Իրականությունից հեռու,երազների մեջ


cdsԳիշեր է:Տանը բոլորը քնած են,ու քնած են ոչ միայն նրանք, այլ ամբողջ աշխարհն է հիմա քնած: Իսկ ես նստած եմ մթության մեջ, ականջներիս ականջակալներն են, երաժշտություն եմ լսում, չեմ ուզում քնել,բայց ուզում եմ գրել երազների մասին:Փիլիսոփա չեմ, ու ոչ էլ գիտնական, որ կարողանամ բացատրել,թե ինչ է երազը,ինչու ու ինչպես ենք տեսնում,բայց ես նրանց մասին ունեմ իմ կարծիքը:
Որոշ մարդկանց համար երազներն իրական աշխարհից կտրվելու միջոց են,երազ,որի մեջ ամեն մարդ իրեն զգում է այնպես,ինչպես կուզենար զգալ իրական կյանքում:Որոշ մարդկանց կյանքը նման է երազի,նրանք երջանիկ են լինում այնտեղ ու ամենակարևորն այն է,որ նրանք ստիպված չեն լինում արթնանալ,քանի որ նրանց բաժին է ընկել այդպիսի կյանք:Իսկ կան մարդիկ,որոնց կյանքը հենց երազների մեջ է լինում,ու նրանք սիրում են քնել նրա համար,որպեսզի չզգան ու չմտածեն,այլ վայելեն այն երազը,որն իրենց երևակայությունն է ստեղծում ու որը,որ ամենևին նման չէ իրական կյանքին:
Քնել ու չզգալ ոչինչ,կարճ ժամանակով մոռանալ ամեն ինչ,դադարել մտածել,ապրել երազներով,երազների մեջ:Փրկության միակ միջոցն է երազը,երբ ուզում ես թաքնվել
imageիրականությունից,չես ուզում վերադառնալ:Երբ երազներում ավելի երջանիկ ես ու չես ուզում, որ վերջանան նրանք:Չես ուզում արթնանալ, որպեսզի այդ երջանկությունը բաց չթողնես մատներիդ արանքից:ՈՒ ամեն ինչ այնքան իրական է թվում,այնքան նման է լինում իրականությանը,որ մի պահ թվում է,թե արթնացել ես այդ երազից ու ամեն ինչ իրական է:
Որոշ ժամանակ առաջ չէի տեսնում երազներ, չնայած, հնարավոր է տեսնում էի բայց չէի հիշում, իսկ հիմա տեսնում եմ շատ պարզ, ամեն մի անցկացրած օրս հայտնվում է երազներիս մեջ, էլ ավելի գեղեցիկ ու պատկերավոր, ու ինչ չի լինում կյանքում, լինում է երազներիս մեջ,այդ պատճառով մեկ-մեկ այնքան հաճելի է լինում երազում,որ ուզում եմ կյանքումս էլ այդպես լինի: Երազներն նրանով են հետաքրքիր,որ մեր ձեռքերում չեն, չենք կարող մենք կառավարել ու չգիտենք,թե մինչև ուր կարող է հասնել մեր երևակայությունը` միանգամայն անգիտակցաբար:Երազների մեջ էլ լինում են կաթիլներ իրականությունից, ու երբ քնելուց առաջ հիշում ես, թե ինչ է տեղի ունեցել օրվա ընթացքում,այդ ժամանակ մտքերը դառնում են երազներ,ու քնած ժամանակ տեսնում ենք այն,ինչ ամենից շատն են ուզում տեսնել կյանքում:Յուրաքնաչյուր երազ, եթե երկար ժամանակ է տևում, դառնում է կյանքի հատված` իրական ու պատկերավոր:Ասում են ամենաերկար երազը 7 վարկյան է տևում,իսկ ինձ թվում է իմ ամբողջ կյանքն եմ ապրում այդ 7 վարկյանի ընթացքում:

Advertisements

2 thoughts on “Իրականությունից հեռու,երազների մեջ

  1. Tiiiikkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaattttttt lavneeeeeeeeeeeeeeeeeeeeeee shaaaaaaaaaaaaaaaaat shattttttttttt shaaaaaaaaattttttttt shaaaaaaaaaaaat maladeccccc

    Liked by 2 people

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s