Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3


Ահա եկավ այս օրը, այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ դպրոցին, իմ դասարանին ու ավարտում եմ դպրոցը մեկ տարի շուտ: Շնորհիվ նրա, որ կարողացա էկստեռն քննություններս հանձնել, ես այսօր շրջանավարտ եմ: Չգիտեմ, տարօրինակ զգացողություն է մոտս, և ուրախ եմ, և տխուր, ուրախ եմ նրա համար, որ նոր կյանք եմ մտնում ու շարունակում եմ քայլերս երազանքիս հետևից, բայց տխուր եմ, որ թողնում եմ դասարանիս, թողնում եմ մանկությունս ու պատանեկությունս, գժություններս ու արկածներս, անչափ թանկ հիշողություններս եմ թողնում դպրոցի պատերի ներսում ու հեռանում եմ, մտնում եմ նոր կյանք, որտեղ ապրելու դեռ փորց չունեմ ու պատկերացնել էլ չեմ կարող, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ: Հիմա հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր տխրում էին իրենց Վերջին զանգի օրը, չնայած չեմ կարող ասել, որ այսօր իմ Վերջին զանգն է, ոչ, ճիշտ է ես ավարտում եմ, բայց իմ վերջին զանգը լինելու է հաջորդ տարի այս օրը, իմ դասարնի հետ, ես խոստացել եմ, որ գալու եմ ու նրանց հետ շարք կանգնեմ, նրանց հետ իմ հրաժեշտի խոսքն ասեմ իմ դպրոցին ու նրանց հետ պարեմ իմ վալսը: Նրանք են դարձել ինձ համար քույր ու եղբայր, սովորել եմ նրանց հետ 11 տարի ու միայն նրանց հետ եմ անցկացնելու իմ վերջին զանգը: Իսկ այսօր ես ուղղակի ավարտում եմ, ուղղակի դադարելու եմ դպրոց գնալ, բայց մնալու եմ աշակերտ, այսօր ուղղակի իմ մյուս դասարանցիների վերջին զանգն է, որոնք ինձ ընդունեցին իրենց դասարան ու 2 ամսվա ընթացքում նույնպես դարձան հարազատ:
Երբ դեռ նոր էի հաճախում դպրոց ու հասցրել էի արդեն հոգնել դպրոցից, օրերն ու տարիներն էի հաշվում, որ շուտ ավարտեմ, իսկ այս առավոտ ես զգում եմ մի անբացատրելի տխրություն, չեմ ուզում դպրոց գնալ, որովհետև այն լինելու է իմ վերջին անգամը, էլ ես որպես աշակերտ չեմ մտնելու դպրոցի դռնից ներս, էլ ինձ փոքր չեմ զգալու ու չեմ լինելու առաջվա պես: Կարծես այս մի օրով ամեն ինչ փոխվում է կյանքումս, նոր դուռ է բացված ինձ համար ու այս օրը իմ մանկությունն ու երիտասարդությունը կապող կապն է: Չնայած, որ չափահաս եմ, բայց որպես աշակերտ ինձ փոքր էի զգում, բայց էլ փոքր չեմ, ավարտվեց իմ դպրոցական կյանքը, սկիզբ դնելով մի նոր ճանապարհի:

Իմ դպրոց, իմ դասարան մնաք բարով, ձեզ հետ է անցել կյանքիս ամենանհոգ ժամանակահատվածը, ամենահետաքրքիր ու զվարճալի պահերը, բայց հիմա ստիպված հեռանում եմ, ձեզանից տանելով բոլոր հիշողություններս: 11 տարի սովորել ենք միասին, կռվել ենք էլ, բարիշել ենք, ուրախացել ենք միասին ու տխրել, այս տարիների ընթացքում չեմ էլ հասկացել, թե ինչպես քույր ու եղբայր ենք դարձել միմյանց համար, միշտ եղել ենք իրար կողքի ու օգնել ենք մեկս մյուսիս: Շնորհակալ եմ, որ եղել եք ինձ հետ, խոստանում եմ հաճախ կգամ ձեզ այցի: Չմոռանաք, մենք ամենալավ դասարանն ենք ու միշտ էլ մնալու ենք այդպիսին, մեզ միշտ հիշելու են որպես չարաճճի, դասերից շուտ շուտ փախնող ու խելար դասարան: Կկարոտեմ ձեզ շաաատ:image (10)

 

Advertisements

6 thoughts on “Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3

  1. Tirukkkkkk shat lavnerrrr apisssss im xelacisssss shat lavnerrrr menq misht qezii spasenqqqq ti du misht mezi het kexnissss hoqepeessss,js xoskeii tve inci chlal verji zangi u avardelu hamarrr bayccc posttt incen ankaxxx arcunqnerr arachacucc u verhishecuc mer 11tarva ancacnersss u charachchiutyunnerrrrsss siremg@ dzeziii shattttttttttttt,,,,,shnorhavorrr qu verchi zangdaaa qezi noranor hajoxutyunner u erazanqneriiii mekarmek irakanacummm

    Liked by 1 person

    • Mersi Qn.. Incha @li im dasaranis es chem morana u xosk kudamshut shut gal dzezi tesnelu.. 11 tari sorvelenq, qur axpor pes enq darcel u enqan dzhvar e bazhnvel bayc stipvac enq… Erbeq chem morana dzezi het anckacucac pahers u et tank hishoxutyunnern @ndmisht mnang@ srtis mej…
      Shat g@ sirem dzezi, im xelar dasaranis, chka el dzezi pes 💋❤😍

      Liked by 1 person

  2. Kyanqs shad lavener postt srdis amena nurb larerin kbav mernim qezi amen harcum koxkt enk incha exni dzhvare aranc qezi shadddd 2amise inchor mer dasaran@ ches inci tvag@ or 2tarie 😦 karodnamg@ qezi shadddd qezi hed ankexc xoselnerus shad shad siremg@ qezi amen harcum koxkt em ancamb es:)

    Liked by 1 person

    • Mersi shat kyanqs chidem inch ti enem es aranc qezi um hed ti kisvim xosim hangstanam 😔 qezi het xosel@ u tekuz lrel@ urish er inci hamar.. Bayc hishe du im lavaguyn @nkeruhis es u mishta mnask@ incha @li hedd em tekuz voch fizikapes bayc hogepes misht koxqid em ❤ karoxe motik chlinq bayc misht payenqti kap@ mer mej..es amen inch@ chi grna xangarel mer @nkerutyan@ 💋 siremg@ qezi shat u karotnamg@ 😘😘 chmoranas inci

      Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s