Քայլ դեպի մեծերի աշխարհ կամ ծնունդս շնորհավոոոորրր :Դ


Մեկ քայլ… Ընդհամենը մեկ քայլ ու ես մեծերի աշխարհում եմ, արդեն չափահաս, ուրիշ մտածելակերպով ու տարբեր այն մտածելակերպից, որն ունեյի մեկ տարի առաջ ու դրանից էլ ավելի վաղ, արդեն փոխված ինչ-որ չափով, որովհետև կյանքիս ճանապարհին ապրած այդ ամեն տարին ինչ-որ նոր բան է տվել ինձ ու փոխել իմ մեջ ամեն ինչ, այդ տարիների հետ մեծացել եմ ու նրանց հետ շատ բան եմ սովորել:
Արդեն 18 տարեկան… Եթե անկեղծ լինեմ, հավատս չի գալիս:ՈՒղղակի, չգիտեմ ինչի, ինքս չեմ հավատում, որ դառնում եմ 18 տարեկան:6935d4b9-5e60-42e1-b586-9c1dcafec4dc Երբ փոքր էի, անհամբեր սպասում էի, թե երբ եմ մեծանալու, ու դա իմ ամենամեծ երազանքն էր… Երազանքս կատարվեց, բայց ինչ-որ մի փոքրիկ տխրություն առաջացավ ներսումս, երևի այն պատճառով, որ մանկությունս վերջացավ, վերջացավ այն անհոգ ժամանակաշրջանը ու այլևս հնարավորություն չունեմ վերադառնալու այնտեղ ու հիմա պետք է իմ տեղը գտնեմ մեծերի աշխարհում: Բայց հոգով երբեք չեմ դադարի մնալ մանուկ, սիրել այն ամենը, ինչ սիրել եմ փոքր հասակում, մանկան նման մնալ բարի ու ամեն ինչին նայել բարության աչքերով, որովհետև կյանքն իրոք գեղեցիկ է, իսկ մարդիկ… մարդկանց մի կերպ հնարավոր է հանդուրժել:
Այնքան արագ է անցնում ժամանակը, որ մենք ոչինչ չենք հասցնում նկատել, չենք հասցնում աչք թարթել ու արդեն մեծ ենք ու առջևում մեզ շատ անակնկալներ են սպասվում, շատ փորձություններ ու դժվարություններ, որոնցով պիտի անցնենք, իսկ թե ինչպե՞ս, ժամանակը ցույց կտա: Բայց չենք տխրում 😀 չէ՞ որ, այսօր իմ ծնունդն է ու ինչպես ասում են, էլ չենք լինի մենք 18 տարեկան (ճիշտ է երգը 20 տարեկան լինելու մասին է, բայց իմ դեպքում էլ կսազի 😀 ) Շատ երազանքներ ու նպատակներ ունեմ այս տարվա հետ կապված ու ամեն ինչ դեռ առջևում է: Հույսով եմ այս տարին էլ ինձ համար կլինի անմոռանալի, հետաքրքիր` արկածներով լի, ուրախ` ինձ համար կարևոր մարդկանց հետ միասին, անսպասելի անակնկալներով ու երջանիկ պահերով` որոնք աչքերիս փայլ կտան:
Արդեն երկրորդ ծնունդս եմ անցկացնում Tik Time-ի հետ ու թե հաջողվի շատ ծնունդներ եմ անցկացնելու 🙂

Advertisements

4 thoughts on “Քայլ դեպի մեծերի աշխարհ կամ ծնունդս շնորհավոոոորրր :Դ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s