Ինձնից հեռու,բայց հոգով շատ մոտ


616a8b200f2e0ed5150674763f7257bdՀեռու ենք իրարից, մեր միջև կիլոմետրեր կան երկա~ր ձգվող, հազարավոր պատեր կան մեզ բաժանող, հազար ու մի խոչնդոտ ու մի հսկայական տարածություն, որի ծայրն էլ չի երևում: Անդունդ է այդ տարածությունը ինձ համար թվում, որի սկիզբը սիրտս է, իսկ վերջը չեմ տեսնում, չունի վերջ այդ տանջող հեռավորությունը:
Հեռու ենք իրարից, հեռու ֆիզիկապես, իսկ հոգիս քո հոգուն այնքան մոտ է, որ նույնիսկ շշուկով կարող ենք լսել իրար, որ հպվելու համար միայն ձեռքդ մի փոքր պարզել է պետք: Չենք կարող հեռու լինել իրարից, որովհետև քեզ սրտիս մեջ եմ պահում ու դրսից փակել եմ սիրտս բանալիով, որ երբեք չկորցնեմ քեզ, որ ոչ մի օր չապրեմ առանց քեզ:Սիրտս քո սրտի հետ է զարկում, քեզանից հեռու, կարոտից այն էլ չի կարողանա ապրել առանց իր երկրորդ կեսի ու կդադարի բաբախել:
Կարոտում եմ քեզ, կարոտից խելագարվում եմ, սրտումս ես, բայց դա բավական չէ չկարոտելու համար: ՈՒզում եմ կողքիս լինես, ուզում եմ զգալ ներկայությունդ, շունչդ, ուզում եմ բռնել ձեռքդ, գրկել քեզ ու ասել ամենակարևոր խոսքերը, որ սրտիցս է գալիս:
5536e1f345d30c1a0714956711ab4a5c ՈՒզում եմ չնայել ժամին ու դրսում եղած եղանակին, ուզում եմ թողնել ամեն ինչ ու գալ քո մոտ, գրկել քեզ, գրկել այնքան ուժգին, որ զգամ մենակ իմն ես, որ երբեք չեմ կորցնի քեզ: Կգրկեմ քեզ, որ էլ կյանքում բաց չթողնեմ, զգամ ու երբեք չվախենամ այն զգացումից, որ մի օր կմնամ առանց քո ջերմության:
Ա~խ, էլի կարոտում եմ, հեռու հեռվից սպասում եմ, ամենքի մեջ քեզ եմ տեսնում, քեզ եմ փնտրում: Գիտեմ, չկաս, հեռու ես, իզուր է սպասելս, բայց սիրտս միշտ հավատացել է հրաշքների ու ասես այդ հրաշքի սպասումով, հավատում եմ, որ գալու ես, գրկես ինձ ու չթողնես էլ ինձ մենակ երբեք, ԵՐԲԵՔ, որ էլ երբեք ստիպված չլինեմ կարոտել, անվերջ սպասել, այդ զգացմունքներն ինձ սպանում եմ, ատում եմ ես հեռավորությունը, որի պատճառով չեմ կարող տեսնել քեզ, ատում եմ ամեն ինչ, ինչ գտնվում է մեր միջև ու բաժանում է մեզ:
Կարոտել եմ, իմ սեր, ժպիտդ, ձայնդ, քեզ…                                                                                                                                            Պատվերը Ախալցիխեից, պատվիրատուն չցանկացավ նշել իր անունը 

Advertisements

4 thoughts on “Ինձնից հեռու,բայց հոգով շատ մոտ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s