Archive | June 2017

Սեր, որն միայն գրքերի մեջ է գեղեցիկ

130317-297A4236-0049Կյանքում երբեմն ամեն ինչ ջարդվում է, փշրվում է պատկերացրած լուսավոր աշխարհդ, երբ ուզում ես փակվել սենյակումդ ու էլ դուրս չգալ, որ ոչ ոք չցավեցնի քեզ, որ հավաքես մտքերդ ու հասկանաս, թե ինչ ես ուզում իրականում: Կյանքի հարվածներից հետո փշուր-փշուր է լինում սիրտդ ու թվում է, թե վերջ, էլ երբեք այն առաջվանը չի լինի, էլ երբեք չի սիրի, սիրահարվի, էլ երբեք նրանում ոչ ոք չի բնակվի, բայց հանկած հայտնվում է մեկը, ով այդ փշուրները հավաքում է ու սիրտդ նորից վերականգնում է ու դրա հետ մեկտեղ իր սիրտն է տալիս քեզ ու չգիտես ընդունես այն, թե չէ, քանի որ մարդն այդպիսին է, նա տեսածից է վախենում: Բայց սրտին հրամայել չես կարող, նրա ամեն բառից սիրտդ ասես կայծ է տալիս և ի վերջո բռնկվում է Continue reading

Հանդիպումներ, որոնք ճակատագրեր կարող են փոխել

2017_2_6_love_movie_03Մի օր ամեն մարդու կյանքում անպայման հայտնվում է անվնաս, շատ անկեղծ ու սրտաբաց մեկը: ՈՒ նրա հետ ծանոթանալուց քո մոտ ցանկություն է առաջանում անվերջ ժպտալ, ու կարծես թե երջանկության զգացողությունը պատում է քեզ ոտքից գլուխ: Հանդիպումը այդպիսի մարդու հետ տեղի է ունենում շատ արագ, որովհետև դու դադարում ես հետևել ժամանակին, չես նկատում ոչ միմյանց հաջորդող ամենատարբեր թեմաները ու ոչ էլ միասին խմած թեյի բաժակները: ՈՒ մի պահ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը դարձել է քեզ համար շատ հարազատ ու թանկ: Նշանակություն չի ունենում նույնիսկ այն փաստը, որ ձեր ծանոթությունից անցել է ընդամենը մի քանի շաբաթ, օր կամ էլ րոպե: ՈՒղղակի նրա հետ լինելով, ասես, ինքդ էլ դառնում ես լավը, դառնում ես ջերմ ու ներդաշնակ: Այդպիսի հանդիպումներն փոխում են քեզ, քո մտածելակերպը, փոխում եմ շրջապատդ ու նույնիսկ ճակատագիրդ, այլևս երբեք նախկինը չես դառնում: Continue reading

Քո սրտում ապրող անմար մի կրակ

21d10b8b73fb2733e8b759a162a2fc2d.jpgԼինում է, չէ՞, որ կյանքը դաժան է գտնվում քեզ հետ ու խլում է քեզանից ամենաթանկը, առանց որի այլևս չես կարող ապրել: Լինում է… Կյանքը հենց այդպես վարվեց ինձ հետ, բաժանեց մեզ իրարից, խլեց ինձնից քեզ, բայց ես ապրում եմ, ապրում եմ քեզ սրտիս մեջ պահելով, ապրում եմ կառչելով հիշողություններից ու անմոռանալի պահերից, որոնք էլ երբեք չեն կրկնվի:
Բաժանվեցինք մենք, բայց դու իմ սրտում մնացիր, որպես մի փոքրիկ մասնիկ, որն շատ խորն եմ պահել ու թաքցնում եմ բոլորից, որ գոնե այնտեղից չկարողանան խլել քեզ: Հերացանք իրարից, բայց ես քո սրտում մնացի որպես մի լուսավոր կետ, այրող մի կրակ, որն երբեմն ներսից ջերմացնում է հոգիդ, իսկ երբեմն այրում այնտեղ ամեն ինչ: Մի անմար կրակ դարձա ես քեզ համար, քո հոգում, որն անընհատ հիշեցնում է իր գոյության մասին ու չի թողնում հանգիստ ապրել: Continue reading

Իմ հայրենիք` Հայաստան

17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը Continue reading

Ժամանակն անզոր է հիշողության դեմ

 

imageԻնչ տարօրինակ է… Անցնելով տարիներ, իմ մեջ դեռևս մնում են հիշողություններ քո մասին: Ես հիշում եմ քո ձայնը` խռպոտ ու ինքնավստահ, որն ամեն անգամ լսելիս, սիրտս արագ էր զարկում: Հիշում եմ աչքերդ, որոնք միշտ այնպես խորաթափանց էին նայում իմ էության մեջ, որ ամեն անգամ մարմնովս սարսուռ էր անցնում քո հայացքից: Հիշում եմ ձեռքերիդ ջերմությունը: Դա երևի իմ ամենասիրելի հիշողությունն է: Ոչ քեզանից առաջ ու ոչ էլ քեզանից հետո, ոչ մի հպում չէր կարող ջնջել հետքերն այն նրբության, որը դու թողել էիր մաշկիս վրա: Ես հիշում եմ խենթ գիշերները, որ անցկացնում էինք անվերջ խոսելով, ու նշանակություն չուներ, որ հեռու էինք իրարից, այդ հեռախոսային կապը մեզ մոտեցնում էր իրար, անգամ ավելի շատ, քան ֆիզիկապես էր հնարավոր լինել: Continue reading