Սեր, որն միայն գրքերի մեջ է գեղեցիկ


130317-297A4236-0049Կյանքում երբեմն ամեն ինչ ջարդվում է, փշրվում է պատկերացրած լուսավոր աշխարհդ, երբ ուզում ես փակվել սենյակումդ ու էլ դուրս չգալ, որ ոչ ոք չցավեցնի քեզ, որ հավաքես մտքերդ ու հասկանաս, թե ինչ ես ուզում իրականում: Կյանքի հարվածներից հետո փշուր-փշուր է լինում սիրտդ ու թվում է, թե վերջ, էլ երբեք այն առաջվանը չի լինի, էլ երբեք չի սիրի, սիրահարվի, էլ երբեք նրանում ոչ ոք չի բնակվի, բայց հանկած հայտնվում է մեկը, ով այդ փշուրները հավաքում է ու սիրտդ նորից վերականգնում է ու դրա հետ մեկտեղ իր սիրտն է տալիս քեզ ու չգիտես ընդունես այն, թե չէ, քանի որ մարդն այդպիսին է, նա տեսածից է վախենում: Բայց սրտին հրամայել չես կարող, նրա ամեն բառից սիրտդ ասես կայծ է տալիս և ի վերջո բռնկվում է այնպիսի կրակով, որն այրում է ամեն ինչ, շրջապատում է քեզ սիրով, որից չես կարողանում հրաժարվել ու չես էլ ուզում, որովհետև այդ տանջանքներից հետո սիրտդ կրկին երջանկություն է ուզում, սրտի համար միևնույնն է, թե դու ինչ ես զգում, այն սեր է պահանջում քեզանից ու ինչքան էլ ուղեղով մտածես, հասկանաս, որ պետք չի, որ ամեն մի նոր սեր նոր տառապանքներ է իր հետ բերում, միևնույնն է, սիրտն հաղթահարում է այդ բոլոր կասկածները, այն հույսով, որ այս անգամ ամեն ինչ այլ է լինելու, բայց արի ու տես, որ դեռ շատ պիտի տառապենք, շատ պիտի փնտրենք, որ իսկական սեր գտնենք, հենց այնպիսին, ինչպիսին գրքերում է` գեղեցիկ ու գունավոր: Իսկ գուցե նրանք ճիշտ են անում, որ սերը տեղադրում են գրքի մեջ: Գուցե հենց միայն դա է նրա տեղը: Գուցե նրա թերթերից դուրս չկա այդպիսի սեր, բայց ես ,միևնույնն է, փնտրում եմ, միգուցե բախտն ինձ մի անգամ ժպտա ու ուղարկի ինձ նրան: Միթե այսքան սպասելիքներս ու երազանքներս չարժեն դրան, միթե քիչ եմ տառապել, որ արժանի լինեմ իսկական սիրուն, որ մնացած կյանքս ապրեմ սիրով լցված, լինեմ սիրված ինչ որ մեկի կողմից ու այդ ինչ որ մեկին ես էլ սիրեմ խենթի պես: Կյանքիս ամենամեծ երազանքը միշտ էլ իրական, մաքուր սերն է եղել, որի մասին չեմ դադարի գրել ու ստեղծագործել, բայց չգիտեմ, արդյոք այդպիսի սեր պատրաստված է ինձ համար, թե այն միշտ էլ միայն գրառումներիս մեջ կմնա…

Advertisements

7 thoughts on “Սեր, որն միայն գրքերի մեջ է գեղեցիկ

  1. Kyanqs zhamanak@ guka amen inch lav kexni duna ggdnis qu heqiatit herosin uxaki me qichm spasele petk u hastat sax kexni idpes inchxor greles. Es qezi mecccccc ser u erjankutyun gcankanammm:)

    Liked by 2 people

    • Mersi shat sirunsss 😘😘😍esa qezi cankanamg@ or qu gdac erjankutyund pahes qezi het u erbeq chkorcnes el u or inq@ qezi misht erjankutyun u zhpit pargeve 😘😊 eaa inch enem spasem minchev im erjankutyunsa ga inci gdni 😂😉😊

      Liked by 2 people

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s