Հանդիպումներ, որոնք ճակատագրեր կարող են փոխել


2017_2_6_love_movie_03Մի օր ամեն մարդու կյանքում անպայման հայտնվում է անվնաս, շատ անկեղծ ու սրտաբաց մեկը: ՈՒ նրա հետ ծանոթանալուց քո մոտ ցանկություն է առաջանում անվերջ ժպտալ, ու կարծես թե երջանկության զգացողությունը պատում է քեզ ոտքից գլուխ: Հանդիպումը այդպիսի մարդու հետ տեղի է ունենում շատ արագ, որովհետև դու դադարում ես հետևել ժամանակին, չես նկատում ոչ միմյանց հաջորդող ամենատարբեր թեմաները ու ոչ էլ միասին խմած թեյի բաժակները: ՈՒ մի պահ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը դարձել է քեզ համար շատ հարազատ ու թանկ: Նշանակություն չի ունենում նույնիսկ այն փաստը, որ ձեր ծանոթությունից անցել է ընդամենը մի քանի շաբաթ, օր կամ էլ րոպե: ՈՒղղակի նրա հետ լինելով, ասես, ինքդ էլ դառնում ես լավը, դառնում ես ջերմ ու ներդաշնակ: Այդպիսի հանդիպումներն փոխում են քեզ, քո մտածելակերպը, փոխում եմ շրջապատդ ու նույնիսկ ճակատագիրդ, այլևս երբեք նախկինը չես դառնում:
Բաժանման ժամանակ ցանկություն է լինում ամուր գրկել այդ հրաշք մարդուն, չէ՞ որ միայն նրա հետ դու կարող ես լինել անկեղծ ու բնական, միայն նրան կարող ես վստահել ամեն ինչ ու պատմել այն ամեն ինչի մասին, ինչը այնդքան երկար սպասել է իր ունկնդրին քո հոգում: Դու, թվում է, թե պատրաստ ես գնալ նրա հետևից անգամ անհայտ հեռուներ,a463e3f0a4df նվաճել ծովեր ու օվկիանոսներ, գնալ ուր որ պատահի, միայն թե զգալ նրա ներկայությունը, լինել նրա կողքին:
Մի օր դու էլ հանկարծ կուզենաս լինել այդպիսին: Կուզենաս ճառագայթել ջերմություն ու լույս, նվիրել ուրիշներին երջանկություն ու անել բարին: ՈՒ այդ պահին կհասկանաս, որ կյանքն առանց սիրելի մարդկանց ոչինչ է, որ կյանքիդ հենց նրանք են լուսավորություն տալիս ու պատրաստ կլինես կիսել երջանկությունդ, հանդիպել երկար ժամանակ չհանդիպած ընկերներիդ հետ, ավելի շատ ժամանակ տրամադրել ու ուղղակի նստել, խոսել ծնողներիդ, հարազատներիդ հետ: Պատրաստ կլինես թողնել ամեն ինչ ու մի ամբողջ հավերժություն անցկացնել սիրածդ էակի հետ: Լինել այդպիսին շատ հաճելի, ու միաժամանակ դժվար է, որովհետև ժամանակակից աշխարհում մարդիկ սովոր են միշտ ստանալ, դրա փոխարեն շատ հազվադեպ ինչ որ բան տալով: Բայց ամեն դեպքում արժե փորձել, կյանքը հենց այդպիսի հանդիպումների է սպասում, որոնք գոնե միքիչ բարի կդարձնեն աշխարհը…

Advertisements

2 thoughts on “Հանդիպումներ, որոնք ճակատագրեր կարող են փոխել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s