Քո սրտում ապրող անմար մի կրակ


21d10b8b73fb2733e8b759a162a2fc2d.jpgԼինում է, չէ՞, որ կյանքը դաժան է գտնվում քեզ հետ ու խլում է քեզանից ամենաթանկը, առանց որի այլևս չես կարող ապրել: Լինում է… Կյանքը հենց այդպես վարվեց ինձ հետ, բաժանեց մեզ իրարից, խլեց ինձնից քեզ, բայց ես ապրում եմ, ապրում եմ քեզ սրտիս մեջ պահելով, ապրում եմ կառչելով հիշողություններից ու անմոռանալի պահերից, որոնք էլ երբեք չեն կրկնվի:
Բաժանվեցինք մենք, բայց դու իմ սրտում մնացիր, որպես մի փոքրիկ մասնիկ, որն շատ խորն եմ պահել ու թաքցնում եմ բոլորից, որ գոնե այնտեղից չկարողանան խլել քեզ: Հերացանք իրարից, բայց ես քո սրտում մնացի որպես մի լուսավոր կետ, այրող մի կրակ, որն երբեմն ներսից ջերմացնում է հոգիդ, իսկ երբեմն այրում այնտեղ ամեն ինչ: Մի անմար կրակ դարձա ես քեզ համար, քո հոգում, որն անընհատ հիշեցնում է իր գոյության մասին ու չի թողնում հանգիստ ապրել:
Բաժանվեցինք իրարից ու էլ այլևս միասին չենք լինի, էլ երբեք մեր ճանապարհները չեն հատվի իրար, էլ երբեք չեմ կարողանա գրկել քեզ ու ասել, որ սիրում եմ: Չեմ կարողանա, որովհետև դու հիմա ուրիշի հետ ես կյանքդ կապել, իսկ ես` ուրիշի: Մենք միմյանց էինք տվել հավերժ միասին լինելու խոստում, բայց չպահեցինք այն ու մեր միջև տուժեց սերը, որ մեզ իր գիրկն էր առել ու հասցրել մինչև երկինք:
Գիտե՞ս, չեմ ափսոսում քեզ հետ անցկացրած ոչ մի վարկյանի ու ասած ոչ մի բառի համար, որովհետև երջանիկ եմ եղել քեզ հետ, շատ երջանիկ, այլ տխրում եմ նրա համար, որ չեմ կարողացել խոստումս պահել, որ թողել եմ հոգուդ մեջ մեծ ցավ ու ուրիշն է այդ ցավը բուժել: Ափսոսում եմ նրա համար, որ չեմ կարողացել ինքս քեզ երջանիկ դարձնել:
Միասին չենք ու էլ երբեք չենք կարող լինել, բայց ուզում եմ իմանաս, որ դու ընդմիշտ կմնաս սրտումս, որպես անհաս մի երազանք, իսկ ես` քո սրտում ապրող անմար մի կրակ:

Պատվերը Ռուսաստանի Դաշնությունից, պատվիրատուն չցանկացավ նշել իր անունը

Advertisements

2 thoughts on “Քո սրտում ապրող անմար մի կրակ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s