Սիրահարված աչքերով


14fb979fa29a98c21d37500f78811f68Աչքերը հոգու հայելին են,ինչ տեղի է ունենում հոգու մեջ արտացոլվում է աչքերում:Աչքերն մատնում են երջանիկներին,ու թեկուզ հազարավոր մարդկանց մեջ հնարավոր է ճանաչել այն աչքերը,որոնք սիրում են,որոնք սիրահարված են,որովհետև նրանցում մի ուրիշ փայլ է երևում, նրանք լուսավորվում են ներսից,սրտում ապրող սիրուց,հոգում բնակվող երջանկությունից:Անհնար է չնկատել թեկուզ հեռվից քեզ նայող աչքերը,երբ ամբոխն է կանգնած քո դիմաց,բայց տեսնում ես մեկին,միայն մեկի հայացքն ես զգում քեզ վրա,մի ուրիշ հայացք,աննկարագրելի,ամբողջ էությամբ լուսավորված,խենթանալու աստիճան սիրահարված:ՈՒ տեսնելով այս աչքերը չես կարող անտարբեր անցնել,հնարավոր չի չսիրել այդ աչքերը,որոնց մեջ քո արտացոլանքն ես տեսնում,մեծ սիրո ապացույցն են նրանք,գաղտնի պահած,միգուցե չխոստովանած սերն է թափվում այդ աչքերից ու կարելի է անդադար նայել նրանց մեջ:Այդ աչքերը ասես օվկիանոս լինեն,որոնց մեջ ուզում ես խեղդվել,կարծես կրակներ լինեն,որոնց մեջ նույնիսկ այրվելն է հաճելի:Սև ու 12677209_1673947792856963_240956886_nխորհրդավոր,գիշերվա նման:Ինչ էլ լինի աչքերը չեն ստի,ինչքան էլ մարդ ուզենա թաքցնել զգացմունքները,հոգու խոքում զգացածը,միևնույնն է աչքերը ամեն ինչ կպատմեն,ու ոչ մի կերպ չես կարողանում արգելք հանդիսանալ դրան:Աչքերն ամեն ինչ ասում են,անկեղծ:Հայացքներն առանց բառեր օգտագործելու խոսում են միմյանց հետ,սրտերն մոտենում են,ճակատագրերն` կապվում իրար:
Սիրող աչքերը ոչինչ չեն տեսնում,ոչ ոքի չեն տեսնում,բացի մեկից,նրանք իրենց մեջ անմար կրակ ունեն,վառված սիրած էակի կողմից:Սիրահարված մարդն էլ ուրիշ է լինում,ամբողջ էությամբ լուսավորվում է ու ամեն ինչ փոխվում է,էլ ոչինչ նույնը չի լինում:Աչքերն իրոք հոգու պատուհանն են,նրանցից ներս նայելով,հնարավոր է տեսնել մարդու հոգին,նրա ամեն մի զգացողությունը,զգացմունքը:ՈՒ երևի պատճառն այն է,որ մեր աչքերը կապված են մեր զգացմունքների հետ,այլ ոչ մտքերի,աչքերի փայլը ուղակի հնարավոր չէ թաքցնել,նրանք երջանկության ուժով,սիրո մասնիկների օգնությամբ են փայլում:Սիրահարված մարդու աչքերը ուրիշ են լինում,նրանք ուրիշ փայլով են փայլում:

(Չնայած որ,որոշել էի չհրատարակել այս գրառումը,բայց ամեն դեպքում հրատարակում եմ,հույսով եմ դուր եկավ))

Advertisements