Ժամանակն անզոր է հիշողության դեմ


 

imageԻնչ տարօրինակ է… Անցնելով տարիներ, իմ մեջ դեռևս մնում են հիշողություններ քո մասին: Ես հիշում եմ քո ձայնը` խռպոտ ու ինքնավստահ, որն ամեն անգամ լսելիս, սիրտս արագ էր զարկում: Հիշում եմ աչքերդ, որոնք միշտ այնպես խորաթափանց էին նայում իմ էության մեջ, որ ամեն անգամ մարմնովս սարսուռ էր անցնում քո հայացքից: Հիշում եմ ձեռքերիդ ջերմությունը: Դա երևի իմ ամենասիրելի հիշողությունն է: Ոչ քեզանից առաջ ու ոչ էլ քեզանից հետո, ոչ մի հպում չէր կարող ջնջել հետքերն այն նրբության, որը դու թողել էիր մաշկիս վրա: Ես հիշում եմ խենթ գիշերները, որ անցկացնում էինք անվերջ խոսելով, ու նշանակություն չուներ, որ հեռու էինք իրարից, այդ հեռախոսային կապը մեզ մոտեցնում էր իրար, անգամ ավելի շատ, քան ֆիզիկապես էր հնարավոր լինել: Խոսում էինք ամենատարբեր թեմաներից, լռում էինք միասին, լսում միմյանց անհանգիստ շնչառությունը: Դու չէիր դադարում կրկնել, որ սիրում ես ինձ, իսկ իմ սիրտը ամեն անգամ այդ լսելուց էլ ավելի արագ էր զարկում ու կարծես ճախրում էի ես:Միայն դու իմ մեջ կրակ տվեցիր, ու վառվում էի ես, խենթանում էի այն աչքերի համար, որ նայում էին ինձ անսահման մեծ սիրով, այդ աչքերն իմ աշխարհ էին, որոնցում ուզում էի ընդմիշտ բնակվել:dfgfd Ես ընդունեցի սերն ինչպես մի խոստում, բայց այդ խոստումն, ինչպես երևում է, երբեք չէր իրականանալու: Ես հիշում եմ ամեն ինչ, ինչ կապված է քեզ հետ, ամեն ինչ, ինչն ստիպում է ինչ տխուր ժպտալ:Իսկ այն օրը, երբ մենք բաժանվեցինք, բոլորովին չեմ հիշում: Երևում է, հիշողությունը ջնջել է ամեն ինչ, ինչը կարող էր ինձ ցավեցնել:
Չգիտեմ որտեղ ես հիմա: Չգիտեմ ում հետ ես ու ինչքան հեռու ու արդյո՞ք հոգիդ հիմա հանգիստ է: Բայց ուզում եմ հավատալ, որ երջանիկ ես: Երջանիկ այնպես, ինչպես որ չկարողացար լինել ինձ հետ: ՈՒ սիրված ես… Սիրված այնքան, որ այլևս չես հիշում ինձ: Ես երկնքից խնդրում եմ քեզ համար այնպիսի սեր, որը երբեք թույլ չի տա ետ նայել, որովհետև միայն մեկ հայացքը դեպի անցյալ նշանակում է, որ դու այնդպես էլ չես կարողացել գտնել այն, ինչ փնտրում էիր: Իսկ ես այնպես եմ ուզում հավատալ, որ մեր բաժանումն մեզանից գոնե մեկին երջանիկ դարցրեց… 💔

Պատվիրեց Անի Մելիքյանը

Advertisements

2 thoughts on “Ժամանակն անզոր է հիշողության դեմ

    • Խնդրեմ Անի ջան))) քեզ էլ մերսի քո մտքերով ինձ օգնելու համար )))մեծ հաճույքով էլի կգրեմ քո պատվերով

      Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s