Իմ հայրենիք` Հայաստան


17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը ու ոչ ոք չի կարողանա հաղթել այն սերունդին,ով իր ուժը ժառանգել է Մոնթեից, Անդրանիկից, Նժդեհից, Թաթուլից, նոր ոգի առած Ազատից, Արարատից, Արմենից, իր սահմանապահ քաջ տղերքից:Մենք միշտ պաշտպանել ենք մեր հայրենիքի սահմանները ու շարունակելու ենք պաշտպանել,այդ ոգին մեր միջից ոչ ոք չի կարողանա հանել, դա մեր արյան մեջ է, հայրենիք բառը դաջված է մեր սրտերում ու հանուն նրա մեր կյանքը կտանք:16122942_668688709980830_4127793446419169280_n

Հայաստանը մենք ենք` ես և դու, մեզանով է մեր հայրենիքը կանգուն, մենք ենք նրա ապագան, նրան շենացնողն ու պաշտպանողը, ուրեմն եկեք լինենք միասնական` աշխարհի տարբեր անկյուններում գտնվելով հանդերձ, ուս ուսի տված պայքարենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, չմոռանանք մեր ազգը, կրոնը, մեր լեզուն ու արժանիքները: ՈՒ միշտ հիշենք` ինչ էլ լինի, Հայաստանը կհաղթի, Հայաստանը կապրի։ ✊🇦🇲

«Կուզենայի տեսնել` ինչպես աշխարհի որևէ ուժ կոչնչացնի այս ազգը, այս փոքր ցեղի անկարևոր ժողովրդին, որը միշտ պարտվել է պատերազմներում, որի շինությունները քանդվել են, գրականությունը չի ընթերցվում և որի աղոթքներին այլևս չեն պատասխանում: Դե, ոչնչացրեք Հայաստանը: Տեսնեմ` կարո՞ղ եք: Անապատ ուղարկեք նրանց առանց հացի կամ ջրի: Վառեք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չե՞ն ծիծաղի, երգի և աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպի աշխարհի ցանկացած տեղում, տեսեք, թե արդյոք նրանք նոր Հայաստան չեն ստեղծի՞:»        Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ ❤️💙💛

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s