Archive | May 2017

Խեղդվում եմ մտքերիս մեջ

666348cf8afd4b54906a884f571d8883_i-290Մտքեր… Մտքեր… ՈՒ էլի մտքեր… Կրկին սկսել եմ չքնել գիշերը այդ մտքերի պատճառով: Հազիվ կարողացել էի ազատվել այդ տանջող սովորությունից, իսկ հիմա կրկին մտքերս չեն թողնում քնել: Ապրած ամեն մի վարկյանը ֆիլմի նման անցնում է աչքերիս առջևով, իսկ պատկերացումներս, ասես, երազ լինեն` իրական ու միևնույն ժամանակ երևակայական: Ա~խ էլի մտքեր, մտորումներ շրջապատող ամեն ինչի մասին: Մտածում եմ էլի, բայց շատ բաներ այդպես էլ հասկանալ չեմ կարողանում, որոշ արարքների պատճառներ չեմ գտնում, որոշներին ներել չի ստացվում, որոշներին էլ` վստահել: Մտքերիս մեջ հարցերիս պատասխաններն եմ փնտրում, ինքս ինձ հարցնում եմ, իսկ պատասխան չունեմ: Երբեմն մտքերն օգնում են հասկանալու շատ բաներ, բացատրելու ու կշռադատելու, իսկ երբեմն դրանք սպանում են, չեն թողնում ապրել, անխնա տանջում են: Մտածելու ունակությունն երբեմն անտանելի է դառնում: Continue reading

Թռիչք երազանքի վրայով

ghjՍկզբից ասեմ, այս գրառումս լինելու է իմ մասին, եթե մյուս գրառումների մեջ ես գրում էի մարդկանց որոշակի զանգվածին վերաբերվող նյութեր, որոնց մեջ նաև ես էի մտնում, այս անգամ կլինի իմ մասին, իմ երազանքի մասին, չնայած դա ավելի շատ կարելի է նպատակ կոչել, որին հասել եմ: ՈՒմ չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև:
Յուրաքանչյուրի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք տարբերվում են իրարից` իրական ու անիրական լինելով: “Երազանքներիս սանդղակի” վերևի մասում գտնվում են այն երազանքներս, որոնք իրականալու են, երազանքներիս այդ մասը ես անվանում եմ “նպատակներ”, որոնց ամեն գնով պետք է հասնեմ: Երկրորդ մասը հենց իրենք` երազանքներն են, որոնց իրականանալ, չիրականանալը չեմ կարող գուշակել ու չեմ էլ ուզում, եթե իրականանան շատ կուրախանամ, իսկ եթե ոչ` չեմ տխրի: Երրորդ ու ամենաներքևի մասում պատկերացումներս են, որոնք, գիտեմ, չեն իրականանա, բայց երբեք էլ չեմ դադարի երազել: Կարծում եմ, նշանակություն չունի կիրականանա երազանքդ, թե ոչ, երազել պետք է միշտ, նույնիսկ այն բաների մասին, որոնք անհնարին են: Continue reading

Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3

Ահա եկավ այս օրը, այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ դպրոցին, իմ դասարանին ու ավարտում եմ դպրոցը մեկ տարի շուտ: Շնորհիվ նրա, որ կարողացա էկստեռն քննություններս հանձնել, ես այսօր շրջանավարտ եմ: Չգիտեմ, տարօրինակ զգացողություն է մոտս, և ուրախ եմ, և տխուր, ուրախ եմ նրա համար, որ նոր կյանք եմ մտնում ու շարունակում եմ քայլերս երազանքիս հետևից, բայց տխուր եմ, որ թողնում եմ դասարանիս, թողնում եմ մանկությունս ու պատանեկությունս, գժություններս ու արկածներս, անչափ թանկ հիշողություններս եմ թողնում դպրոցի պատերի ներսում ու հեռանում եմ, մտնում եմ նոր կյանք, որտեղ ապրելու դեռ փորց չունեմ ու պատկերացնել էլ չեմ կարող, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ: Հիմա հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր տխրում էին իրենց Վերջին զանգի օրը, չնայած չեմ կարող ասել, որ այսօր իմ Վերջին զանգն է, ոչ, ճիշտ է ես ավարտում եմ, բայց իմ վերջին զանգը լինելու է հաջորդ տարի այս օրը, իմ դասարնի հետ, ես խոստացել եմ, որ գալու եմ ու նրանց հետ շարք կանգնեմ, նրանց հետ իմ հրաժեշտի խոսքն ասեմ իմ դպրոցին ու նրանց հետ պարեմ իմ վալսը: Նրանք են դարձել ինձ համար քույր ու եղբայր, սովորել եմ նրանց հետ 11 տարի ու միայն նրանց հետ եմ անցկացնելու իմ վերջին զանգը: Իսկ այսօր ես ուղղակի ավարտում եմ, ուղղակի դադարելու եմ դպրոց գնալ, բայց մնալու եմ աշակերտ, այսօր ուղղակի իմ մյուս դասարանցիների վերջին զանգն է, որոնք ինձ ընդունեցին իրենց դասարան ու 2 ամսվա ընթացքում նույնպես դարձան հարազատ: Continue reading

Կախվածություն մարդկանցից, երազներից ու իրականությունից

16908399_1843120819291266_7262591175557644288_nՄիշտ դժվար է, թողնել այն մարդուն, ում հետ կապնվել էիր, ում հանդեպ կախվածություն էր առաջացել: Դժվար է, որովհետև մարդիկ սովորում են միմյանց, որովհետև ժամանակի ընթացքում երկուսի հոգիներն միաձուլվում են ու առաջանում է կապ, կախվածություն, ու այնքան դժվար է լինում այդ կապը քանդել, բաժանվել այն մեկից, ում հետ սիրտդ նույն կերպ էր բաբախում: Բայց երբեմն դա անհրաժեշտ է: Այո, լինում են դեպքեր,երբ հրաժարվում ենք սիրած գործից, այն պատճառով, որ շղթայվում ենք նրան ու ժամանակ անց այն սկսում է հոգնեցնել կամ էլ ավելի վատ` սկսում է ցավ պատճառել: Այդպես է նաև ընկերների ու սիրած էակի դեպքում, միայն այն տարբերությամբ, որ նրանց տված ցավն չի բուժվում : Բայց երբեմն, իրոք, ավելի լավ է թողնել մարդկանց անցյալում, որպեսզի ապագայում նրանք այլևս չցավեցնեն, որ չցավի սիրտը:
Որոշ մարդկանց կորցնելու համար շատ եմ ափսոսում, իսկ ոմանց դեռ մի քանի օր առաջ պետք է կորցրած լինեի: Ամեն մարդ մեր կյանքում ինչ որ դեր է կատարում, ու միայն նրանց գնալուց հետո ենք հասկանում, թե ինչու էին մեր կյանքում, որն էր պատճառը նրանց արարքների: Continue reading

Թափանցիկ գեղեցկություն

tumblr_m5syporlbN1qcq4ago1_500Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով: Continue reading

Հիասթափություն

017d44df77a0289e27c9e01caaf7df6cԿյանքը լի է հիասթափություններով ու հաճախ ենք մենք հիասթափվում ինչ որ բանից կամ ինչ որ մեկից ու հիասթափվում ենք այն պատճառով, որ միշտ ավելիին ենք սպասում, սիրում ենք կյանքին մեր գույներով նայել, մարդկանց մեջ տեսնել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, իսկ երբ ճանաչում ենք նրանց, հիասթափվում ենք, որովհետև նրանք իրականում այն չեն, ինչ մենք ենք պատկերացրել:
Երբեմն հիասթափության մեջ հենց ինքներս ենք մեղավոր, որ չենք ընդունում կյանքն ինչպես կա ու ավելին ենք պահանջում: Ով ոչինչի չի սպասում, երբեք չի հիասթափվում: Իսկ երբեմն էլ մենք մեղք չունենք, այլ որոշ մարդիկ այնպիսի արարքներ են կատարում, որոնք տեսնելով մարդն մի քանի վարկյանում ընկնում է աչքիցդ, նրա հանդեպ հարգանքն վերծվում է ատելության ու հասկանում ես, որ ոչ ոք քո պատկերացրածի պես չէ, բոլորն օրերից մի օր կարող են դավաճանել քեզ, թողնել, մոռանալ խոստումներն ու ուղղակի հեռանալ:
Ամենաուժեղ զգացմունքը կյանքում հիասթափությունն է, ոչ կարոտը, ոչ խանդը, ու նույնիսկ ոչ ատելությունը, նրանցից հետո գոնե ինչ որ բան հոգում մնում է, իսկ հիասթափությունից հետո միայն դատարկություն, որն ոչնչով չի լցվում: ՈՒ ամենասարսափելին այն է, որ ամեն ինչ հիասթափությունով չի վերջանում, նրան հաջորդում եմ անտարբերությունը, ու կորցնում է ամեն ինչ իր նշանակությունը, դառնում ես անտարբեր ամեն ինչի նկատմամբ, իսկ դա նույնն է ինչ մեռնելը, որովհետև քեզ համար միևնույնն է, գոյությունդ էլ իմաստ չունի, էլ չկա պատճառ սիրելու, չկա հավատ մարդկանց վստահելու ու չկա սիրտ, որում ներում կգտնվի: Continue reading