Երբեմն կներես ասելը բավական չէ


maxresdefaultԵրբեմն մեր հիշողության մեջ մնում են բառեր, որոնք դիպչում են մեր սրտի նուրբ լարերին, պահեր, որոնցում զգացել ենք մեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը, մարդիկ, ովքեր պարգևել են այդ երջանիկ պահերը ու նրանք, ում հետ հավերժ ուզեցել ենք կապել մեր սիրտն ու հոգին, մեր ճակատագիրը: Բայց հաճախ կյանքն այնպես է դասավորվում, որ դրանք, իրոք, մնում են միայն հիշողության մեջ ու երազներում: Կորչում են այդ պատկերացումները երջանիկ ապագայի մասին, կորչում են բոլոր խոստումները, որոնք կարծես թե կատարվելու էին ու երբեք չէին կարող ժխտվել: Ամենից միայն չմոռացվող բառերն են մնում, որոնք ամեն անգամ կրկին արտասանվելիս, թեկուզ ուրիշի կողմից, նորից ու նորից ամեն ինչ հիշեցնում են, կրկին բոցավառում են արդեն վաղուց մարած կրակը:
Կան արարքներ, որ չեն մոռացվում, որովհետև դրանք ինքդ զգացել ես ու այդ ամենից հետո “կներես” ասելը ոչինչ չի փոխում, այդպես հեշտությամբ, միայն մեկ այդ բառով չի կարող փշուր-փշուր եղած սիրտը նորից վերականգնել, չի կարող ներել ու հասկանալ, դրա համար ժամանակ է պետք, կանցնի ժամանակ ու նրա հետ կհամակերպվես, ամեն ինչն էլ կներես: Կներես դու, իսկ սերը, կարծումեմ չի ների, որովհետև մարդիկ, ովքեր մի ժամանակ հավերժ սիրելու խոստում էին տալիս,սիրո անունով էին երդվում, հիմա չկան:dsd
Երբեմն կներես ասելը բավական չէ, որովհետև դրանով ոչինչ չես կարող վերականգնել, մեղավոր լինելդ ու պատճառած ցավդ չի անցնելու դրանից ու էլ ավելի է խորանալու: Գիտեմ, որոշ դեպքերում մարդիկ անգիտակցաբար են ցավեցնում, չեն ցանկանում, բայց ստացվում է, որովհետև դադարում է սրտում գոյություն ունենալ սերը, չեն կարողանում պահել իրենց մեջ այդ զգացմունքը, չեն կարողանում սիրել: Նույնիսկ չգիտեմ, արժե մեղադրել նման մարդկանց, թե դա նրանց մեղավորությունը չէ, բայց գիտեմ, որ այդ ամենի պատճառով նույնիսկ ապրելու ցանկությունն է վերանում, ամբողջ աշխարհը թշնամի է դառնում, իսկ հոգու ցավը` անտանելի: Այդ պահին շուրջն ամեն ինչ կանգ է առնում, քարանում է, ու զգում ես քեզ մեն մենակ այս հսկայական մոլորակում, մենակ` հոգու մեջ մի ահռելի ցավով:
Ամեն մի բառ, ամեն արարք որոշակի հետք է թողնում մարդու մեջ, որոշներն աննկարագրելի երջանկություն ու սեր են հիշեցնում, իսկ որոշներն` ցավ ու տառապանք, որոնց ոչ մի կերպ “կներես”-ը չի կարող օգնել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s