Խեղդվում եմ մտքերիս մեջ


666348cf8afd4b54906a884f571d8883_i-290Մտքեր… Մտքեր… ՈՒ էլի մտքեր… Կրկին սկսել եմ չքնել գիշերը այդ մտքերի պատճառով: Հազիվ կարողացել էի ազատվել այդ տանջող սովորությունից, իսկ հիմա կրկին մտքերս չեն թողնում քնել: Ապրած ամեն մի վարկյանը ֆիլմի նման անցնում է աչքերիս առջևով, իսկ պատկերացումներս, ասես, երազ լինեն` իրական ու միևնույն ժամանակ երևակայական: Ա~խ էլի մտքեր, մտորումներ շրջապատող ամեն ինչի մասին: Մտածում եմ էլի, բայց շատ բաներ այդպես էլ հասկանալ չեմ կարողանում, որոշ արարքների պատճառներ չեմ գտնում, որոշներին ներել չի ստացվում, որոշներին էլ` վստահել: Մտքերիս մեջ հարցերիս պատասխաններն եմ փնտրում, ինքս ինձ հարցնում եմ, իսկ պատասխան չունեմ: Երբեմն մտքերն օգնում են հասկանալու շատ բաներ, բացատրելու ու կշռադատելու, իսկ երբեմն դրանք սպանում են, չեն թողնում ապրել, անխնա տանջում են: Մտածելու ունակությունն երբեմն անտանելի է դառնում: Երբեմն նույնիսկ խելագարվել եմ ուզում, երևի դա կօգնի ոչինչ չհասկանալ, չմտածել ոչնչի մասին, բայց այդ դեպքում կյանքս արդյոք իմաստ կունենա՞, կհասկանա՞մ արդյոք, թե ինչի եմ ապրում, թե՞ մտքերիս հետ ամեն ինչ կվերանա:
Մտքերն մտնում են ուղեղի մեջ ու խառնում են ամեն ինչ, կյանքը կառուցվում է հենց մեր մտքերով, բայց հիմա դրանք քանդում են կյանքս,ամեն ինչ տակնուվրա են անում, ու գլխիցս դուրս չեն գալիս, չեմ կարողանում rocketrepublic_com_neuestock_-8կենտրոնանալ ինչ որ կոնկրետ բանի վրա, անընդհատ մտածում եմ ու տառապում մտքերովս:
Խեղդվում եմ սեփական մտքերիս մեջ, նրանք կարծես մի հսկայական օվկիանոս լինեն, իսկ ես հայտնվել եմ նրա մեջտեղում ու լողալ չեմ կարող, օգնություն եմ խնդրում, իսկ մոտակայքում ոչ մի նավակ չկա, որ կարողանա ինձ հանել այդ օվկիանոսից: Չեմ կարող դուրս գալ մտքերիցս, ազատվել չեմ կարող նրանցից: Նույնիսկ երազներս են նրանց ձեռքում, որոնցով էլ ավելի են մտնում ուղեղիս մեջ:
Երբ փոքր էի, այնքան էի ուզում մեծանալ, ուզում էի ինձ մեծ զգալ, հիմա եմ հասկանում, որ իզուր, չկա մանկությունից հրաշալի բան, բայց ցավոք չենք կարող հետ տալ ժամանակն ու հնարավորություն չունենք վերադառնալ այնտեղ:
Գիշեր է դրսում, իսկ ներսումս մտքերիս օվկիանոսն է, որում խեղդվում եմ ու փրկվել չեմ կարող:

Advertisements

4 thoughts on “Խեղդվում եմ մտքերիս մեջ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s