Իմ կեսը այս հսկայական մոլորակի վրա


imageՎերևում, դեռևս չծնված, Աստված ամեն մեկին սիրտ է տալիս, տալիս է հոգի ու մարմին: Իսկ մեկ ուրիշի Նա տալիս է մեր կեսը, նույն սիրտը նա դնում է երկուսի մեջ, որպեսզի, երբ ծնվենք, ինքներս գտնենք այն մեկին, ով մեր սրտից ունի, ում հետ միանալով մեր սիրտն ու հոգին կամբողջանա, ու կդառնա մեկը երկուսի համար:
Բայց երբ ծնվում ենք, մեծանում ենք ու երբ ժամանակն է գալիս փնտրելու նրան, խճճվում է մեր ճանապարհը, չենք գտնում ճիշտ ուղին, որը պիտի տանի դեպի երազանքը, դեպի այն մարդը, ով մեր ճակատագիրն է: Լինում է, գտնում ես նրան,երկար սպասելուց հետո, հանդիպում ես, իսկ հետո ինչ ինչ պատճառներով կնկին կորցնում ես ու չգիտես, թե ինչի: Նա քո իրական կեսը չէր դրա՞ համար, թե՞ նա հենց ինքն էր, բայց դու չկարողացար լինել նրա հետ,կորցրեցիր նրան:
Ասում են, եթե ճակատագիր է, կրկին կհանդիպեք: Իսկ եթե՞ ճակատագիրը չի տալիս երկրորդ շանս: Եթե կորցնելուց հետո չկարողանանք հետ բերե՞լ: Միթե՞ ճակատագիրն ինչ որ մեկին ասել է,թե ինչ կանոններով է առաջնորդվում: Սերն օրենքներ չունի ու չի ենթարկվում դրանց, այն անսահմանափակ է ու ազատ:
Երջանիկ է նա, ով կարողացել է գտնել իր կեսին, այս 7,3 միլիարդ մարդու միջից գտել է նրան: Cg8T19TW4AgiXLmԵրջանիկ է նա, ում սիրում են իր հոգու համար, այլ ոչ արտաքինի: Մարդու տեսքը, արտաքինը ամեն ինչ անցողիկ է, ներքինն է, որ եթե մարդուն գրավում է,մինչև կյանքի վերջ մնում է այդպես  անփոփոխ: Կան արժեքներ, որ առավել թանկ են արտաքին տեսքից:
ՈՒ հանդիպելով քո կյանքի կեսին, հասկանում ես, որ գտել ես նրան, ով քո նման է մտածում, ում հետ շատ նման եք ու այնքան տարբեր, որ լրացնում եք մեկդ մյուսիդ:
Այն մարդը, ով չի հավատում իրական սիրո գոյությանը, ուրեմն նա սիրել չգիտի, նա չի հասկանում սերն ինչ գույն ունի, ինչպես են սիրում ու անկեղծ նվիրվում մեկին, այլ ոչ օրը մեկի հետ անցկացնելով ու սուտ խոստումներ տալով:Իսկ նա, ով ասում է սեր չկա, մի ժամանակ ամենաուժեղն է սիրել, ուղղակի հանդիպել է մեկի, ով սիրել չի իմացել:
Այնքան դժվար է ամեն ինչ, դժվար է այս հսկայական մոլորակում հանդիպել սրտիդ կեսին, սիրուդ միակ էակին…
Մարդիկ, մի կորցրեք միմյանց, ոչ ոք չգիտի կորցնելց հետո կունենա՞ք արդյոք երկրորդ շանս…

Advertisements

One thought on “Իմ կեսը այս հսկայական մոլորակի վրա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s