Archive | 01.07.2017

Հեքիաթ, որ դարձավ իրականություն

yüksek-sosyete-oyunculari-kleopatrasirlariԼինում է, չի լինում… Այսպես են սկսվում հեքիաթները, իսկ մեր հեքիաթը սկսվեց ուղղակի “Լինում է”-ով ու սկսվեց հենց այն պահին, երբ դադարել էի հավատալ հեքիաթներին, որովհետև քո հայտնվելով կյանքս հենց հեքիաթ դարձավ, իսկ մենք գլխավոր հերոսները նրանում: Բայց մեր հեքիաթը հեքիաթ չմնաց, այն դարձավ իրականություն, որին այնքան երկար սպասել եմ, որի մասին միշտ երազել եմ: Դու մտար իմ կյանք ու երբեք չէի մտածի, որ հնարավոր է սիրեմ քեզ, սիրահարվեմ այսքան ուժգին, բայց սիրահարվեցի ու հիմա պատրաստ եմ ամբողջ սերս, ամբողջ սիրտս քեզ նվիրել: Չէի սպասում, որ սիրտս այդպես կընդունի քեզ իր մեջ, որ էլ այլևս ուժ չեմ ունենա քեզ այնտեղից հանել ու չեմ էլ ուզենա, որովհետև երջանիկ եմ քո կողքին, իմ երջանկությունն ես դու, որն չեմ ուզում երբեք հեռանա ինձանից:
Գիտես, մարդիկ դադարել են հավատալ հեքիաթներին այս կյանքում, բայց շատ իզուր, որովհետև, երբ ինչ որ բանի սրտանց հավատում ես այն իրականանանում է` ինչքան էլ անհեթհեթ լինի երազանքդ: Continue reading

Advertisements