լուսավորում հոգիդ,միայն մեկն է հայտնվում սրտումդ:Չես կարողանում բացատրել,թե ինչ է կատարվում ու չես կարողանում ոչինչ անել,հոգուդ խորքում առաջանում են անկեղծ զգացմունքներ,որոնց մասին ուզում ես գոռալ,հայտնել ամբողջ աշխարհին,երբ նշանակություն չի ունենում,թե որտեղ ես,ովքեր են շուրջդ,այլ կարևորն այն է,թե ում հետ ես:ՈՒ այդ պահին միասին լինելու ցանկությունը,ասես,պայթեցնում է սիրտդ,ուզում ես թողնել ու հեռանալ նրա հետ,մինչև անգամ աշխարհի ծայրը,ուզում ես կտրվել իրականությունից ու հայտնվել երազների աշխարհում,գունավոր,գեղեցիկ,ու ամենակարևորը հեռու մարդկանից:Որ փակես աչքերդ ու նրա նուրբ ձեռքերը զգաս քեզ գրկած:ՈՒ թող ամբողջ աշխարհը սպասի,թող այդ պահը հավերժություն տևի: Continue reading

Մտքերս գիշերային մթության մեջ

Խառնվել են նորից մտքերս,չգիտեմ ինչու,ուզում եմ գրել ու արտահայտել այն,ինչ կա ներսումս,բայց չի ստացվում,բառերը ասես ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել զգացածս,բայց ձեռքերս անկախ ինձանից գրում են:Մտքերս այս մութ գիշերվա նման խավարել են,ամպամած երկնքից թույլ երևացող լուսնի ճառագայթների նման ուզում են լուսավորվել,բայց չեն կարողանում,պայքարում են մթության դեմ,բայց նորից պարտվում են,չեն կարողանում պcccարզ ու հստակ երևալ,չեն կարողանում փայլել:Ամեն ինչ մարդու մոտ ներսից է գալիս,իսկ ներսս դատարկ է,թիթեռները այլևս չեն թռչում մեջս,թառամել են այն ծաղիկները,որ մի ժամանակ ծաղկեցնում էին հոգիս:Պատճառը երևի աշունն է,իր տխուր տրամադրությամբ,կամ էլ անհետաքրքիր օրերը,որ իրար հաջորդելով անցնում են ու տակնուվրա են անում ներսս:Ամեն ինչ խառնվել է,մտքերս,զգացմունքներս ու հույզերս,փախչել եմ ուզում նրանցից,բայց չի ստացվում,նրանք անընդհատ ստվերի նման հետևում են ու հանգիստ չեն թողնում:
Կյանքում լինում են պահեր,երբ քայլում ես,ժպտում ես,կատակներ անում,ինչ որ պատմություններ ես պատմում,իսկ գիշերը պառկում ես անկողնու մեջ ու հասկանում,որ հոգումդ մի մեծ սև կետ կա,որ անընդհատ տանջում է քեզ: Continue reading

BFF հերթական արկածներից :Դ

dddԵրբ ես գրառում եմ անում,իմ առաջին ընթերցողները իմ մոտ ընկերուհիներն են` Լուսինեն ու Ինեսան,նրանք ինձ միշտ օգնում են վերնագիր,նկար ընտրելու հարցում ու նաև նոր մտքեր են տալիս:Բայց երբ նրանք էլ մեկ-մեկ ոգևորվում են` հատկապես Լուսին,երբ մուսան գալիս է,վերջ մեր սովորական sms-ները դառնում են ստեղծագործական շեդեվր:Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ ու Լուսիիս երկխոսությունը պոեզիայի լեզվով 😀 Continue reading

Ամենքի սրտում…

tumblr_nlmr6qxnfq1sd2dl7o1_250

Ամենքի սրտում,լինի դա փոքրիկ կամ հսկայական,սերն է բնակվում,
Ամենքի սրտում շատ երկար սպասված երազանքներ են ապրում,
Ամեն մեկի սրտում դեռ չլավացած ու նոր բացված վերք է ցավում,
ՈՒ այդ ցավից ամենաուժեղ մարդ էլ նույնիսկ լաց է լինում:

Փոխվում է մարդն կյանքի ծանր հարվածներից,
Ցավը փոխում է մարդուն,վերքերն բացվում են նորից,
Ամենքի սիրտն էլ այրվում է թափվում անհուն կարոտից,
ՈՒ հետ չվերադարձող,էլ չկրկնվող անգին պահերից:

Ամենքի սրտում էլ դեռ մնացել է հույսը այն վերջին,
Որ այս աշխարհում գոյություն ունի սերը երկնային,
Որով սիրում են ու նվիրվում են այս կյանքում մեկին,
Գնահատում են,լուռ պահում սրտում սիրած էակին:

© Tiruhi Petrosyan

Դրսում աշունն է,ներսումս` տխրությունը

autumn-fall-forest-girl-Favim.com-2242835Ահա և եկավ աշունը,իմ տխրության աշունը,երբ ոչ ես ու ոչ էլ եղանակը տրամադրություն չենք ունենում ու լրացնում ենք մեկս մյուսիս:Իմ աշունը,որն ինձ իմ մտքերով ու հիշողություններով իր գիրկն է առնում ու միասին սկսում ենք տխրել մի անպատճառ տխրությամբ:
Կարծես,ժամանակը կանգ է առել,շուրջն քարացել է ամեն ինչ,անշարժացել է,ու քայլում եմ ես այդ անկենդան աշխարհի միջով:Լռություն է տիրել աշխարհով մեկ,ամեն ինչ այնքան օտար է թվում…ու դրանից լռությունը դառնում է մի համատարած,վստահեցնող տխրություն,որի պատճառը,երևի,երբեք չեմ կարողանա բացատրել: Continue reading