Երբեմն


b5af5d4e75138adaf0263a333d60b44fԵրբեմն հոգնելով այս խառնաշփոթից, ինչ-որ պատճառով տխրում է հոգին,թափվում է աչքերի փայլը ու շնչելն էլ դժվար է լինում:Թվում էր, թե ամեն ինչ դեռ առջևում է, բայց ժամանակն աննկարագրելի արագությամբ է անցնում, ապրել չենք հասցնում, բայց ինչ մեծ ցանկություն է լինում թռչելու:Ինչքան ճանապարհներ կան արդեն անցած, բայց թվում էր, նոր ես սկսել ապրել, նոր է սկսվել կյանքը: ՈՒ հարցնում ես ինքդ քեզ, թե ինչո՞ւ ես տխրում, բայց պատասխան այդպես էլ չես գտնում:
Երբեմն կարիք է լինում անցյալն թողնել անցյալում,թողնել որպես հիշողություն ու նրանից չկախվել:Երբեմն պետք է բաց թողնել ժամանակը,որովհետև այն ավազի նման,  այնուամենայնիվ, մատներիդ արանքով անցնելու է գնա, ու դու ոչինչ չես կարող անել, բաց թողնելով կարող ես իմանալ միայն, թե ինչն է քոնը,ինչը կմանա քեզ հետ:
Երբեմն աշխարհից թաքնվելու ցանկություն է լինում,բոլորից հեռու, մտածելու ու մտքերն հավաքելու,մենակ մնալու կարիք է լինում:Իսկ երբեմն աշխարհին միանալ ես ուզում, խառնվել նրա մեջ, ու ահավոր ցանկություն է լինում ինչ-որ մեկի հետ նստելու ու հոգով խոսելու:Խոսել ամբողջ գիշեր, միասին նայել գիշերային երկնքին, քննարկել ինչ որ բան, վիճաբանել, լռել: Խոսել այն մասին, ինչն e59e415a048ba069e7a11eff4f8a511dցավում է, այն մասին, ինչու է աչքերդ լցվում արցունքով, ինչու ես հաճախ նյարդային քայլում, կամ էլ տխուր ու գլխիկոր: Այն մասին, թե ինչու երբեմն մեռնել ես ուզում ու թե ինչպես որոշ ժամանակ անց աչքերիցդ կյանք է թափվում:Ցանկություն է լինում խոսել, ուղղակի խոսել ամեն ինչի մասին` սրտանց ու իմանալով, որ քեզ կհասկանան ու չեն քննադատի:
Երբեմն գժվել է պետք, որպեսզի կարքի բերես բոլոր զգացմունքներդ, իսկ երբեմն գնալ մի անմարդ վայր, ու բարձր` ինչքան,որ հնարավոր է, գոռալ: Գոռալ այն ամենի մասին, ինչն սրտիդ ապրել չի թողնում, ինչն ներսից տանջում է ու դանդաղ սպանում:
Երբեմն ստիպված ես լինում կանգնել ընտրության առաջ, լավ իմանալով, թե որն ես ընտրելու, շարունակում ես մտորել, որովհետև այն, ինչն ընտրելու ես, քոնն է,քո մեջ է ու չես ուզում բաց թողնել, բայց այն պահել էլ այնքան դժվար է: Իսկ այն, ինչը, որ հասկանում ես, քոնը չէ, այնքան է քեզ մոտենալ ուզում:
Կյանքում հաճախ են այդպիսի “երբեմն”-ներ լինում, այնքան է լինում ցանկություններ ու ինչ որ մեկի պահանջ,լինում է ինչ որ բանի կարիք ու անսպասելի որոշումներ: Հենց այդ “երբեմն”-ներով է լցված այս կյանքը ու լինում է այնպես, որ դրանք բոլորի համար էլ հարազատ են թվում, բոլորին ծանոթ,որովհետև յուրաքանչյուրի կյանքում էլ երբեմն լինում է այդպես:

Advertisements