Archive | January 2017

Սիրո կրակը սրտում

55Երբ կյանքդ նոր է ընթացքի մեջ մտնում, երբ կամաց-կամաց քո մոտ ձևավորվում է մտածելակերպ, սկսում ես ձգտել իդեալականին,փորձում ես ամեն ինչ անել իդեալական, դառնալ իդեալ ու գտնել քո իդեալին:Երևի բոլորի մոտ էլ լինում է այդպես ու ես էլ միշտ ձգտում էի իդելականին, բայց մոռանում էի, որ ժամանակի մեջ բաներ կան, որ մեռնում են, դադարում գոյություն ունենալ, որ կան առօրյա բարի զգացմունքներ: Իմ իդեալի մեջ ես պատկերացնում էի մեկի, ում երազանքներիս մեջ անգամ չեմ տեսել: Բայց կյանքի մի որոշակի հատվածում այդ իդեալականն իր արժեքը կորցնում է, դա կատարվում է այն ժամանակ, երբ կյանքումդ հանդիպում ես մեկի,ում կողքին նույնիսկ շնչելն ես մոռանում,նրա սիրով պատվում է հոգիդ: Հասկանում ես, որ նա այն իդեալը չէ,որին դու սպասում էիր, բայց նա այդ իդեալից էլ ավելի է,քանի որ, սիրում ես նրան ու քո աչքին նրա ոչ մի թերություն չի երևում ու նրա ամեն մի սխալ ներելի է լինում: Երբ դու շնչում ես`դու ուղղակի շնչում ես, իսկ երբ սիրում ես` դու ապրում ես: Continue reading

Իմ ուրիշը

466acf55764c7b71ec38536c03e41760Մարդիկ տարբեր են, բոլորն իրենց յուրօրինակություններով, բայց ամեն մարդու համար կա “իր ուրիշը”,այն, որը նա փնտրում է բոլորի մեջ: Տարօրինակ էություն է մարդը: Ճիշտ է մեզանից յուրաքանչյուրն էլ ունի որոշակի տարօրինակություններ, բայց այս մեկը բոլորիս մոտ նույնն է: Մեր կյանքում ինչ էլ պատահի, մենք սեր ենք փնտրում ու նշանակություն չունի, թե նրա պատճառով ինչքան ենք տառապել, թե կարոտել ու թե սպասել, քանի-քանի գիշերներ արցունքներով ողողված աչքերով ենք անցկացրել ու ամեն կերպ փորձել ենք զսպել ինքներս մեզ, ինչքան ենք փորձել ձևացնել, որ ամեն ինչ լավ է, իսկ ներսում ուղակի ցավից գոռացել ենք, ուզել ենք այդ պահին մեղադրել ամբողջ աշխարհին, ուզել ենք մեռնել, չզգալ ոչինչ: Ապրել ենք ժպիտի դիմակով, թաքցնելով մեր ներսում մեր ողջ էությունը, ապրել ենք սառը հոգով, որն էլի ու էլի շարունակում է սառչել: Բայց դա նշանակություն չունի, մարդն կրկին սեր է փնտրում, ամենուր ու ամենտեղ, նա կրկին սպասում է այդ սիրուն, որն ստացել է ինչ-որ մեկից, նա սիրով ուզում է սփոփել հոգին, այդ սեր կոչվածով որը և երջանկություն, և ցավ է պատճառում մարդկանց, բայց մենք ուզում ենք մխիթարվել, նրանով երջանկանալ: Continue reading

Հանուն սիրո

85c249a28d6e7c88c09ab13811903050Եթե հարցնենք մարդկանց,թե ինչի՞ են նրանք պատրաստ հանուն սիրո, երևի մեծամասնությունը կպատասխանի “ամեն ինչի”: Կպատասխանի, բայց ուղղակի, հենց այնպես, միայն այն պատճառով, որ դա սովորական շաբլոն բառ է դարձել ու այդ հարցը լսելիս առաջին պատասխանը հենց այդ “ամեն ինչի” բառն է գալիս: Բայց դա ուղղակի բառ է, որ արտաբերում ենք անգիտակցաբար,չհասկանալով,չմտածելով,որ արդյո՞ք պատրաստ ենք:
Ինչի՞ է ունակ մարդը սիրո համար: Աշխարհում այնքան քիչ մարդիկ կան,ում համար իրոք սերը ամեն ինչ է: Այնքան քիչ են այն մարդիկ,ովքեր պատրաստ են հանուն սիրո անել ամեն ինչ,այնքան քիչ են մարդիկ, ովքեր պատրաստ են մնալ հավատարիմ, չդավաճանել, չթողնել նրան, ում հավերժ սիրելու խոստում են տվել: Continue reading

Հիշողություններ` թաքնված երաժշտական նոտաների տակ

fdԱմեն ինչ կյանքում ունի ինչ-որ իմաստ, ամեն ինչն որոշակի ձևով իմաստավորում ենք, երևի նրա համար, որ մեզ ավելի հասկանալի լինի կամ էլ,որ հեշտ լինի մեկ ուրիշին բացատրելը: Իսկ երաժշտությունն այնքան դժվար է բացատրել, այնքան իմաստ կա նրա մեջ, նրա ամեն մի նոտա սրտի նուրբ լարերին է դիպչում ու այնքան զգացողություններ է առաջացնում: Դժվար է ասել,թե ինչ է երաժշտությունը` ուղղակի նոտանե՞ր,թե մարդկային հոգու արտացոլանքը: Երաժշտություն լսել սիրում են բոլորը,բայց ոչ բոլորն են կարողանում հասկանալ:
Հաճախ լինում է,երբ լսելով ինչ-որ երգ,այնքան հարազատ բան ենք տեսնում նրա մեջ,նրանում գտնում ենք ինքներս մեզ կամ էլ նրան,ում սիրում ենք,մեր կյանքից ինչ որ մի հատված կամ էլ հենց ամբողջ կյանքը ու բացի նրանից,այլևս ոչ մի այլ երգ չենք ուզում լսել: Continue reading

Մինչև հավերժություն ու էլ ավելի

erterՇատ բառեր կան աշխարհում,որ նկարագրում են մեզ, մեր կյանքը, շրջապատն ու ամեն ինչ, բայց աշխարհում ամենաուժեղ բառը “մենք”-ն է: Այն ուժ է տալիս, հուսադրում է մարդուն, հանգստացնում է: Սովորեցնում է բացի քեզանից ապրել ինչ-որ մեկի համար ևս: “Մենք”-ն ավելի լավ է, քան “ես” և “դու”-ն: Այն զգացողություն է, որն ուժ է տալիս ապրելու, գոյատևելու, հավատալու, երազելու ու, որ ամենակարևորն է` սիրելու: Իսկ հանդիպել այն մարդուն, ում հետ կկարողանաս դառնալ “մենք”, այնքան էլ հեշտ չէ: Բայց կյանքը սիրում է անակնկալներ մատուցել ու դու սիրահարվում ես ամենաանսպասելի մարդուն ամենաանսպասելի ժամանակ ու քո համար կյանքը փոխվում է: Դու սկսում ես սիրել այն,ինչ մի ժամանակ ատում էիր, սկսում են փոխվել քո սովորություններն ու նախասիրությունները: Սկսում ես անել այն,ինչ թվում է,թե երբեք չէիր անի ու հասկանում ես,որ դեռ շատ քայլերի ես պատրաստ հանուն այն մեկի, ում հետ միաձուլվել ու մեկ էակ եք դարձել,ով ապրում է քո սրտում, հոգում, մտքերում, ով ամենուր է քեզ համար ու շուրջդ նայելով միայն նրան ես տեսնում: Continue reading