Թռիչք երազանքի վրայով


ghjՍկզբից ասեմ, այս գրառումս լինելու է իմ մասին, եթե մյուս գրառումների մեջ ես գրում էի մարդկանց որոշակի զանգվածին վերաբերվող նյութեր, որոնց մեջ նաև ես էի մտնում, այս անգամ կլինի իմ մասին, իմ երազանքի մասին, չնայած դա ավելի շատ կարելի է նպատակ կոչել, որին հասել եմ: ՈՒմ չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև:
Յուրաքանչյուրի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք տարբերվում են իրարից` իրական ու անիրական լինելով: “Երազանքներիս սանդղակի” վերևի մասում գտնվում են այն երազանքներս, որոնք իրականալու են, երազանքներիս այդ մասը ես անվանում եմ “նպատակներ”, որոնց ամեն գնով պետք է հասնեմ: Երկրորդ մասը հենց իրենք` երազանքներն են, որոնց իրականանալ, չիրականանալը չեմ կարող գուշակել ու չեմ էլ ուզում, եթե իրականանան շատ կուրախանամ, իսկ եթե ոչ` չեմ տխրի: Երրորդ ու ամենաներքևի մասում պատկերացումներս են, որոնք, գիտեմ, չեն իրականանա, բայց երբեք էլ չեմ դադարի երազել: Կարծում եմ, նշանակություն չունի կիրականանա երազանքդ, թե ոչ, երազել պետք է միշտ, նույնիսկ այն բաների մասին, որոնք անհնարին են:
Անչափ ուրախ եմ այսօր, որովհետև այդ երազանքներիս մեկի վրայով կարողացա թռիչք կատարել ու իրականացնել: Ինձ համար մի մեծ նպատակ էր լավ հանձնել ավարտական քննություններս ու իմ դասարանից մեկ տարի շուտ ավարտել դպրոցը:image Այդ նպատակը հայտնվել էր ինձ մոտ դեռ 4-5-րդ դասարանում, դրանից փոքր տարիքում ես չէի կողմնորոշվում դեռ ու չէի հասկանում, բայց հետզհետե, մեծանալով հասկացա, որ մյուս դասընկերներիս հետ համեմատ ինչ որ առավելություններ ունեմ, որ հենց սկզբից լավ եմ սովորել ու իրավունք չունեմ չսովորել, արդեն 7-8-րդ դասարանում, չնայած դժվար լինելուն, միշտ փորձում էի պատրաստ լինել դասերին ու միշտ հասցնել, իսկ արդեն 10-11-րդ դասարանում իմ առջև կար այդ մեծ նպատակը` լավ հանձնել բոլոր քննություններս ու բարձր գնահատականներով ստանալ ատեստատ: Այդ նպատակը ես համարում եմ իրականացած ու կարելի է ասել “Миссия выполнена”: Սա իմ կյանքի առաջին մեծ նպատակն էր, որին կարողացա հասնել: Իսկ հիմա պետք է շարժվեմ առաջ, առջևում շատ նպատակներ կան իրականացնելու: Իսկ այն մարդկանց, ովքեր իմ վատն են ուզում, միշտ նախանձել են ինձ ու վատն են խոսել իմ հետևից, մի բան կասեմ` “ՀԵՏԵՎԵՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ 😛 “

Advertisements

4 thoughts on “Թռիչք երազանքի վրայով

  1. Maladec kukus misht araj canganamg@ hasnis sax nbadakmerid inchor guzes sax astvac lse u kadaredu sharshvi nbadaknerov chuzoxnei achqerna hane:)kyanqsss

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s