Archive | February 2017

ՈՒղված իմ ընթերցողներին

knigi_ruki_ucheba_devushka_1920x1200Իմ շատ սիրելի ընթերցողներ, անչափ ուրախ եմ, որ բլոգում պահպանվում է ակտիվությունը և հույս ունեմ այսպես կշարունակվի: Ցավոք, ես այս մի ամիսը չեմ կարողանա նոր գրառումներ ավելացնել, պատճառը ինձ սպասվող քննություններն են ու դրանց համար պարապմունքները: Դրա համար խնդրում եմ ներել ու հասկանալ ինձ :Դ, կարծում եմ դա պատճառ չի լինի իմ մշտական ընթերցողներին կորցնելու ու դուք կրկին կմնաք ինձ հետ: Իսկ մի ամսից ես խոստանում եմ անպայման կլինեն նոր, հետաքրքիր ու բազմազան թեմաներով գրառումներ:
Նոր գրառումները բաց չթողնելու համար կարող եք բաժանորդագրվել բլոգին ձեր էլեկտրոնային հասցեի օգնությամբ: Դե ինչ կհանդիպենք մեկ ամսից: Սիրով` Տիրուհի 🙂

Երբեմն կներես ասելը բավական չէ

maxresdefaultԵրբեմն մեր հիշողության մեջ մնում են բառեր, որոնք դիպչում են մեր սրտի նուրբ լարերին, պահեր, որոնցում զգացել ենք մեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը, մարդիկ, ովքեր պարգևել են այդ երջանիկ պահերը ու նրանք, ում հետ հավերժ ուզեցել ենք կապել մեր սիրտն ու հոգին, մեր ճակատագիրը: Բայց հաճախ կյանքն այնպես է դասավորվում, որ դրանք, իրոք, մնում են միայն հիշողության մեջ ու երազներում: Կորչում են այդ պատկերացումները երջանիկ ապագայի մասին, կորչում են բոլոր խոստումները, որոնք կարծես թե կատարվելու էին ու երբեք չէին կարող ժխտվել: Ամենից միայն չմոռացվող բառերն են մնում, որոնք ամեն անգամ կրկին արտասանվելիս, թեկուզ ուրիշի կողմից, նորից ու նորից ամեն ինչ հիշեցնում են, կրկին բոցավառում են արդեն վաղուց մարած կրակը: Continue reading

Իմ սեր մնա ինձ հետ հավերժ

imageՍիրում եմ քեզ, գիտե՞ս: Այս բառերն այնքան քիչ են, որ նկարագրեմ քո հանդեպ տածած անսահման սերս: Սիրում եմ քեզ, այդ մասին ինքդ էլ լավ գիտես: ՈՒ այդ սերն աշխարհում ամեն ինչից վեր է, ամեն ինչից շատ: Սիրում եմ քեզ հետ կապված ամեն ինչ, նայվածքդ, որի մեջ ինքս ինձ եմ տեսնում, ժպիտդ, որ կյանքիս իմաստն է, հումորներդ, որոնք ինձ էլ ժպտալ են ստիպում: Սիրտս քեզ քո ամբողջ էությամբ իր մեջ է ընդունել ու հնարավոր չէ դուրս գալ այնտեղից: Քեզանով եմ սկսել ապրել ու շնչել, մտքերս միայն քո մասին են ու աչքերս միայն քեզ են տեսնում:
Կյանքն երբեմն թվում է այնքան միօրինակ ու անհետաքրքիր: Բայց մի հանդիպում կարող է փոխել մի ամբողջ ճակատագիր: Այն օգնում է նոր կյանքով լցված վերադառնալ, վերադարցնել այն զգացմունքները, որոնք ժամանակավորապես վերացել էին սրտիդ միջից: ՈՒ կարծես մի լույս է վառվում հոգուդ մեջ, ջերմություն է տալիս ու ներքին դատարկությունդ լցվում է իրարից շատ տարբերվող ու իրար այնքան նման զգացողություններով: Այդ լույսն սկսում է փայլել այնքան պայծառ,որքան աստղերն են երկնքում փայլում: Առաջանում է մի ամուր կապ երկուսի միջև, որն ամեն դիպչելուց, այդ երկուսի ամեն մի նուրբ հպումից էլ ավելի է բոցավառում սրտերը, էլ ավելի մոտեցնում հոգիները: Continue reading

Ինչու է սերն այսքան դաժան

67667c9cc5f7671a3570e05b03923c7aԱսում են` սիրուց ատելություն մեկ քայլ է:Համաձայն եմ, բայց այդ մեկ քայլի մեջ այնքան զգացմունքների խառնաշփոթ կա, այնքան հիշողություններ ու երջանկության պահեր կա , որն հնարավոր չէ բառերով բացատրել, իսկ հետո, մի քայլ ու սերդ վերափոխվում է ատելության, բոլոր զգացմունքներդ վերանում են հոգուդ միջից: Փոխվել են ժամանակները, ու նրանց հետ փոխվել է սիրո էությունը: Փոխվել են նաև մարդիկ ու նրանց սրտում սիրո իմաստն ու նկարագիրը: Սերն մարդկանց նման դարձել է դաժան, այն ոմանց ձեռքում խաղալիք է դարձել, ոմանց համար երջանկություն, իսկ ոմանց համար ցավ ու պառապանք:
Սերն սիրում է տանջել մարդկանց, իսկ մարդիկ սիրում են նրանով տառապել:Այն երբեմն թռչելու թևեր է տալիս, իսկ երբեմն կտրում է թևերդ, ու այնքան ցավոտ է լինում, երբ ուզում ես թռչել, բայց չես կարողանում: Երբեմն այնքան դաժան է սերն մեզ հետ վարվում: Իսկ երբեմն էլ, սերն մեղք չունի, մարդիկ իրենք սիրել չեն իմանում, խաղում են ուրիշի զգացմունքների հետ` նույնիսկ չհասկանալով այդ մասին:
Բոլորը պնդում են, որ երջանիկ սեր գոյություն չունի ու գնալով ինքս էլ համոզվում եմ դրանում, ինչպե՞ս լինի, եթե մարդիկ չեն գնահատում, չեն սիրում անկեղծ ու անշահախնդիր: Continue reading

Երբեմն

b5af5d4e75138adaf0263a333d60b44fԵրբեմն հոգնելով այս խառնաշփոթից, ինչ-որ պատճառով տխրում է հոգին,թափվում է աչքերի փայլը ու շնչելն էլ դժվար է լինում:Թվում էր, թե ամեն ինչ դեռ առջևում է, բայց ժամանակն աննկարագրելի արագությամբ է անցնում, ապրել չենք հասցնում, բայց ինչ մեծ ցանկություն է լինում թռչելու:Ինչքան ճանապարհներ կան արդեն անցած, բայց թվում էր, նոր ես սկսել ապրել, նոր է սկսվել կյանքը: ՈՒ հարցնում ես ինքդ քեզ, թե ինչո՞ւ ես տխրում, բայց պատասխան այդպես էլ չես գտնում:
Երբեմն կարիք է լինում անցյալն թողնել անցյալում,թողնել որպես հիշողություն ու նրանից չկախվել:Երբեմն պետք է բաց թողնել ժամանակը,որովհետև այն ավազի նման,  այնուամենայնիվ, մատներիդ արանքով անցնելու է գնա, ու դու ոչինչ չես կարող անել, բաց թողնելով կարող ես իմանալ միայն, թե ինչն է քոնը,ինչը կմանա քեզ հետ:
Երբեմն աշխարհից թաքնվելու ցանկություն է լինում,բոլորից հեռու, մտածելու ու մտքերն հավաքելու,մենակ մնալու կարիք է լինում:Իսկ երբեմն աշխարհին միանալ ես ուզում, խառնվել նրա մեջ, ու ահավոր ցանկություն է լինում ինչ-որ մեկի հետ նստելու ու հոգով խոսելու: Continue reading

Քայլ դեպի մեծերի աշխարհ կամ ծնունդս շնորհավոոոորրր :Դ

Մեկ քայլ… Ընդհամենը մեկ քայլ ու ես մեծերի աշխարհում եմ, արդեն չափահաս, ուրիշ մտածելակերպով ու տարբեր այն մտածելակերպից, որն ունեյի մեկ տարի առաջ ու դրանից էլ ավելի վաղ, արդեն փոխված ինչ-որ չափով, որովհետև կյանքիս ճանապարհին ապրած այդ ամեն տարին ինչ-որ նոր բան է տվել ինձ ու փոխել իմ մեջ ամեն ինչ, այդ տարիների հետ մեծացել եմ ու նրանց հետ շատ բան եմ սովորել:
Արդեն 18 տարեկան… Եթե անկեղծ լինեմ, հավատս չի գալիս:ՈՒղղակի, չգիտեմ ինչի, ինքս չեմ հավատում, որ դառնում եմ 18 տարեկան:6935d4b9-5e60-42e1-b586-9c1dcafec4dc Երբ փոքր էի, անհամբեր սպասում էի, թե երբ եմ մեծանալու, ու դա իմ ամենամեծ երազանքն էր… Երազանքս կատարվեց, բայց ինչ-որ մի փոքրիկ տխրություն առաջացավ ներսումս, երևի այն պատճառով, որ մանկությունս վերջացավ, վերջացավ այն անհոգ ժամանակաշրջանը ու այլևս հնարավորություն չունեմ վերադառնալու այնտեղ ու հիմա պետք է իմ տեղը գտնեմ մեծերի աշխարհում: Բայց հոգով երբեք չեմ դադարի մնալ մանուկ, սիրել այն ամենը, ինչ սիրել եմ փոքր հասակում, մանկան նման մնալ բարի ու ամեն ինչին նայել բարության աչքերով, որովհետև կյանքն իրոք գեղեցիկ է, իսկ մարդիկ… մարդկանց մի կերպ հնարավոր է հանդուրժել: Continue reading