Archive | December 2016

Անցավ ևս մեկ տարի ու տարավ իր հետ մի ողջ պատմություն

alone-cute-girl-new-year-winter-favim-com-363515Ահա ևս մեկ տարի էլ անցավ ու դարձավ մեկը իմ կյանքի 17 տարիներից, որոնք ապրել եմ, տխրել, ուրախացել, ինքս ինձ դժբախտ զգացել կամ էլ վայելել եմ: Բայց այս տարին ուրիշ էր: Ինչքան բան փոխեց այս տարին, ինչքան բան փոխվեց այս տարում, որոշ մարդիկ հարազատ էին, դարձան օտար, որոշներն էլ էլ ավելի մոտեցան: Ոմանց սիրում էի, սկսեցի ատել, իսկ ոմանց ընդհակառակը: Այս տարին մի ամբողջ պատմություն գրեց կյանքիս օրագրի մեջ, անցյալիս սպիտակ էջերին, որոշ մասեր վարդագույն էին, իմ երջանկության վայրկյանները, որոնց մասին հիշելիս անկախ ինձնից ժպտում եմ, իսկ որոշները գորշ գույներով ներկեցին օրագիրս, հիշողությանս մեջ մի սև կետ թողեցին, որոնց մասին նույնիսկ հիշել չեմ ուզում:
Երբ տարին նոր էր սկսվում չէի կարող պատկերացնել, որ այսքան բան կարող է փոխվել կյանքումս, այսքան կարող եմ փոխվել: Բայց 2016-ը մի նոր կյանք բերեց ինձ նոր պատմություններով, անգնահատելի ակնթարթներով: Continue reading

Որտե՞ղ է սկսվում երջանկությունը

682269b749007d2a2fcf97bfd9e892e1Որտե՞ղ է սկսվում երջանկությունը և որտե՞ղ է ավարտվում: Երջանկությունը սկսվում է ամեն Նոր տարուն, երբ ժամը 12-ից անցնում է մեկ վարկյան ու ասես մի նոր կյանք է սկսվում, իր հետ երջանկություն բերելով: Այն սկսվում է ամեն մի բացվող գարնան հետ, ծաղկում է ամեն ինչ ու պայծառ արևի նման ջերմացնում է: Երջանկությունն սկսվում է ամեն լուսաբացի հետ, արևի ամեն շողի հետ: Երջանկությունն սկսվում է մեզանով, մեր մեջ է թաքնվում նա,ուղակի այն տեսնել է պետք: Ամեն ինչ ինչ-որ չափով երջանկություն է իր հետ բերում,որը մենք միշտ չէ, որ նկատում ենք:
Երջանկությունը մարդկանց միջոցով է գալիս կյանք: Այն մարդանց, ում անունը լսելիս անկախ քեզանից սիրտդ սկսում է արագ բաբախել: Սիրով է գալիս երջանկությունը, այդ անբացատրելի ու հրաշալի զգացմունքի միջոցով, որն մարդուն ամպերից էլ վեր է բարձրացնում ,դարձնում է իդեալական` չնայած թերություններին: Սերն բումերանգի նման հետ է վերադառնում, նրանով մարդն իրեն երջանիկ ու սիրված է զգում: Երջանկությունը կարոտի,երկար բաժանումից հետո սպասված հանդիպումն է, փայլող աչքերն են միմյանց նայող,ժպտացող հայացքները: Իսկ դուք նկատե՞լ եք, թե ինչպես են իրար նայում սիրահարված մարդիկ: Թե սիրո շնորհիվ ինչքան բարություն կա նրանց մեջ, ինչքան երջանկություն է թափվում նրանցից ու տարածվում շրջապատին: Continue reading

Իրականությունից հեռու,երազների մեջ

cdsԳիշեր է:Տանը բոլորը քնած են,ու քնած են ոչ միայն նրանք, այլ ամբողջ աշխարհն է հիմա քնած: Իսկ ես նստած եմ մթության մեջ, ականջներիս ականջակալներն են, երաժշտություն եմ լսում, չեմ ուզում քնել,բայց ուզում եմ գրել երազների մասին:Փիլիսոփա չեմ, ու ոչ էլ գիտնական, որ կարողանամ բացատրել,թե ինչ է երազը,ինչու ու ինչպես ենք տեսնում,բայց ես նրանց մասին ունեմ իմ կարծիքը:
Որոշ մարդկանց համար երազներն իրական աշխարհից կտրվելու միջոց են,երազ,որի մեջ ամեն մարդ իրեն զգում է այնպես,ինչպես կուզենար զգալ իրական կյանքում:Որոշ մարդկանց կյանքը նման է երազի,նրանք երջանիկ են լինում այնտեղ ու ամենակարևորն այն է,որ նրանք ստիպված չեն լինում արթնանալ,քանի որ նրանց բաժին է ընկել այդպիսի կյանք: Continue reading

Մինչև երկինք

imageԿյանքն անցնում է չափազանզ արագ, բայց մենք դա չենք նկատում, ապրում ենք այնպես,ասես դեռ շատ տարիներ ունենք ապրելու ու երևի մեր ամենամեծ սխալը հենց դա է:Ոչ ոք չգիտի,թե ինչքան կյանք է մնացել իրեն ապրելու:Բայց մինչ կավարտվի կյանքը,շատերս ունենք երազանքներ ու նպատակներ,որոնք ուզում ենք իրականացնել,հասնել մինչև այդ օրը ու տեսնել մեր իրականացած երազանքը,զգալ այդ երջանկությունը:Չենք գնահատում մեր կյանքը ու անըննդհատ հետաձգում ենք այն,ինչ ամենակարևորն է,այն հույսով,որ դեռ կհասցնենք,բայց չգիտենք,արդյոք վաղը կարթնանաք,թե ոչ:
Մարդիկ հաճախ հուսահատվում են ու դադարում են պայքարել,իսկ իրականում ամենակարևորը հենց չհանձնվել է:Մեկ կյանք ունենք ու մի անգամ ենք ապրում,այդ պատճառով չպետք է հանձնվել: Continue reading

Ձմռան նման սառել է հոգիս

Սկfavim-com-girl-snow-sweater-winter-300069սել եմ սիրել ձմեռը,այն մտել է սրտիս մեջ ու սառել,քարացել այնտեղ,հոգիս պատվել է սպիտակ, գեղեցիկ ձյունով, ամենն սառույցի նման է դարձել:Սկսել եմ սիրել ձմեռը, մի եղանակ, որից միշտ խուսափել եմ ու չեմ սիրել, բայց հիմա մի տարօրինակ սեր է առաջացել ձմռան նկատմամբ, բայց ոչ այն պատճառով, որ բնությունը գեղեցիկ է դառնում կամ մոտենում է Նոր տարին, այլ այն պատճառով, որ ցուրտն օգնում է անզգայանալ, նրա
շնորհիվ ոչինչ չեմ զգում:Նրա միջոցով ուզում եմ սառեցնել զգացմունքներս,ուզում եմ ոչինչ չզգալ,որովհետև այլևս չեմ կարողանում այսպես ապրել,չեմ ուզում,այս ամենը կպել է հոգուս ու չի թողնում հանգիստ ապրել,չեմ կարողանում ազատ շնչել ու դուրս հանել ներսումս եղած տխրությունը,զգացմունքները: Continue reading