Միայնակ,գիշերվա մթության մեջ


dfdԳիշեր է,նստած եմ սենյակումս,մտածում եմ տարբեր բաների մասին ու հասկանում եմ,որ ամբողջ օրը միշտ ուրախ, կատակասեր, զվարճալի,գժուկ աղջիկը ինչի է վերածվում գիշերվա մթին:Ցերեկային լույսի ներքո դա ընդամենը դիմակ է,որ կրում են բոլորը ու պարզապես “ժպտում են”:Ժպիտի միջոցով մենք թաքցնում ենք մեր ցավը,տխրությունը ու հաճախ արցունքները:Այս կյանքը “լացելու” աստիճան ծիծաղելի է դառնում:Ամեն մարդ իր հոգու մեջ զգում է ցավ,ինչ որ իրադարձությունից մնացած,ինչ որ մեկի պատճառով զգացած ու ամենքը յուրովի են տառապում,սակայն շատ քչերն են,որ իրենց մեջ ուժ են գտնում և ծիծաղի միջոցով թաքցնում են ցավը,իսկ ոմանք չեն կարողանում ու այդ ցավի պատճառով կործանվում են,չկարողանալով հաղթահարել այն ու մոռանալ:Ասում են` ամենաբարձր ծիծաղում են նրանք,ում սրտում ամենամեծ ցավն է ապրում:
Կարծում եմ,իմաստ չունի ինչ որ մեկին պատմել տխրության կամ հոգու խորքում եղած ցավի մասին,որովհետև դա ոչ մեկին չի հետաքրքրում:ՈՒ՞մ ցույց տաս,ու՞մ պատմես,եթե նույնիսկ լաց լինես էլ,կգան կհարցնեն,կիմանան,թե ինչ է պատահել ու վերջ:imageՄի մասը կտխրի,մի մասը կսկսի բամբասել ու բոլորին պատմել,ոմանք նույնիսկ կուրախանան,ու միայն այն մարդիկ կհասկանան քեզ,ովքեր իրոք հարազատ են դարձել,ում առանց մի փոքր կասկածելու ընկերուհի կարող ես կոչել ու նրանք առանց հարցեր տալու,ամեն ինչ կանեն,որ ցավոտ չլինի:Բայց,նույնիսկ նրանք չեն կարողանա թեթևացնել ցավդ,միայն նրանց պատմելով կարող ես հանգստացած զգալ ինքդ քեզ:Միայն իսկական ընկերդ կհասկանա քեզ,կհասկանա անկեղծ ես ժպտում,թե ուղակի տխրությունդ թաքցնելու համար:
Իսկ ո՞րն է տխուր լինելու պատճառը: Յուրաքանչյուրն ունի իր պատճառները տխրելու:ՈՒ դրանցից մեկը գիշերն է,երբ բոլորը մնում են մենակ իրենց “ես”-ի հետ,մտածում են,տխրում,ուրախանում,հիշում են,ընկնում երազանքների գիրկը:Իսկ ես միշտ տխրում եմ,որովհետև հոգնել եմ ուրախ,անհոգ լինելուց,ուժեղ աղջիկ ձևանալուց:Չեմ ուզում էլ մտածել,չեմ ուզում հիշել,ոչինչ չեմ ուզում,ուղակի հանգիստ ու երջանիկ կյանքով ապրել եմ ուզում,ինչպես բոլորը:Երջանկություն եմ ուզում ամենուր` ընտանիքումներում, դասարանում, դպրոցում, ամբողջ աշխարհում:Թող բոլորը երջանիկ լինեն,թող ոչ ոքի աչքից արցունքի կաթիլ չընկնի,ու ընկնելու դեպքում թող լինեն միայն երջանկության արցունքներ ու թող բոլորը լինեն ուրախ ու միշտ ժպտան:

Հեղինակ` Լուսինկա

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s