Archive | October 2016

Անզգայանալ

imageԵրանի ուղեղում,կամ սրտի մեջ մի կոճակ լիներ “անզգայանալ” անվանումով,որի օգնությամբ հնարավոր լիներ չզգալ ոչինչ,մի որոշ ժամանակ ապրել առանց սրտի,առանց զգացմունքների ու հանգստանալ ամեն ինչից:Անզգայանալ ու ապրել այնպես,որ ոչ ոք չկարողանա մոտենալ հոգուդ,ոչ ոք չկարողանա մտնել սրտիդ մեջ,որովհետև,երբ հետո հարմարվում ու սովորում ես նրա գոյությանը,նա հանկարծակիորեն անհետանում է ու սրտիդ մեջ մի մեծ տեղ դատարկ է մնում,սիրտդ սկսում է ցավել,կտոր-կտոր լինել:
Երանի մանկության տարիներին,երբ ընկներով վնասում էինք ծնկներս,բայց սրտերս անվնաս էր մնում,երբ ոչինչ չէր հետաքրքրում,բացի մանկական խաղերից,ոչնչի մասին չէինք մտածում ու աշխարհ հրաշալի էր թվում: Continue reading

Քամու ուղղությամբ

Սուլում է քամին,քշում ամեն ինչ,ինձ իմ մտքերով տանում է հեռու:Մի անբացատրելի լռություն է տիրում հոգուս մեջ ու նրա սահմաններից դուրս` դրսում,այդ լռությունն իր մեջ պարունակում է մի տարօրինակ անդորր,մի բոլորովին ջինջ ու մաքուր հանգստություն և devushka-balkon-volosy-veterայդ լռության մասին մտածելիս դժվարանում ես հավատալ,թե այն կարող է խախտվել…
Բոլոր զգացմունքներս լռել ու քամու ձայնն են ակնկալում լսել,ու զգում եմ մարմնիս վրա այդ սառը քամին,որն չնայած ցրտին,հաճելի է թվում:Քամի,որ բերում է եղած,անցած հիշողություններ,բերում է երջանկություն կամ տխրություն,բերում է փոքրիկ կրակների նման սիրո մասնիկներ,որոնք ամեն դիպչելուց այրում են,ու այս քամին իր հետ տանում է օրեր,ժամեր,հավերժական թվացող վայրկյաններ,տանում է անցյալ,որի էջերին ամեն տեսակ ձեռագիր կա,ամեն տրամադրությամբ գրվել է ու ամեն մի բառ սրտից դուրս գալով դաջվել է անցյալի սպիտակ թերթերին: Continue reading

Կանգ առ ժամանակ,ես ուզում եմ վայելել այս պահերը


book-girl-hair-light-photography-reading-favim-com-91636…Սպասի’ր անցորդ,մի պահ կագնի’ր ու կարդա’ գրածս,գուցե կարողանա մտքերս հասնել սրտիդ նուրբ լարերին ու ստիպել մտածել:Գուցե տողերիս մեջ գտնես այնքան հարազատ ու այնքան ծանոթ զգացողություններ,որ թվա,թե հենց քո մասին է գրված,քո պատմությունն է ներկայացված:Գուցե իմ մտքերից մտքերից փոխվի կարծիքդ աշխարհի հանդեպ,սկսես նայել աշխարհին ուրիշ աչքերով,գուցե դու էլ սկսես մտածել ինձ պես ու իմ գրած տողերը քո մեջ արթնացնեն վաղուց մոռացված հիշողություններ ու հիշես ինչ որ մի պահ,մի տեղ,հիշես ինչ որ մեկին:Գուցե մտածես ավելի խորը,ստանաս շատ հարցերի պատասխաններ ու հասկանաս այս կյանքի կանոները,որոնցով պետք է ապրել:Գուզե կարդաս գրածս ու մի նոր ուղի ցույց տա քեզ այն,գուցե և խառնի մտքերդ էլ ավելի:Բայց դու կանգնի’ր,մի պահ նայի’ր գրածներիս,նրանց մեջ է կյանքս ամբողջ,սիրտս ու հոգիս ներդրված… Continue reading

Փոխեցիր էությունս

%d0%bd%d0%be%d0%b2%d1%8b%d0%b9-%d0%ba%d0%be%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b6Արևածագի շողերի նման հայտնվեցիր իմ սրտում,հանկարծակի,անսպասելիորեն ու փոխեցիր ինձ,փոխեցիր կյանքս,փոխվեց ամեն ինչ,փոխվեցի ես,ու դու փոխվեցիր, փոխվեցինք մենք ու մեր հարաբերությունները,որն ընկերությունից դարձավ սեր:Դու վերցրեցիր սիրտս ու տարար քեզ հետ ու այդ օրից կյանքս փոխվեց,քո շնորհիվ սկսեցի կյանքին ուրիշ աչքերով նայել,ուրիշ գույներով տեսնել ամեն ինչ:Ինձ համար կյանքի ամեն մի օրը,ժամը,վայրկյանը լցվեց քեզանով,քո հանդեպ սիրով:Սիրով սկսեցի նայել ամեն ինչին,աչքերս սկսեցին փայլել սիրուց,որը դու ես նվիրել:Ժպիտ տվեցիր դեմքիս,որով միայն քեզ կարող եմ ժպտալ:Նույնիսկ քո մասին խոսելուց շուրթերս սեր են բացատրում:Սիրտս նորից զարկել սկսեց հենց քո համար,քո շնորհիվ:Փոխեցիր էությունս,դարձար իմ կյանքը,կյանքից էլ թանկը,կյանքիս իմաստը դարձար,առանց քեզ ապրելն անիմաստ է,գույն տվեցիր կյանքիս,ջերմացրեցիր հոգիս,ուզում եմ ամեն րոպե քեզ պահել ինձ մոտ,ամեն վայրկյանը անցկացնել քեզ հետ:Քո ներկայությունը,քո ժպիտն ու աչքերիդ փայլը պահել է,պահում է իմ գոյությունը: Continue reading