Թափանցիկ գեղեցկություն


tumblr_m5syporlbN1qcq4ago1_500Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով:e3c721461cb9b1bea4743b967f7fdecd
Սեր, այնքան շատ ու այնքան քիչ բան կարող եմ ասել այս զգացմունքի մասին, թվում է, թե կարող եմ այն նկարագրել` օգտագործեով ամենագեղեցիկ բառերը, իսկ երբ փորցում եմ անել դա, բառերն անզոր են դառնում, անգույն ու այնքան չնչին, որ հավասար է ոչինչ չասելուն: Սերն ամենուր է, այն մեր ներսից է գալիս ու շուրջն ամեն ինչ ծածկում իրենով:
Մահ` սրա մասին ոչինչ ասել չեմ կարող, միգուցե այն պատճառով, որ ինքս էլ վախենում եմ ու նրա մասին խոսելը նույնիսկ հաճելի չէ: Այն տանում է մեզնից ամենակարևոր մարդկանց ու թողնում մենակ, խլում է մեզնից մեր հարստությունը ու հասցնում ամենաուժեղ հարվածը, որից հետո շատերը ուժ չեն ունենում կյանքն շարունակելու:
Մենք միշտ ինչ որ բանի ենք ձգտում, կամ վախենում ենք ինչ որ բանից, մենք ամենուր սեր ենք փնտրում ու անընդհատ բողոքում ենք, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է: Կյանքը դա առաջին հերթին մարդիկ են ու կյաքնում հաճախ չենք նկատում ամենակարևորը, չենք տեսնում այն թափանցիկ գեղցկությունը, որ դրված է ամեն ինչի մեջ, որ դրված է բոլոր մարդկանց մեջ, չկա մարդ, ով ամբողջությամբ վատն է, ու չկա մարդ, ով իդելական է, յուրաքանչյուրին հնարավոր է փոխել, ու վատ սովորությունները վերափոխել լավի, ու սիրել: Միթե կա ինչ որ բան աշխարհի երեսին, որ չունենա գեղեցկություն: Միակ “տգեղը” մեր աչքերն են, որ միշտ վատն են տեսնում, որ գեղեցիկը թողնում են մի կողմում ու տխրում վատի համար: Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, թափանցիկ գեղեցկությունը, որը տեսնելու համար հարկավոր է նայել ոչ թե աչքերով, այլ սրտով…

Advertisements

6 thoughts on “Թափանցիկ գեղեցկություն

  1. bravoooooooooo im xelaci axchikkk,jans amen anqam zarmacnesk@ qu taxandovvvv abissss shat lavner aysi vochov sharunage u hasnisk@ ardyunqiiiii

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s