Ինչու է սերն այսքան դաժան


67667c9cc5f7671a3570e05b03923c7aԱսում են` սիրուց ատելություն մեկ քայլ է:Համաձայն եմ, բայց այդ մեկ քայլի մեջ այնքան զգացմունքների խառնաշփոթ կա, այնքան հիշողություններ ու երջանկության պահեր կա , որն հնարավոր չէ բառերով բացատրել, իսկ հետո, մի քայլ ու սերդ վերափոխվում է ատելության, բոլոր զգացմունքներդ վերանում են հոգուդ միջից: Փոխվել են ժամանակները, ու նրանց հետ փոխվել է սիրո էությունը: Փոխվել են նաև մարդիկ ու նրանց սրտում սիրո իմաստն ու նկարագիրը: Սերն մարդկանց նման դարձել է դաժան, այն ոմանց ձեռքում խաղալիք է դարձել, ոմանց համար երջանկություն, իսկ ոմանց համար ցավ ու պառապանք:
Սերն սիրում է տանջել մարդկանց, իսկ մարդիկ սիրում են նրանով տառապել:Այն երբեմն թռչելու թևեր է տալիս, իսկ երբեմն կտրում է թևերդ, ու այնքան ցավոտ է լինում, երբ ուզում ես թռչել, բայց չես կարողանում: Երբեմն այնքան դաժան է սերն մեզ հետ վարվում: Իսկ երբեմն էլ, սերն մեղք չունի, մարդիկ իրենք սիրել չեն իմանում, խաղում են ուրիշի զգացմունքների հետ` նույնիսկ չհասկանալով այդ մասին:
Բոլորը պնդում են, որ երջանիկ սեր գոյություն չունի ու գնալով ինքս էլ համոզվում եմ դրանում, ինչպե՞ս լինի, եթե մարդիկ չեն գնահատում, չեն սիրում անկեղծ ու անշահախնդիր:Չկա երջանիկ սեր, չնայած, որ սրտիս մի փոքրիկ անկյունում թաքնված մի կաթիլ սերն ապրում է այն հույսով, որ ինքն էլ դառնալու է երջանիկ,որ կապվելու է մեկ ուրիշ սրտում ապրող սիրո հետ ու դառնալու է մեծ, հսկայական:
Կասեք, ինչու՞ է սերն այսքան դաժան, ինչու՞ չի թողնում հանգիստ ապրել ու վայելել երջանկության վարկյանները:Ինչու՞ է սերն թողնում մեր հոգին ու հեռանում, ինչու՞ են մարդիկ լքում մեզ, ու մեր փոխարեն ընտրում ուրիշի: Մարդիկ ունեն հանկարծակի թողնել ու հեռանալու հատկություն ու դրանից հետո մենք կրկին սիրուն ենք մեղադրում դաժանության մեջ: Սերն դաժան չէ, մարդիկ են այդպիսին:

Պատվիրեց Մարտին Գալստյանը 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s