Քամու ուղղությամբ


Սուլում է քամին,քշում ամեն ինչ,ինձ իմ մտքերով տանում է հեռու:Մի անբացատրելի լռություն է տիրում հոգուս մեջ ու նրա սահմաններից դուրս` դրսում,այդ լռությունն իր մեջ պարունակում է մի տարօրինակ անդորր,մի բոլորովին ջինջ ու մաքուր հանգստություն և devushka-balkon-volosy-veterայդ լռության մասին մտածելիս դժվարանում ես հավատալ,թե այն կարող է խախտվել…
Բոլոր զգացմունքներս լռել ու քամու ձայնն են ակնկալում լսել,ու զգում եմ մարմնիս վրա այդ սառը քամին,որն չնայած ցրտին,հաճելի է թվում:Քամի,որ բերում է եղած,անցած հիշողություններ,բերում է երջանկություն կամ տխրություն,բերում է փոքրիկ կրակների նման սիրո մասնիկներ,որոնք ամեն դիպչելուց այրում են,ու այս քամին իր հետ տանում է օրեր,ժամեր,հավերժական թվացող վայրկյաններ,տանում է անցյալ,որի էջերին ամեն տեսակ ձեռագիր կա,ամեն տրամադրությամբ գրվել է ու ամեն մի բառ սրտից դուրս գալով դաջվել է անցյալի սպիտակ թերթերին:Փոփոխություն է բերում քամին հոգու մեջ,ոմանց վերցնում է ու իր հետ տանում,իսկ ոմանց բերում է հավերժ թողնելու պայմանով,նրանց,ովքեր ամբողջ կյանքի ընթացքում լինելու է մեզ հետ,մեր կողքին:
Մի թեթև քամին էլ բավական է ամեն ինչ քշել,տանելու համար,նրա օգնությամբ մտքերս ինձ թողնելով սավառնում են երկնքում,առանց իրականություն վերադառնալու ցանկությամբ:4vjkl8weqa8
Քամի,որն փչում է սիրո վրա ու կրակի նման կամ մարում է,կամ էլ ավելի բոցավառում,ու քամի,որն վերքերն է մեղմացնում ,թեթևացնում ցավդ ու մի նոր շունչ է տալիս ապրելու,ավելի վառ կյանքով լցված ու հոգուն թեթևություն է բերում:Ասում են հոգին կշռում է 21 գրամ,ու այդ գրամների մեջ մի ամբողջություն կա,կա հավերժություն,քնքշություն,կա սեր ու կարոտ,կա հիասթափություն,կա ցավ ու երջանկություն:Հոգին է մարդու ներքնաշխարհը,ու երբ կյանքումդ հայտնվում է մեկը,ում սկսում ես սիրել շատ ուժգին,ում կողմից սիրվում ես խենթի պես,հասկանում ես,որ դուք երկուսով մի ամբողջություն եք,42 գրամ բաժանված երկուսի միջև:ՈՒ այդ քամին հոգուն` որն իրականում ոչ ոք չգիտի թե որտեղ է գտնվում,քամին մի հաճելի թեթևություն է պարգևում,կարծես քշում է իր հետ ու դեպի երկինք է բարձրացնում:
Ամենահարուստը աշխարհում քամին է`մարդիկ նետում են նրան խոսքեր,փող,հույսեր ու սեր:Մարդիկ,չհասկանալով,քամուն են տալիս շատ զգացմունքներ ու մարդկային արժեքներ,իսկ հետո ուզում են գտնել այդ ամենը ուրիշի մեջ:
Սիրում եմ գնալ քամուն ընդառաջ,ճիշտ է,չեմ տեսնում նրան,բայց զգում եմ,վայելում,այն ինձ թևեր է տալիս,որով կարող եմ թռչել իր հետ,դեպի հեռուն,դեպի ազատության գիրկը,դեպի իմ աշխարհ:

Advertisements

3 thoughts on “Քամու ուղղությամբ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s